TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռոմա»-«Սասուոլո». ուղիղ միացում

20:14 15.09.2019

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Սասուոլոյին»: Երկու խաղից հետո «Ռոման» ունի երկու միավոր և մրցաշարային աղյուսակի տասնյոթերորդ հորիզոնականում է: Հանդիպման ընթացքը ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ:

̰
Մխիթարյանը մեկնարկային կազմում է

19:42 15.09.2019

Armsport-ը գրում է՝ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն «Օլիմպիկո» ստադիոնում հյուրընկալելու է «Սասուոլո»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնարկային կազմում է: Ֆոնսեկայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով` 13. Լոպեզ, 24. Ֆլորենցի, 20. Ֆացիո, 23. Մանչինի, 11. Կոլարով, 21. Վերետու, 4. Քրիստիանտե, 77. Մխիթարյան, 7.Պելեգրինի, 99. Կլյուվերտ, […]

̰
Հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ

18:47 15.09.2019

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։ Մինչ այդ Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ վաղը պայքարի […]

̰
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

11:05 15.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սկսել է պայքարը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է armtimes.com-ը: 97 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից, որտեղ մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդար Հրաբովիկի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Ալեքսանյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ:

̰
Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաղսուդլուին

21:23 14.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում  Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում գրանցեց ոչ-ոքի։ Առաջին պարտիայում հաղթել էր հայ գրոսմայստերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակչում շարունակում է պայքարը աշխարհի գավաթակիր Դին Լիրենի հետ: Երկրորդ պարտիայում ևս գրանցվել է ոչ-ոքի և սեպտեմբերի […]

̰
Բաչկովն ու Դարչինյանը հաղթել են մեկնարկում ու դուրս եկել 1/8 եզրափակիչ․ Բռնցքամարտի ԱԱ

21:10 14.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 75 կգ քաշային Արման Դարչինյանը  ևս հաղթանակ տոնեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էին տարել  52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

̰
«Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ալոնսոն վթարի է ենթարկվել

20:52 14.09.2019

«Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել հերթական մրցման ժամանակ: RT-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում՝ նրա դեբյուտային ելույթի ժամանակ: Հարավաֆրիկյան Հանրապետության «Լիխտենբերգ 400» առաջնության հինգերորդ փուլի ժամանակ 38-ամյա իսպանացու Toyota SUV- ը շրջվել է, բայց նա կարողացել է շատ արագ այն կանգնեցնել անիվներ վրա, վերադառնալ մրցուղի ու շարունակել երթևեկությունը: Իր […]

̰
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

17:57 14.09.2019

Եկատերինբուրգում կայացող Բռնցքամարտի առաջնությունում հայազգի մարզիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակ է տարել մրցակցի հանդեպ: Այս մասին տեղեկանում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի գրառումից: Սպասվում է, որ այսօր մրցահարթակ դուրս կգան հայազգի ևս երկու մարզիկներ: «Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում րոպեներ առաջ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը փահլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ […]

̰
ԱԱ․ Սլավիկ Գալստյանը ցավալի պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոնից

17:40 14.09.2019

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2։4 հաշվով պարտվեց Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ Գալստյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող, հայ, աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն էր։ Գալստյանը 2։0 հաշվով հաղթում էր Մարյանյանին։ Այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչը հնարավորություն ստացավ պարտերում վերևից աշխատելու և գլորեց Գալստանին։ Գոտեմարտն ավարտվեց 2։3 հաշվով։ Հայ մարզիչները բողոքարկման բարձիկ նետեցին՝ սակայն անարդյունք։ Գոտեմարտի վերջնական […]

̰
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում է

17:35 14.09.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել` դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային […]

̰
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

13:02 14.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը կպայքարի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուրսուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ հաղթելով ուզբեկ Իսլոմջոն Բախրամովին: Ավելի վաղ` Գալստյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին` 16:7 հաշվով: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

̰
Եվրոպայի չեմպիոն բռնցքամարտիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

12:44 14.09.2019

Ռուսական Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 14-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Ռինգ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ: Բռնցքամարտի աշխարհի […]

̰
Ըմբիշ Մալխաս Ամոյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում

12:30 14.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72 կգ քաշային կարգում  Ամոյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանից Աբույազիդ Մանցիգովի հետ և պարտվեց 4:0 հաշվով: Ավելի վաղ` որակավորման փուլում, Ամոյանը 7:0 հաղթել էր Ճապոնիայից Շոտա Օգավային: Ըմբշամարտի աշխարհի 2019 թվականի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

̰
ԱԱ. պայքարը սկսում են Եվրոպայի չեմպիոնները

10:44 14.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այսօր ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Մեր բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան […]

̰
Իսպանիայից փոքրիկ հայը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն

21:47 13.09.2019

Իսպանական Սալոբրեյա քաղաքում սեպտեմբերի 10-14-ը անցկացվում է արագ շախմատի պատանիների աշխարհի երիտասարդական առաջնությունը, որն անցկացվում է մինչև 18 տարեկան մասնակիցների շրջանում: «Armsport.am»-ի հրապարակման համաձայն ՝ շախմատի արագ մրցաշարի արդյունքում Իսպանիան ներկայացնող հայազգի մարզիկ, Ասպետ Թադևոսյանը վաստակել է 7,5 միավոր 9 հնարավորից ՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Ասպետ Թադևոսյանը ներկայացնում է իսպանական «Fianchetto Sierra Sur» ակումբը: Սեպտեմբերի […]

̰
Մեսսին ինձ դարձրեց լավագույն մարզիչը. Ժոզե Մոուրինյո

21:13 13.09.2019

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է «Արքայական ակումբում» աշխատելու տարիների իր հիշողություններով, ինչպես նաև նշել է, որ շնորհակալ է մադրիդյան ակումբի մրցակից ակումբների ֆուտբոլիստներին: «Մադրիդում ես անցկացրի 3 հիանալի տարի, իհարկե, իր դժվարություններով և պրոբլեմներով, բայց դա մասնագիտության մի մասն է: Ես այդ ժամանակների հետ կապված ֆանտաստիկ հիշողություններ ունեմ: Այն ժամանակահատվածը, երբ ես […]

̰
Ըմբշամարտի ԱԱ․ Կայացել է վիճակահանությունը

18:53 13.09.2019

Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ: Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։ Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման […]

̰
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ջերմ ընդունելության է արժանացել Ղազախստանում

18:46 13.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանում մեր ըմբիշներին դիմավորել են հայ երկրպագուները: ՀԱՕԿ մամուլի ծառայությունը դիմավորման արարողությունից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), […]

̰
Մխիթարյանն իմ սիրելի խաղացողներից մեկն է. Միրչա Լուչեսկու

18:38 13.09.2019

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է «Ռոմայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանն իմ սիրելի խաղացողներից մեկն է: Նա շատ խելացի է, հիանալի կերպով հարմարվում է բոլոր խաղաոճերին, ինչպես նաև շատ դիմացկուն է: Ես նրան խաղացնում էի ենթահարձակվողի դիրքում, սակայն Անգլիայում նա ստիպված էր խաղալ […]

̰
«Ուրարտուի» հայ պաշտպանը տեղափոխվեց արտասահման

18:16 13.09.2019

«Ուրարտուի» պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։ 27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ։  

̰
Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

16:24 13.09.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը: «(Նախաձեռնության) շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15 հազար կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21-ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու […]

̰
Իտալացի լրագրողին հիացրել է Կամո Հովհաննիսյանի խաղը

13:40 13.09.2019

Իտալացի լրագրող Մատեո Բոնետիին հիացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղը: Բոնետին հետևել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին, որտեղ և նկատել է Կամո Հովհաննիսյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի հավաքականի կազմում առանձնացավ ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նա իսկական օլիմպիական վազք ցույց տվեց: Այս տղան ապագայում պետք է անցնի թոփ-լիգա»,- թվիթերյան իր էջում […]

̰
Մխիթարյանն առաջին մարզումից լուսանկար է հրապարակել

17:56 12.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ակումբում իր առաջին մարզումից լուսանկար: Մի քանի ժամում նկարը հավաքել է գրեթե 100 հազար հավանություն, մարդիկ մեկնաբանություններ են գրում և արտահայտում իրենց հիացմունքը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել օրեր առաջ:   https://www.instagram.com/p/B2TSijqIPaL/?utm_source=ig_web_copy_link  

̰
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան

13:20 12.09.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը […]

̰
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ

21:50 11.09.2019

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ: Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի […]

̰
Ռոնալդուի հարսնացուն ցույց է տվել, թե ինչպես են նրա երեխաները տոնում Կրիշտիանուի գոլը

17:00 11.09.2019

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեզը, սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում պորտուգալացի ֆուտբոլիստի երեխաները հետևում են հոր խաղին: 34-ամյա ֆուտբոլիստը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում օգնել է Պորտուգալիայի ընտրանուն 5:1 հաշվով ջախջախել Լիտվայի հավաքականին: Տեսանյութում երեխաները ուրախանում են Ռոնալդուի խփած գոլի համար:   View this post on Instagram   […]

̰
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

16:31 11.09.2019

«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», դատապարտվել է երկու տարի ութ ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ВВС-ն: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դատապարտվել է անօրինական զենք պահելու, կրակոցների և կանխամտածված հարձակման համար: Անցած տարվա հոկտեմբերին Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր հրահրել: 32-ամյա ֆուտբոլիստը ոտնձգություն […]

̰
Սերենա Ուիլյամսը պոդիում է բարձրացել դստեր հետ

16:25 11.09.2019

Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Նյու Յորքում իր սեփական ցուցադրությունից հետո պոդիում է դուրս եկել դստերը գրկած: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Մարզիկը Նյու Յորքի Նորաձևության շաբաթում ներկայացրել է իր սեփական ապրանքանիշի՝ Serena-ի դեբյուտային հավաքածուն: Ցուցադրությունից հետո աստղը հյուրերին ներկայացել է իր 2-ամյա դստերը` Ալեքսիս Օլիմպիային գրկած: Աղջիկը ամաչելով սեղմվել է մորը` գլուխը հենելով ուսին: […]

̰
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

16:00 11.09.2019

Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից: Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական […]

̰
Հայ շախմատիստները Աշխարհի գավաթում մեկնարկել են առանց հաղթանակի

15:49 11.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից: […]

̰
BACK_TO_TOP