21:47 27.09.2019
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կրտսեր եղբայր Ռալֆը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին, Twitter-ում հայտնել է մրցավազքի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Շումախերը եկել է Ռուսաստան՝ աջակցելու իր որդուն՝ Դեվիդին, որը պատրաստվում է Ֆորմուլա 3-ում իր նորամուտին: Իսկ նրա եղբորորդին՝ լեգենդար Շումախերի որդի Միկը, հանդես կգա Ֆորմուլա 2-ում: THE SCHUMACH3RS 3⃣ 1 Always great […]
18:00 27.09.2019
Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը: ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցում Վանեցյանը ասել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կկառուցվի ընդհանուր առմամբ 51 մարզադաշտ: Կառուցված մարզադաշտերը կհանձնվեն համայնքներին: ՀՖՖ-ն կկազմակերպի մարզչի դասընթացներ, որպեսզի համայնքներում երեխաների հետ սկսեն զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:
17:00 27.09.2019
«Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական դարձել է թիմի նոր ավագը: Այս որոշումը կայացրել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Իր ընտրության մասին իսպանացի մասնագետը հայտնել է այսօրվա մարզման ժամանակ: Միևնույն ժամանակ, իսպանացի մասնագետը դեռևս չի կողմնորոշվել ավագին փոխարինողի հարցում: Հավակնորդները եկուսն են՝ Ալեքսանդր Լակազետը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ «Արսենալի» նախկին ավագը Լորան Կոսյելնին […]
16:45 27.09.2019
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցցանցում Matrix Challenge է սկսել: 37-ամյա շվեդը գնդակը պահել է կրծքի վրա և նմանակել «Մատրիցա» ֆիլմից հայտնի դրվագը։ Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին, աշխարհի առաջին ռակետ, թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային և իրենց գործակալ Մինո Ռայոլային: View this post on Instagram […]
16:02 27.09.2019
Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեր հանրապետությունը տալիս է միանգամից երկու աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ Թաիլանդում աշխարհի չեմպիոններ դարձան 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ընդ որում, Սիմոնը նաև գրանցեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում: Այսօր աշխարհի […]
14:50 27.09.2019
Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները: Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե […]
14:00 27.09.2019
Միլանի «Ինտերի» տնօրենների խորհուրդն ամփոփել է 2018/19 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: Իտալական ակումբի պատմության մեջ առաջին անգամ եկամուտները գերազանցել են 400 մլն եվրոն՝ կազմելով 415 մլն եվրո, ինչը 20%-ով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում (346 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է ANSA-ն: Ցուցանիշներն աճել են նաև շնորհիվ Չեմպիոնների լիգայում հայտնվելու: 2018/19 մրցաշրջանում «Ինտերի» կորուստները կազմել են […]
13:53 27.09.2019
Թաիլանդում ավարտվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային ծանրորդները: Նրանց թվում, ինչպես արդեն նշել էինք, նաև հայազգի երկու մարզիկներ կան՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Գոռ Մինասյանը հաջող է կատարել իր բոլոր մոտեցումները` բարձրացնելով 200, 207 ապա 212 կգ կշռող ծանրաձողը: Սա առայժմ երկրորդ ցուցանիշն […]
12:34 27.09.2019
ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով ֆուտբոլային դաշտերի բացման մասին: «Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։ ՀֆՖ-ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի […]
12:26 27.09.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել […]
12:13 27.09.2019
Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչ «Քվիկ Բոյս»-«Կատվեյկ» հանդիպման գլխավոր մրցավար Ռոբ Դիպերինկը խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել: Հանդիպման հիմնական ժամանակից առաջ մրցավարը սուր ցավ է զգացել ոտքի շրջանում: Նա կանգնեցրել է հանդիպումը և բուժանձնակազմից օգնություն խնդրել: Ոտքի վնասված հատվածը սառեցնելուց հետո Դիպերինկը կարողացել է շարունակել խաղը: ? | Scheidsrechter Rob Dieperink brak zijn enkel […]
11:56 27.09.2019
ՖԻՖԱ-ն պատվիրակություն կուղարկի Իրան 2020 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Կամբոջայի ընտրանու հետ հանդիպմանը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, Թեհրանում: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները ցանկանում են անձամբ համոզվել, որ Իրանում այլևս չեն արգելում կանանց մուտքը մարզադաշտ: Պատվիրակությունը կղեկավարի Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Յուրի Ջորկաեֆը: Այս մասին հայտնում է AFP-ն: «Իրանի հարցը այժմ բուռն քննարկվում է: Ես նախատեսում եմ […]
10:40 27.09.2019
Միանգամից երեք հայ գրոսմայստերներ գլխավորում են Թբիլիսիում ընթացող Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկության մրցաշարային աղյուսակը: Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանը 6 տուրից հետո ունեն 5-ական միավոր և կիսում են 1-3 տեղերը: 7-րդ տուրում Տիգրան Հարությունյանը կմրցի Հովիկ Հայրապետյանի հետ, իսկ Արման Միքայելյանի մրցակիցը կլինի վրացի Լևան Պանցուլայան, ով ամենաբարձր վարկանիշն ունի այս մրցաշարում և առայժմ […]
10:24 27.09.2019
Թաիլանդում ավարտին է մոտենում Ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշային ծանրորդները: Այստեղ մենք ունենք երկու մարզիկ` Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Մեր երկու ծանրորդներն էլ հավակնում են մեդալների: Սակայն գլխավոր ֆավորիտն այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն և ռեկորդակիր Լաշա Տալախաձեն է: Մրցումների մեկնարկը Հայաստանի ժամանակով ժամը 12:55-ին է:
21:40 26.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին․ «Սիմոն Մարտիրոսյան ջան, մնաց օլիմպիական ոսկին: Աշխատասիրությունը միշտ արդյունք է տալիս… Անխուսափելիորեն… Մեր օրերի հերոսները»: Հիշեցնենք, որ Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն:
20:38 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստան վերադառնալուն պես լսել է հայ մարզիկի հերթական հաղթանակի մասին: «Վերադարձանք Հայաստան և լսեցինք հրաշալի լուրը. Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է (արդեն՝ երկրորդ անգամ) և ռեկորդակիր: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
16:44 26.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ Այս փառահեղ մարզիկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, հերթական անգամ բոլորիս անսահման հպարտության առիթ է տալիս՝ դառնալով ծանրամարտի աշխարհի երկակի չեմպիոն: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և, առաջին հերթին, Սիմոնին, առա՛ջ դեպի Օլիմպիական մեծ բարձունքներ»,- գրել է Ծառուկյանը:
16:35 26.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ Սիմոն Մարտիրոսյանը: Նա արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Նրան մեկ կիլոգրամ զիջեց բելառուս և երկու կիլոգրամ չինացի մարզիկը: Իսկ ահա հրում վարժությունում Սիմոնի առավելությունը բացահայտ էր: Նա […]
15:52 26.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է: Արդեն ավարտվել են պոկում վարժության մրցումները, և Սիմոնը առայժմ առաջինն է: Այսպիսով, նա արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ: Նա նախ` սանձել է 190 կիլոգրամանոց ծանրաձողը, […]
15:45 26.09.2019
89 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանն իր հաղթանակը նվիրում է որդուն: Այս մասին նա ասել էր ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում: Ինչպես SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Հակոբը պատրաստվում է մոտ 2 ամսից հայրիկ դառնալ: Աշխարհի չեմպիոնը նաև ասել է, որ ընտանիքի գործոնը նրա համար շատ կարևոր է, որ ամեն առաջնության […]
11:40 26.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը համարվում է 109 կգ քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդը: Գործող աշխարհի չեմպիոնը ամենաբարձր նախնական քաշն է պատվիրել՝ 420 կգ: Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թվականի աշխարհի առաջնությանը Սիմոնը երկամարտում ցույց էր տվել 435 կգ արդյունք: Մրցումները Հայաստանի ժամանակով կմեկնարկեն ժամը 14:55-ին:
22:55 25.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ այսօր ընդունում է «Ատալանտային»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ներկա է հանդիպմանը։ SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզադաշտում է նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։
21:55 25.09.2019
Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Մոնտենեգրոյի հավաքականը հոկտեմբերի 11-ին և 14-ին կմրցի համապատասխանաբար Բուլղարիայի և Կոսովոյի ընտրանիների հետ: Այդ խաղերին պատրաստվելու համար «Փյունիկից» Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
20:14 25.09.2019
Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Պաու Լոպես, Սպինացոլա, Սմոլինգ, Ֆասիո, Կոլարով, Կրիստանտե, Վերետու, Ֆլորենցի, Պելեգրինի, Ձանիոլա, Ջեկո: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը ներկա կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
18:28 25.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեր մարզիկը առայժմ երրորդն է: Պոկում վարժությունում նա հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները` հերթականությամբ բարձրացնելով 171, 175 ապա 178 կիլոգրամանոց ծանրաձողը: Այսպիսով, Սամվելը արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա 3 կիլոգրամով […]
18:10 25.09.2019
Այսօր Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը: Նշենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
17:55 25.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր ելույթ է ունեցել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի հարսը՝ Ջեննի Լիվետ Արթուրը: Ջեննին Յուրի Վարդանյանի որդու՝ Նորայրի կինն է: Հիշեցնենք, որ Նորայրը նույնպես ծանրամարտիկ է և ժամանակին ներկայացրել է Հայաստանի հավաքականը: Ջեննի Լիվետ Արթուրը, որը 81 կգ քաշայինների կարգում հանդես է եկել ԱՄՆ-ի կազմից, բավականին հաջող մրցելույթ է ունեցել: […]
17:38 25.09.2019
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոմայի» երկրպագուները երգեր են նվիրել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին: Համացանցում նոր երգ է հայտնվել իտալական ակումբի երկրպագուների կողմից` նվիրված Հայաստանի հավաքականի ավագին:
17:13 25.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Մեր հավաքականը այս քաշային կարգում ներկայացնում էր Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին հանդես եկավ A խմբում և գրավեց 10-րդ տեղը: Տաթևի 6 մոտեցումներից 4-ն էին արդյունավետ: Պոկում վարժությունում Տաթևը բարձրացրել է 101, ապա 105 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում նախ սանձել […]
16:49 25.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին: Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]