22:11 19.09.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։ «Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ […]
21:44 19.09.2019
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Պաու Լոպես, Կրիստանտե, Ժուան Ժեզուս, Կոլարով, Ֆասիո, Ձանյոլո, Պաստորե, Սպինացոլա, Դիավարա, Ջեկո, Կլյուվերտ: «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպմանը կարող եք հետևել […]
17:16 19.09.2019
Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում նոր ակումբ է հայտնվել, որին տվել են Հայաստանի մայրաքաղաքի անունը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ 2019-2020 թվականների մրցաշրջանում այն կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։ Ակումբը ստացել է «Իրևան» անունը, որ Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։ Ներկայումս Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» […]
16:02 19.09.2019
Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր երկու առաջատար ըմբիշներն էլ անհաջողության մատնվեցին: Նախ` պայքարը լքեց 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հնդիկ ըմբիշ Կումար Ռավին պարտվել է կիսաեզրափակիչ մենամարտում: Սա նշանակում է, որ Արսեն Հարությունյանը, ով իր հերթին 1/8 եզրափակչում պարտվել էր հնդիկին, զրկվում է սփոփիչ գոտեմարտերին […]
15:24 19.09.2019
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակվել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է երկու տեղով, և հիմա գտնվում է 96-րդ տեղում: «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 46-րդը, Ֆինլանդիան՝ 54-րդը, Հունաստանը` 60-րդ, Լիխտենշտեյնը՝ 182-րդը:
14:06 19.09.2019
Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների մրցապայքարի 1/8 եզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը զիջեց հնդիկ Կումար Ռավիին: Գրանցվեց արտասովոր հաշիվ՝ 6-18: Հարությունյանը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Ռավին հասնի եզրափակիչ: Ի դեպ, սփոփիչ գոտեմարտերի հնարավորությունից արդեն զրկվել է Վազգեն Թևանյանը: Նա 1/16 եզրափակչում պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն […]
13:36 19.09.2019
Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկավ 57 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: 1/16 եզրափակչում մեր մարզիկը 9-4 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Օթարի Գոգավային: 1/8 եզրափակչում Հարությունյանը կմրցի հնդիկ Կումար Ռավինի հետ, որը 11-0 հաշվով հաղթել էր կորեացի ըմբիշին: Այդ գոտեմարտը կկայանա քիչ հետո:
13:15 19.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ Աղաբեկյանը ներկայացրել է «Ուրարտու» ՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման ուղղությամբ […]
12:59 19.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և հայտնի օպերային տենոր Վահրամ Թադևոսյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և […]
11:19 19.09.2019
Ղազախստանում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ և 65 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են, համապատասխանաբար, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վազգենն իր առաջին գոտեմարտում 5-3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին: Հաջորդ՝ 1/16 եզրափակչում, սակայն, […]
10:34 19.09.2019
Ղազախստանում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ և 65 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են, համապատասխանաբար, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Վազգենն արդեն անցկացրել է իր առաջին գոտեմարտը և 5-3 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին: Վազգենը դուրս է եկել […]
20:13 18.09.2019
Թաիլանդական Պատտայա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս ստուգատեսում Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա՝ 7 տղա և 2 աղջիկ: Այս գիշեր մեր աղջիկների հավաքականը կմեկնի Կիև, որտեղ նրանց կմիանա Հայաստանի տղաների հավաքականը: Այնուհետ մեր միասնական հավաքականը կմեկնի Թաիլանդ: Մեր ծանրորդները պայքարը կսկսեն սեպտեմբերի 21-ից: Առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա […]
18:56 18.09.2019
Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր ընթանում են թայ բրեյքի պարտիաները: Դրանց մի մասը արդեն ավարտվել է, և պարզ է դարձել Լևոն Արոնյանի մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում: Ավելի վաղ նշել էինք, որ Արոնյանը հանդիպելու է Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ, թայ բրեյքում հաղթել է Քուանգ Լիեմ Լին, որն էլ սեպտեմբերի 20-ին […]
18:06 18.09.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Պաուլու Ֆոնսեկայի սաները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: ?Ultimo allenamento della Roma prima dell’esordio in #EuropaLeague#ASRoma pic.twitter.com/in1U93FzbX — il Romanista (@ilRomanistaweb) September 18, 2019 «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» […]
17:25 18.09.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է սեփական ներդրումը ֆուտբոլում և հայտնել, որ արժանի է ևս մի քանի «Ոսկե գնդակ»-ի: 34-ամյա հարձակվողի կարծիքով` այս ցուցանիշով ինքը պետք է առաջ անցնի իր հիմնական մրցակցից` Լիոնել Մեսիից: ««Ոսկե գնդակներ». ես կցանկանայի ստանալ, և կարծում եմ արժանի եմ դրան: Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, նա ֆուտբոլի […]
17:10 18.09.2019
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար։ Այս մասին տեղեկությունները հաստատել են համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ջորկաեֆը ղեկավարելու է FIFA-ի հիմնադրամի գործունեությունը՝ աշխարհով մեկ սպորտային ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական զարգացման, սպորտի հանրահռչակման ուղղությամբ։ Հայազգի ֆուտբոլիստը, հիշեցնենք, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Մեծ […]
16:28 18.09.2019
Այսօր հայկական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ շուտով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: SHANTNEWS.am-ի հետ զրուցում ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
15:43 18.09.2019
Եկատերինբուրգում շարունակվում են Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Քիչ առաջ ռինգ դուրս եկավ նաև Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը՝ 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Նա մրցեց ղազախ մարզիկ Թուրսունբայ Կուլախմետի հետ: Մրցավարները հաղթանակը շնորհեցին ղազախ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն աշխարհի առաջնությունից կվերադառնա մեկ մեդալով, որի գույնը պարզ կլինի հետագա մրցամարտերի արդյունքում: Հիշեցնենք, […]
14:58 18.09.2019
Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Ռինգ է դուրս եկել նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: Հովհաննես Բաչկովը մրցել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Լեոնել Դե Լոս Սանթոսի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել: Գրանցվել է 5-0 հաշիվը: Այսպիսով՝ Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քիչ հետո 75 […]
14:53 18.09.2019
Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Արդեն ռինգ է դուրս եկել Արթուր Հովհաննիսյանը: Հավասար պայքարում մեր մարզիկը պարտվեց Ղազախստանը ներկայացնող Սակեն Բիբոսսինովին: Մրցավարները գրանցեցին 4-1 հաշիվը: Քիչ հետո ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը:
12:59 18.09.2019
Եկատերինբուրգում այսօր տեղի կունենան բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչներում հանդես կգան երեք հայ մարզիկներ: 52 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Սակեն Բիբոսսինովի հետ: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Դոմինիկան ներկայացնող Լեոնել Դե Լոս Սանթոսը, իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանը կմրցի ղազախ մարզիկ Թուրսունբայ Կուլախմետի […]
11:22 18.09.2019
Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում, գերլարված և դիտարժան մրցապայքարում, պարտվել է ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Բաբանինին: Ռինգում հավասար պայքար է ընթացել, այդ մասին նշել են նաև ռուս մեկնաբանները: Այսօր տեղի կունենան 1/4 եզրափակչի մենամարտերը: Հիշեցնենք, որ 1/4-ում կպայքարեն երեք հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը և Արման Դարչինյանը:
10:45 18.09.2019
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ: Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ): Կանանց պայքարում ընդգրկված են […]
10:34 18.09.2019
Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում անցկացված Սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի մարզիկները 3 մեդալ են նվաճել: Դավիթ Գրիգորյանը մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: Իսկ մարտական սամբոյի մրցաշարում բրոնզե մեդալների են արժանացել 74 կգ քաշային Սերգեյ Կարապետյանը և 82 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը: Գավաթի խաղարկությանը մասնակցել է 14 […]
18:18 17.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաքսիմ Մատլակովին: Այսպիսով, երկու խաղի արդյունքում Արոնյանը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը թայ բրեյքից հետո, քանի որ դասական երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
18:03 17.09.2019
Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակիչ մենամարտում մրցավարների տարաձայն որոշմամբ՝ 1-3 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չավոն Կլարկին: Այսպիսով, Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակչին մասնակցելու իրավունք են նվաճել Արթուր Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արման Դարչինյանը: Այսօր ավելի ուշ 1/8 եզրափակիչ […]
17:36 17.09.2019
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել, այսօր ֆուտբոլիստները դուրս են եկել բանտից: Կոկորինը և Մամաևը ձերբակալվել էին անցած տարվա աշնանը Մոսկվայում տեղի ունեցած երկու ծեծկռտուքի համար, որի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ էր ստացել: Ֆուտբոլիստներն անազատության մեջ են եղել 350 օր:
17:06 17.09.2019
Ղազախստանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Կարապետը 6-9 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադլի Աբդուլհամիդ Գերաեին: Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց այս առաջնությունում երկու մեդալ: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել եզրափակիչ գոտեմարտին և նվաճել էր արծաթե մեդալ, իսկ մինչ […]
16:46 17.09.2019
Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչ մրցամարտում հաղթեց Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Բաչկովը ևս հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էին ձեռք բերել Արթուր Հովհաննիսյանը և Արման Դարչինյանը: Այսօր ավելի ուշ քառորդ եզրափակչի […]