23:00 10.09.2019
Մանրամասներ են հայտնի դարձել հանրահայտ գերմանացի մրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի հոսպիտալացման մասին:
Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, սպորտսմենը տեղափոխվել է Փարիզի հոսպիտալներից մեկը, որտեղ նա սրտի վիրահատության կենթարկվի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է սրտի հյուսվածքի մեջ ցողունային բջիջների ներդրման վիրահատություն իրականացնել: Միջամտության ամբողջ ընթացքը ղեկավարելու է վիրաբույժ, պրոֆեսոր Ֆիլիպ Մանաշեն:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվել է փարիզյան կլինիկաներից մեկը: Տեղափոխման պահին նրա դեմքն ու մարմինը փակված է եղել:
2018 թվականին հայտարարվել էր, որ Շումախերի առղջական վիճակը զգալի բարելավվել է: Նա սկսել էր ինքնուրույն շնչել: Անցած 4 տարիների ընթացքում նա բուժման կուրս է անցել Ժնևում գտնվող սեփական վիլլայում:
Հիշեցնենք, որ սպորտսմենը 2013 թվականին Ալպերում դահուկներով սահելիս ընկել ու գանգուղեղի վնասվածք էր ստացել, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել:
21:25 19.06.2025
Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակինՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...
21:18 19.06.2025
Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:11 19.06.2025
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանըՀունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...
21:05 19.06.2025
Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...
21:00 19.06.2025
Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
20:53 19.06.2025
Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...