TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Որքա՞ն են վաստակել հայկական ակումբները եվրագավաթներում

13:35 30.08.2019

Երեկ հայկական ակումբներից վերջինը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ավարտեց իր ելույթը եվրագավաթներում: Հայաստանի գործող չեմպիոնները, Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի առաջին տուրում պարտվելով շվեդական ԱԻԿ-ին, պայքարը շարունակեցին Եվրոպա լիգայում: Վարդան Մինասյանի սաները Եվրոպա լիգայում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հասան փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ցավալի պարտություն կրեցին՝ 11-մետրանոց հարվածաշարով զիջելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ին: Ըստ football-coefficient.eu կայքի տվյալների` «Արարատ-Արմենիա»-ն եվրագավաթներում ելույթներից վաստակել […]

̰
Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերի շուրջ 80 տոկոսը վաճառվել է

11:57 30.08.2019

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն: Օգոստոսի 26-ից սկսվել է Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Ըստ ՀՖՖ մամուլի ծառայության տեղեկատվության` 14500 տոմսից արդեն վաճառվել է շուրջ 11000-ը: Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին:

̰
«Արարատ-Արմենիան» 11-մետրանոց հարվածաշարով պատվեց մրցակցին

00:46 30.08.2019

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում մրցեց «Դյուդելանժի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հաշիվը մնաց անփոփոխ և նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին լյուքսեմբուրգցիները:  

̰
Առաջին խաղակեսից հետո «Արարատ Արմենիան» հաղթում է մրցակցին

22:52 29.08.2019

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղի առաջին կեսից հետ 0:1 հաշվով առաջատար են Հայաստանի չեմպիոնները: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Մաիլսոն Լիման: Նշենք, որ 21-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածը:

̰
Արթուր Վանեցյանն ու Սամվել Կարապետյանը հետևում են «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» հանդիպմանը

22:06 29.08.2019

««Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» հանդիպմանը խաղադաշտից հետևում են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և թիմի սեփականատեր Սամվել Կարապետյանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։

̰
Լևոն Արոնյանն ու Ուեսլի Սոն կիսեցին վերջին երկու տեղերը. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

21:24 29.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Բոլոր հիմնական պարտիաներն ավարտված են, այժմ թայ-բրեյքում Դինգ Լի ժենն ու Մագնուս Կարլսոնը փորձում են որոշել հաղթողին: Այս երկու շախմատիստները վաստակել էին 6,5-ական միավոր: Լևոն Արոնյանն այս մրցաշարում անհաջող հանդես եկավ և Ուեսլի Սոի հետ կիսեց վերջին երկու տեղերը: Վերջին տուրում Արոնյանը […]

̰
Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

21:15 29.08.2019

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ A խումբ – ՊՍԺ, «Ռեալ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ – «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ – «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Դինամո» Զագրեբ, «Ատալանտա» D խումբ – «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» E խումբ – «Լիվերպուլ», «Նապոլի», «Զալցբուրգ», «Գենկ» F խումբ – «Բարսելոնա», «Բորուսիա» Դորտմունդ, «Ինտեր», «Սլավիա» G խումբ – «Զենիթ», «Բենֆիկա», «Լիոն», «Լեյպցիգ» H խումբ – «Չելսի», «Այաքս», «Վալենսիա», «Լիլ»։

̰
«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը

21:04 29.08.2019

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում կհանդիպի «Դյուդելանժին»: Հանդիպումից առաջ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը․ Անկումով, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Կոջո, Մալաքյան, Համբարձումյան, Լիմա, Նարսինգ, Կոբյալկո։ «Դուդելանժ»֊«Արարատ Արմենիա»  հանդիպումը կմեկնարկի 22:00-ին:

̰
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը հրապարակել է մերկ ընկերուհու տեսանյութը

17:00 29.08.2019

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Նիկլաս Բենդտները սոցցանցերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում ընկերուհու՝ Ֆիլին Ռուպսռորֆի հետ զվարճանում է: Բենդտները արդեն ջնջել է տեսանյութը, սակայն այն տարածվել է այլ հարթակներում:

̰
«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբը Լյուքսեմբուրգում երթ կկազմակերպի

16:34 29.08.2019

«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբը Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլի «Դյուդելանժի» հետ պատասխան խաղից առաջ երթ կկազմակերպի դեպի մարզադաշտ: Հայաստանի գործող չեմպիոնների մամուլի ծառայությունը կոչ է արել Լյուքսեմբուրգում գտնվող հայրենակիցներին միանալ երթին: «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:  

̰
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծննդյան տարեդարձը նշել է զորավարժարանում

15:50 29.08.2019

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Զենիթի» կիսապաշտպան Յուրի Ժիրկովի կինը ամուսնու 36-ամյակի միջոցառումները կազմակերպել է զորավարժարանում: Միջոցառմանը ներկա է եղել նաև «Զենիթում» Ժիրկովի թիմակից Բրանիսլավ Իվանովիչը: Զորավարժարանում Ժիրկովն ու իր ընկերները վարել են ռազմական տրանսպորտային միջոցներ և տանկ, ինչպես նաև կրակել  տարբեր զենքերով: Նշենք, որ Յուրի Ժիրկովը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, մասնակցելու «Եվրո 2020»-ի ընտրական փուլի` […]

̰
Գիշերը քոչարի ենք պարելու, եկե´ք. Զոհրաբ Եգանյան

15:00 29.08.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը կոչ է արել Եվրոպայի հայերին գալ «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղին և աջակցել Հայաստանի չեմպիոններին, ովքեր հաղթանակի դեպքում կարող են պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ «Եվրոպա լիգայի» խմբային փուլ: «Եվրոպայի հայություն ջան, այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղի տոմսերի համար շատ եք զանգում ու գրում, այսպես ասեմ, փոխանցեք ձեր […]

̰
Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգում կաջակցի «Արարատ-Արմենիային»

14:32 29.08.2019

Այսօր «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղում կհանդիպի «Դյուդելանժին»: Ըստ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի` «Արարատ-Արմենիայի» սեփականատեր Սամվել Կարապետյանը կժամանի Լյուքսեմբուրգ և ներկա կգտնվի հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի չեմպիոններից գոլի հեղինակ են դարձել Մաիլսոն Լիման և Իլյա Անտոնովը:

̰
Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» բուժզննում է անցել

14:26 29.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Ինտեր» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ բուժզննման ավարտից հետո կողմերը կձևակերպեն 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործարքի վերջին մանրամասները: Ակնկալվում է, որ «Ինտերը» Սանչեսի վարձակալության համար կվճարի մոտ 4,5 մլն եվրո, որի ավարտից հետո իրավունք կունենա […]

̰
Մարզադպրոցներին նոր մարզագույք կտրամադրվի

14:15 29.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 523 միլիոն 400 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշումը, ինչի արդյունքում ամբողջությամբ նոր մարզագույք կտրամադրվի 55 մանկապատանեկան մարզադպրոցների, 330 ուսումնական հաստատությունների ու 2 մարզական ֆեդերացիաների։ Այս գումարից միայն 200 միլիոն դրամը նախատեսված է մանկապատանեկան […]

̰
Դուխով մարզվեք մեր սիրելի ապագա չեմպիոններ. վարչապետը լավ լուր է հայտնել

14:07 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ 2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: «Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից: Դուխով մարզվեք […]

̰
Կարող էի գնալ Շվեյցարիա, բայց ընտրեցի Հայաստանի հավաքականը. Մարկոս Պիզզելի

13:20 29.08.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելին ղազախական Sports True ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում իր կարիերայի, վնասվածքից ապաքինման, ինչպես նաև հետագա անելիքների մասին: Մանրամասները` տեսանյութերում:

̰
«Բրագայի» և «Ամկարի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ»

15:00 28.08.2019

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», երկու մրցաշրջան և ավելի քան 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում Պերմի […]

̰
Արոնյանը մնում է վերջին տեղում. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

13:15 28.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը:  Նախավերջին՝  10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով: Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին: Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր […]

̰
Մադրիդի «Ռեալի» 1902թ. մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, հասավ Նիկոլ Փաշինյանին

16:33 27.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»:

̰
Կազմակերպվում է դավադրություն. Լևոն Ջուլֆալակյանը խոսել է հրաժարականի պատճառների մասին

13:19 27.08.2019

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին: «Իմ աշխատանքային ավելի քան 20 տարիներին գլխավորել եմ ազգային հավաքականը, այդ տարիների ընթացքում բոլորդ ծանոթ եք մեր հաջողություններին, դրանք տարեցտարի ավելացել են: Պարզ ասեմ՝ մեդալների հաշվարկ առայսօր չէի արել, երեկ ստիպված էի անել, որ ավելի լիարժեք ներկայացնեմ […]

̰
«Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում տեղադրել է Յոհան Կրոյֆի արձանը

13:05 27.08.2019

«Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի է ունեցել ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի արձանի բացման արարողությունը: Բրոնզե քանդակի հեղինակը հոլանդացի քանդակագործ Կորի Ամմերլանն է, արձանի բարձրությունը 3,5 մ. Է: «Արձանը մեր ամբողջ ընտանիքի հպարտությունն է: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրին: Սա հորս համար առանձնահատուկ տեղ է, նա […]

̰
Հայազգի թենիսիտուհին հաղթել է US Open-ի առաջին փուլում

12:41 27.08.2019

Նյու Յորքում մեկնարկել է US Open-ը։ Կանանց մրցաշարում այստեղ ՌԴ հավաքականի կազմում հանդես է գալիս հայազգի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանը։ Առաջին փուլում նա մրցել է Ավստրալիայի ներկայացուցիչ Պրիսչիլա Հոննի հետ: Մարգարիտան հաղթել է: Գրանցվել է 7-6, 6-4 հաշիվը: Հաջորդ փուլում Մարգարիտայի մրցակիցը կլինի Յոհանա Կոնտան։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Դարիա Կասատկինային։

̰
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

11:52 27.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ շարունակում է ընթանալ վերջին տեղում: Նա ունի 3,5 միավոր: Առաջատարներն են    Դինգ Լի Ժենը և Յան Նեպոմնյաշչին, […]

̰
Ո՞վ է «Բարսելոնայի» ամենաանչափահաս ֆուտբոլիստը

23:52 26.08.2019

Անսու Ֆատին նորամուտը նշեց «Բարսելոնայում»՝ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Բետիս»-ի հետ խաղում: Հանդիպման 78-րդ րոպեին նա փոխարինեց Կարլես Պերեսին։ Պարզվել է, որ 16 տարեկան Ֆատին «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում խաղացած ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում երկրորդն է: Ավելի երիտասարդ տարիքում իսպանական ակումբի կազմում հանդես է եկել միայն Վիսենտե Մարտինեսը 1941 թվականին: Նա իր առաջին խաղի ժամանակ ընդամենը […]

̰
Լիոնել Մեսսիի որդին ուրախացել է, երբ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը վրիպել է

23:30 26.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի որդին՝ Մատեոն, ուրախացել է Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Բետիսի» (5:2) հետ խաղի ժամանակ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներից մեկի վրիպումից հետո: Երեխան ցնծելով ձեռքերը վեր է բարձրացրել, երբ կապտանռնագույնները ձեռքից բաց են թողել դարպասը գրավելու հնարավորությունը: Suarez trolleando a Mateo Messi ??? pic.twitter.com/0Oa38KyqC1 — VidaBlaugranaYT (@Vida_Blaugrana) 26 августа 2019 г.

̰
«Արարատ»-«Ալաշկերտ»՝ ոչ-ոքի

22:49 26.08.2019

ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ «Արարատը» կորցրեց առաջին միավորները։ Օգոստոսի 26-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Արարատ»-«Ալաշկերտ» 1:1 (0:1) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Գևորգ Եղոյան Գոլերը՝ Դմիտրի Ուժով, 84 («Արարատ»), Տիագո Գալվաո Դա Սիլվա, 45, 11մ («Ալաշկերտ»)։

̰
Հովհաննես Գաբուզյանը U.S. Masters Championship 2019-ի հաղթողներից է

22:29 26.08.2019

Հովհաննես Գաբուզյանը U.S. Masters Championship 2019-ի հաղթողներից է: Մրցաշարին մասնակցել է 88 շախմատիստ: Առաջին տեղը` 6,5 միավորով կիսել են 9 շախմատիստներ, այդ թվում Հովհաննես Գաբուզյանը: Առաջին տեղի համար նախատեսված մրցանակային գումարն էլ բաժանվել է 9 մասի: Մրցաշարին մասնակցել է ևս մեկ հայ շախմատիստ:  Հրանտ Մելքումյանը ևս հաջող է հանդես եկել: Նա առաջատարների խմբին զիջել է […]

̰
«Հայկական Բրյուս Լի»-ն դարձել է վորկաուտի աշխարհի չեմպիոն

22:18 26.08.2019

Պսկովում ուժային վորկաուտի աշխարհի առաջնությունում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Ահարոն Վիրաբյանը: Ահարոնը հաղթել է լրացուցիչ 24 կգ. քաշով պտտաձողից ձգումներ վարժությունում` կատարելով 18 ձգում: Ահարոնը զուգափայտերի վրա կատարել է նաև լրացուցիչ` 32 կգ քաշով 38 սեղմում, իսկ 90 կգ կշռող ծանրաձողով 86 կքանիստ: Այս երկու վարժություններում Ահարոնը ևս հաղթել է: «Ինձ հաջողվեց աշխարհի չեմպիոն դառնալ […]

̰
ՖԻՖԱ-ն մտածում է մրցավարներին ռոբոտներով փոխարինելու տարբերակի մասին

19:51 26.08.2019

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մտածում է կողային մրցավարներն ռոբոտներով փոխարինելու հնարավոր տարբերակի մասին: Այս մասին հայտնում է Mirror-ը: «ՖԻՖԱ-ում արդեն կա գերատեսչություն, որն իրականացնում է համապատասխան հետազոտություններ: Հետագայում արդյոք ռոբոտները կփոխարինե՞ն կողային մրցավարներին: Մի օր դա իսկապես կարող է պատահել»,- ասել է Mirror-ի աղբյուրը: Վերջին տարիներին ժամանակակից տեխնոլոգիաները լայն տարածում են գտնում ֆուտբոլում: ՖԻՖԱ-ի առաջին քայլը եղել […]

̰
BACK_TO_TOP