18:16 13.09.2019
«Ուրարտուի» պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։ 27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ։
16:24 13.09.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը: «(Նախաձեռնության) շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15 հազար կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21-ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու […]
13:40 13.09.2019
Իտալացի լրագրող Մատեո Բոնետիին հիացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղը: Բոնետին հետևել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին, որտեղ և նկատել է Կամո Հովհաննիսյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի հավաքականի կազմում առանձնացավ ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նա իսկական օլիմպիական վազք ցույց տվեց: Այս տղան ապագայում պետք է անցնի թոփ-լիգա»,- թվիթերյան իր էջում […]
17:56 12.09.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ակումբում իր առաջին մարզումից լուսանկար: Մի քանի ժամում նկարը հավաքել է գրեթե 100 հազար հավանություն, մարդիկ մեկնաբանություններ են գրում և արտահայտում իրենց հիացմունքը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել օրեր առաջ: https://www.instagram.com/p/B2TSijqIPaL/?utm_source=ig_web_copy_link
13:20 12.09.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը […]
21:50 11.09.2019
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ: Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի […]
17:00 11.09.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեզը, սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում պորտուգալացի ֆուտբոլիստի երեխաները հետևում են հոր խաղին: 34-ամյա ֆուտբոլիստը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում օգնել է Պորտուգալիայի ընտրանուն 5:1 հաշվով ջախջախել Լիտվայի հավաքականին: Տեսանյութում երեխաները ուրախանում են Ռոնալդուի խփած գոլի համար: View this post on Instagram […]
16:31 11.09.2019
«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», դատապարտվել է երկու տարի ութ ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ВВС-ն: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դատապարտվել է անօրինական զենք պահելու, կրակոցների և կանխամտածված հարձակման համար: Անցած տարվա հոկտեմբերին Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր հրահրել: 32-ամյա ֆուտբոլիստը ոտնձգություն […]
16:25 11.09.2019
Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Նյու Յորքում իր սեփական ցուցադրությունից հետո պոդիում է դուրս եկել դստերը գրկած: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Մարզիկը Նյու Յորքի Նորաձևության շաբաթում ներկայացրել է իր սեփական ապրանքանիշի՝ Serena-ի դեբյուտային հավաքածուն: Ցուցադրությունից հետո աստղը հյուրերին ներկայացել է իր 2-ամյա դստերը` Ալեքսիս Օլիմպիային գրկած: Աղջիկը ամաչելով սեղմվել է մորը` գլուխը հենելով ուսին: […]
16:00 11.09.2019
Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից: Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական […]
15:49 11.09.2019
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից: […]
23:00 10.09.2019
Մանրամասներ են հայտնի դարձել հանրահայտ գերմանացի մրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի հոսպիտալացման մասին: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, սպորտսմենը տեղափոխվել է Փարիզի հոսպիտալներից մեկը, որտեղ նա սրտի վիրահատության կենթարկվի: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է սրտի հյուսվածքի մեջ ցողունային բջիջների ներդրման վիրահատություն իրականացնել: Միջամտության ամբողջ ընթացքը ղեկավարելու է վիրաբույժ, պրոֆեսոր Ֆիլիպ Մանաշեն: Ավելի վաղ […]
22:17 10.09.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից հետո հանդերձարանում շնորհավորել ֆուտբոլիստներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայության տարածած տեսանյութից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի ֆուտբոլիստների հետ տոնել է Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակը:
22:15 10.09.2019
Իտալական «Բրեշիա» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին, որ հանդես է եկել «Ինտերում», «Մանչեսթր Սիթիում», «Միլանում», հայերենով դիմել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Միկի, Իտալիայում կայֆ ա, չէ՞»,- ասել է Բալոտելլին Instagram-ում հրապարակված տեսանյութում: Արդի ժամանակաշրջանի ամենաէպատաժային ֆուտբոլիստներից մեկն ընկերական հարաբերությունների մեջ է հայկական ծագումով իտալացի քիք-բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ: Balotelli appealed to Mkhitaryan […]
18:34 10.09.2019
Ամառային հանգստից հետո Գյումրիի ավագանին վերադարձել է աշխատանքային ռեժիմին և գումարել հերթական նիստը՝ օրակարգային 32 հարցերով, ավագանու 11 բացակա անդամներով: Նախագծերի մեծ մասը դարձյալ վերաբերում էր ֆինանսական օգնությունների տրամադրմանը: Իսկ հողհատկացման մասին նախագծերից կարևորը, որին սպասում էր հունահռոմեական ոճի մարզադպրոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզական դպրոցի կառուցման տարածքի հատկացման էր վերաբերում: Այս մասին […]
17:14 10.09.2019
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեփական հարկի տակ կանցկացնի Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլի 1-ին խմբի երրորդ տուրի հանդիպումը՝ ընդունելով Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականին: 16 տարի անց երիտասարդական հավաքականը կրկին կխաղա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 15:00-ին: 3 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Իտալիայի հասակակիցներին կընդունի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի […]
16:41 10.09.2019
Օրերս իտալական «Ռոմա» տեղափոխված հայազգի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել Հռոմում: Մի շարք հարցերի թվում հայ ֆուտբոլիստը պատասխանել է նաև Թուրքիային վերաբերող հարցին: Մասնավորապես հարց է հնչել այն մասին, թե Ադրբեջանի օրինակով արդյո՞ք ինքը խնդրի առաջ չի կանգնի նաև այն դեպքում, եթե առաջիկա Եվրոպական խաղերում «Ռոմա»-ն Թուրքիայում խաղա «Իստամբուլ […]
16:15 10.09.2019
2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղըզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: […]
15:01 10.09.2019
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվել է փարիզյան կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնում է Parisien-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ` Շումախերին տեղափոխել են սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք: Նշվում է, որ տեղափոխման ժամանակ մարզիկի դեմքը և մարմինը ծածկված են եղել: Մրցարշավորդին ուղեկցել է վիրաբույժ-կարդիոլոգ, սրտային անբավարարության մասնագետ Ֆիլիպ Մենաշեն: Նշենք, որ 2018 թվականին Շումախերի վիճակը նշանակալիորեն բարելավվել է: […]
14:01 10.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հռոմ մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում լուսանկարվել է Ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի որդու հետ: Այս լուսանկարը հրապարակել է Marzik ֆեյսբուքյան էջը։
21:28 09.09.2019
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել․ «Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան: Ինչպես […]
19:21 09.09.2019
Երևանի «Փյունիկի» նորեկ Արաս Օզբիլիզը առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որում խոսել է երևանյան ակումբ տեղափոխության, Հայաստանի հավաքական վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում «Փյունիկի» շանսերի մասին:
18:58 09.09.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայից «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի համար: Խաղից առաջ հանդիպման կազմակերպիչները Ալբանիայի փոխարեն միացրել էին Անդորրայի հիմնը, ինչից հետո մարզադաշտի հաղորդավարը ներողություն էր խնդրել Հայաստանից: «Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել մեր օրհներգի հետ կապված սկանդալային վրիպակի համար: Հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների […]
18:46 09.09.2019
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը 2-օրյա այցով Երևանում էր: Այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ, ինչպես նաև ներկա է եղել Հայաստան-Իտալիա (1:3) հանդիպմանը: ՀՖՖ մամուլի ծառայությունը Չեֆերինի այցն ամփոփոխ տեսանյութ է հրապարակել:
16:29 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին: Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող […]
14:51 09.09.2019
Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց […]
14:07 09.09.2019
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է ԱՄՆ թենիսի բաց առաջնության հաղթողի կոչումը: Նադալը եզրափակչում առավելության է հասել ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ՝ 5:7, 3:6, 6:4, 4:6 հաշվով: Այս հաղթանակը իսպանացու համար 19-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Մրցանակաբաշխության ժամանակ Նադալն արտասվել է, երբ ցուցադրել են նրա բոլոր հաղթանակների մասին տեսանյութը: 5 sets in nearly 5 hours… An […]