12:32 09.09.2019
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է` գլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մասնագետը օրերս այցելել է քաղաքապետարան, որտեղ քննարկել է նոր պաշտոնի նշանակման հարցը: ArmSport-ի հետ զրուցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել է, որ Ջուլֆալակյանը այցելել է քաղաքապետարան, միաժամանակ ընդգծելով, որ վերջինիս հետ քննարկվել է մայրաքաղաքի սպորտի զարգացման և սպորտային […]
12:19 09.09.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո sofascore.com կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա խաղը հեղինակավոր կայքի կողմից, 10 բալանոց համակարգով, գնահատվել է 9.5 […]
11:19 09.09.2019
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն championat.com կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի չկայացած տրանսֆերին: «Մենք պայմանավորվեցինք ակումբի հետ: Ֆուտբոլիստը ժամանեց Մոսկվա, սակայն անձնական պայմանագրի քննարկման ժամանակ հարցեր առաջացան, ինչի համար որոշեցին մինչև ձմեռ հետաձգել»,- ասել է Կիկնաձեն:
23:36 08.09.2019
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից հետո թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ Այս լուսանկարին կից Մխիթարյանը գրել է․ «Հայ ռազմիկները»։ Այս լուսանկարը տեղադրել է «Արսենալի» պաշտոնական կայքը և կից գրել․ «Ինչ խաղ է այս երեկո այս երկուսի միջև»։ Մխիթարյանը լուսանկարում Կոլաշինացի հետ է։ Այս նկարն այսպես է մակագրել․ […]
23:29 08.09.2019
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից (4:2) հետո հրաժարական է տվել: «Ես խոսեցի բոլորի հետ և որոշեցի հրաժարական տալ: Երբ գլխավորեցի թիմը, հավատում էի, որ կկարողանանք հասնել ԵՎՐՈ 2020: Բայց մենք չկարողացանք դա անել: Հիմա հաջորդ մարզիչը ժամանակ կունենա թիմ պատրաստել Ազգերի […]
23:23 08.09.2019
Սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխախաղային մամուլի ասուլիսը: Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան […]
20:14 08.09.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը սոցիալական ցանցերից իր էջերում լուսանկարներ է հրապարակել Հայաստանի հավաքականի հանդերձարանից, որում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի ֆուտբոլիստների հետ տոնում է Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակը:
19:55 08.09.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ռուսաստանից (բայց ոչ Մոսկվայից 🙂 ) եկած ընկերոջ հետ տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի […]
19:09 08.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը, իսկ խաղի վերջին րոպեներին մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
18:23 08.09.2019
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին: «Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոտիի խոսքերը […]
15:27 08.09.2019
Մենամարտիկ Դասթին Պորյեն չի կարողացել զսպել իր արցունքները, երբ պարտվել է Հաբիբ Նուրմագամեդովին UFC չեմպիոնի տիտղոսի թեթև քաշում պայքարից հետո: Պորյեն նշել է, որ երկար է պատրաստվել այս մենամարտին, իսկ այժմ ցանկանում է հանգստանալ: Նա ասում է, որ տխրել է արդյունքից, քանի որ կարող էր անել ավելին: Նշենք, որ Աբու Դաբիում կայացել է UFC 242 […]
11:00 08.09.2019
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումից առաջ տարօրինակ միջադեպ է գրանցվել: Հանդիպման կազմակերպիչները խաղից առաջ հյուրերի հիմնի փոխարեն միացրել են Անդորայի հիմնը: Ալբանացի ֆուտոլիստները հրաժարվել են սկսել խաղը, քանի դեռ մարզադաշտում չի հնչել իրենց պետական հիմնը։ Միջադեպից հետո հաղորդավարը, ցանկանալով շտկել իրավիճակը, ավելի է բարդացրել, նա Ալաբանիայի փոխարեն ներողություն է խնդրել Հայաստանից: Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումը ավարտվել է […]
10:44 08.09.2019
Աբու Դաբիում կայացավ UFC 242 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպեցին ռուսաստանցի Հաբիբ Նուրմագամեդովը և ամերիկացի Դասթին Պորյեն: Թեթև քաշային կարգում UFC չեմպիոնական գոտու համար մարտում վաղաժամ հաղթանակ տարավ Հաբիբը: Դաղստանցի մարզիկը երրորդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել: Սա Նուրմագամեդովի 28-րդ անընդմեջ հաղթանակն էր խառը մենամարտերում:
22:29 07.09.2019
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում երրորդ հաղթանակն է տարել։ Միհրանը առավելության է հասել Մուրատխան Սայտիխանովի նկատմամբ։ Հայ մարզիկը խեղդող հնարքով ստիպել է հանձնվել մրցակցին։ «Հաջորդ մենամարտը կկայանա արդեն հոկտեմբերին: Շնորհակալ եմ բոլորին, առաջ ենք շարժվում: Այս համեստ հաղթանակը նվիրում եմ եղբորս՝ Արմանին, որը վերջերս է կյանքից հեռացել։ Հ․Գ․Գ․ Այսօր նաև իմ եղբոր՝ […]
18:11 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների սամբոյի պատանեկան միջազգային փառատոնը, որին բացի Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի մարզիկներից, մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ադրբեջանից, Մոլդովայից, Գերմանիայից: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեր պատվիրակները նվաճել են մեկ ոսկի, մեկ արծաթ և չորս բրոնզե մեդալներ։ Էմին Շիրոյան 48կգ-3-րդ տեղ […]
17:50 07.09.2019
UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը և մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հայտնել է, որ իր որդին Դաստին Պորյեի հետ մարտից առաջ 8 կգ քաշ է հավաքել: «Խաբիբը ծանր չի լինի: Նա 8 կգ քաշ է հավաքել»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է ТАСС գործակալությունը: Այս շաբաթվա սկզբին Խաբիբը կշռել է 76 կգ: Դժվար մարզումների և հատուկ պրոցեդուրաների արդյունքում […]
16:34 07.09.2019
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնության ամենաարագ հարձակվողն է: Նրա մաքսիմալ արագությունը կազմել է 34,62 կմ/ժ: Այս ցուցանիշով պորտուգալացին զիջում է միայն «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասին (35,41 կմ/ժ): Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ռոնալդուն նաև ամենաարագն է «Յուվենտուսի» կազմում` առաջ անցնելով Դուգլաս Կոստայից, Ալեքս Սանդրոյից և Դանիլոյից:
16:26 07.09.2019
Երևանի «Նոան» մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Կիրիլ Բորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20–ամյա հարձակողական ոճի կիսապաշպանը հանդես է եկել ռուսական ՊՖԼ-ի «Սատուրն» (Ռամենսկոյե) և «Դոլգոպրուդնի» ակումբներում։ Կիրիլ Բորի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատը»։
15:40 07.09.2019
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի թիմում մտահոգված են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, կարող է ժամանել «US Open» մրցաշարին: Այս մասին հայտնում է Page Six-ը: Նշվում է, որ Ուիլյամսի մարզիչը մտածում է, թե մրցաշարի ժամանակ թենիսիտուհին կարող է կորցնել կենտրոնացվածությունը, եթե Մարքլը ներկա լինի մրցաշարին: Իսկ Սերենա Ուիլյամսը շատ է սիրում Մեգանին և […]
14:07 07.09.2019
Կամերունի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին 38-ամյա ֆուտբոլիստը գրել է Instagram-ի իր էջում: «Սա վերջն է, առջևում նոր մարտահրավեր են: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Էտո’Օն: View this post on Instagram THE END? VERS UN NOUVEAU DÉFI… Merci à vous tous big love […]
23:38 06.09.2019
Ռուս նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան, ով հայտնի է կրծքով արված նկարներով, ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի դիմանկարը: Կտավի գինը կազմում է 1.5 միլիոն ռուբլի: «Խաբիբ, դու լավագույնն ես, քեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա մարտում»,- Instagran-ի իր էջում գրել է Ռոմանովսկայան: View this post on Instagram Хабиб, […]
15:43 06.09.2019
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ․ մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զաքրանի, Ֆրեդերիկ Հաքե։ 4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք՝ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 8-ին, սկիզբը՝ ժամը […]
15:17 06.09.2019
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամեր առաջ մեկնել է Եկատերինբուրգ, որտեղ սեպտեմբերի 6-22-ը կկայանա Աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային […]
14:54 06.09.2019
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական վաղակետ ազատ են արձակվել բանտից: Դատապարտյալները Բելգորոդի շրջանի գաղութից դուրս կգան 10 օր հետո: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ֆուտբոլիստները իրենց ընկերների հետ մասնակցել էին Մոսկվայում տեղի ունեցած երկու ծեծկռտուքի, որի հետևանքով մի քանի հոգի վնասվածքներ էին ստացել:
14:13 06.09.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ուժեղ շոգի պայմաններում կարող են օգտագործվել ձյուն արտադրող մեքենաներ, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հարմարավետ լինի մրցումներին հետևելը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ հղում անելով Reuters-ին: Մեքենաները գործի կանցնեն, եթե օդի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը: Սեպտեմբերի 13-ին Տոկիոյում տեղի կունենա նմանատիպ փորձարկում, որի ընթացքում մեքենաները կարտադրեն […]
13:41 06.09.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ) Վարուժան Կաջոյանը (74 կգ) Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) Լևան Բերիանիձեն (125 կգ) Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը […]
23:49 05.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը:
22:19 05.09.2019
Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց 1-3 հաշվով։ Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփել է առաջին գոլը: 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին խփել է պատասխան գոլը՝ հաշիվը հավասարեցնելով։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Ալեքսանդր Կարապետյանը ստացել է 2-րդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից: Հայաստանի հավաքականը խաղը շարունակել է 10 հոգով։ Խաղի 77-րդ րոպեին «Ռոմայի» հարձակող Լորենցո Պելեգրինին […]