TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»

20:55 22.08.2019

Այսօր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 2:1 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ դարձան Մաիլսոն Լիման և Իլյա Անտոնովը:

̰
Ամազոնը կրակի մեջ է, մեր ապագան վառվում է. Պաուլո Դիբալա

18:00 22.08.2019

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան իր մտահոգությունն է հայտնել Ամազոնի անտառների հրդեհների պատճառով: «Ամազոնը կրակի մեջ է: Ամազոնը միայն Հարավային Ամերիկային չի պատկանում, այն պատկանում է մեզ բոլորիս: Նրա անտառները «Երկրի թոքերն» են, նրանք տալիս են Երկրագնդի թթվածնի 20 %-ը: Ամազոնը մեզնից յուրաքանչյուրի անտառն է, և մեր ապագան վառվում է: Ամազոնն արժանի չէ դրան, մեր […]

̰
«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում

17:43 22.08.2019

Այսօր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» կընդունի  Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումից առաջ Հայաստանի գործող չեմպիոնները ներկայացրել են թիմի մեկնարկային կազմը: Աբակումով, Աչենտե, Դամչևսկի, Մենեզես, Պաշով, Մալաքյան, Կոջո, Լիմա, Ավետիսյան, Նարսինգ, Կոբյալկո: «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

̰
ՊՍԺ-ն հրաժարվել է Նեյմարին փոխանակել «Ռեալի» երեք ֆուտբոլիստների հետ

17:27 22.08.2019

ՊՍԺ-ն մերժել է բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու «Ռեալի» առաջարկը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի տվյալների` փարիզցիները հրաժարվել են 27-ամյա ֆուտբոլիստին փոխանակել Արքայական ակումբի ֆուտբոլիստների հետ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մադրիդցիները պատրաստ են Նեյմարի դիմաց ՊՍԺ-ին տալ Կեյլոր Նավասին, Խամես Ռոդրիգեսին և Գարեթ Բեյլին: Նշենք, որ Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային […]

̰
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան կընտրի մոլորակի լավագույն մարզիկներին

15:00 22.08.2019

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան կհայտարարի ընթացիկ մրցաշրջանի լավագույն մարզիկների անունները կազմակերպության գլխավոր ասամբլեայում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Դոհայում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան նախաօլիմպիական տարում ավանդաբար պարգևներ է հանձնում այն մարզիկներին, որոնք լավագույն արդյունքներն են ցույց տվել հինգ մայրցամաքային ասոցիացիաների կողմից անցկացվող մրցումներում: Հին աշխարհի լավագույն մարզիկին կընտրի […]

̰
«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ». բուքմեյքերների գործակիցները

14:44 22.08.2019

Այսօր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»: Բուքմեյքերական ընկերությունները «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպման ֆավորիտ են համարում հայկական ակումբին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 2.35 գործակից: Լյուքսեմբուրգցիների հաղթանակը գնահատվե էլ 3.15, ոչ-ոքին` 3.3 գործակից: Երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու համար ավելի բարձր են գնահատվում «Դյուդելանժի» հնարավորությունները, խմբային փուլ […]

̰
Մեսսին ինձ ավելի լավն է դարձնում. Կրիշտիանու Ռոնալդու

14:20 22.08.2019

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել իր և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ դիմակայության մասին: «Ես իսկապես հիանում եմ նրա կարիերայով։ Մեսսին ասել է, որ խնդիրներ է ունեցել, երբ ես լքել եմ Իսպանիան, քանի որ մենք հիանալի մրցակցություն ունենք, բայց նման բան տեղի է ունենում ոչ միայն ֆուտբոլում։ Մայքլ Ջորդանը մրցակիցներ ուներ բասկետբոլում, […]

̰
Միհրան Հարությունյանը հայտնել է հաջորդ մենամարտի օրն ու վայրը

14:16 22.08.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը հանդես է գալիս խառը մենամարտերում, Instagram–ի իր էջում նոր լուսանկար  է հրապարակել և հայտնել MMA-ի մրցաշարում իր երրորդ մենամարտի օրը։ «Սեպտեմբերի 7: Մոսկվա: «Լուժնիկի»։ Կայանալիք MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,- գրել է Հարությունյանը:   View this post on Instagram   7 […]

̰
Արոնյանը 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Մամեդյարովի հետ

12:20 22.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցել է ադրբեջանցի  Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիայի 54-րդ քայլում կողմերը հաշտություն են կնքել: Նախորդ չորս տուրերում Արոնյանը կրել է մեկ պարտություն և չորս ոչ ոքի խաղացել:  

̰
Այսօր հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլով մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

10:59 22.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր՝ 19:00-ին, «Հանրապատական» մարզադաշտում հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլով մոտենալու է նոր ռեկորդի: «Արարատ Արմենիան» ընդունում է «Դյուդելանժ»-ին: Հայկական թիմն ունի բոլոր շանսերը մեր պատմության մեջ առաջին անգամ մտնելու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլ: Բոլորս դեպի մարզադաշտ՝ երկրպագելու մեր թիմին: Առաջ Աստված»։ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2463285743729393

̰
ՀՖՖ նախագահի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը

22:30 21.08.2019

Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն […]

̰
Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

19:00 21.08.2019

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ […]

̰
Արդյոք Օզբիլիսը կարո՞ղ է տեղափոխվել Երևանի «Արարատ»

18:49 21.08.2019

«Բեշիքթաշը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Արաս Օզբիլիսի հետ: Պայմանագիրը ժամանակից շուտ է խզվել, և թուրքական ակումբը ստիպված կլինի 29-ամյա ֆուտբոլիստին վճարել 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։ Օզբիլիսը «Այաքսի» սան է,  որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին, հետո տեղափոխվել է «Կուբան»: Կրասնոդարի թիմում հանդես գալուց հետո Օզբիլիսին ձեռք բերեց Մոսկվայի «Սպարտակը»։ 2015-ին Արասը տեղափոխվեց «Բեշիքթաշ», […]

̰
Ովքե՞ր Հայաստանից կմեկնեն Ծանրամարտի աշխարհի առաջնությանը

18:11 21.08.2019

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ: Մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը,  աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը: Այժմ հավաքականը մարզումներ է անցկացնում Հայաստանում, այնուհետև մարզումները կշարունակի Ուկրաինայում, որտեղից էլ կմեկնի Թաիլանդ:   

̰
«Բեշիկթաշը» Արաս Օզբիլիսին 2.5 մլն եվրո կվճարի

12:59 21.08.2019

«Բեշիկթաշը» խզել է պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ պայմանագիրը վաղաժամ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Թուրքական ակումբը ստիպված կլինի 29-ամյա ֆուտբոլիստին 2,5 միլիոն եվրո վճարել: Օզբիլիսը «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2015 թվականին Մոսկվայի «Սպարտակից»

̰
Ռոնալդուն ասել է, որ մյուս տարի կարող է ավարտել իր կարիերան

10:57 21.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է նաև կարիերան ավարտելու հավանականության մասին: Ռոնալդուն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտ` արդեն հաջորդ տարի, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել: «Կարծում եմ` կկարողանամ խաղալ մինչև 40-41 տարեկանը, բայց հնարավոր է այնպես ստացվի, որ հենց հաջորդ տարի ավարտեմ իմ ֆուտբոլային կարիերան: Ներկա […]

̰
Արոնյանը պարտվեց Կարուանային. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

10:41 21.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Աննախադեպ խաղաղ ընթացք ունի այս մրցաշարը: 4 տուրերում խաղարկված 24 պարտիաներից […]

̰
«Բարսելոնան» «Յուվենտուսին» առաջարկել է գնել Լուիս Սուարեսին

23:18 20.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Բարատաչին «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի տրանսֆերներ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը թուրինցիներին առաջարկել է գնել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, բայց այդ տարբերակը չի հետաքրքրել իտալացիներին, քանի որ նրանք ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Նաև քննարկվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանին […]

̰
11 տարի առաջ այս օրը Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիային. Аrmsport.am

23:08 20.08.2019

2008 թվականի օգոստոսի 20-ը պատմական օր է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Այդ օրը Հայաստանի երիտասարդական  հավաքականը ԵՎՐՈ-2009-ի ընտրական փուլում հաղթանակի հասավ Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ:  Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Մերթիմի կազմում 89-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կառլեն Մկրտչյանը, իսկ մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում հաղթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը:

̰
«Փյունիկի» դարպասապահը հրավիրվել է Չեռնոգորիայի հավաքական

21:19 20.08.2019

Սեպտեմբերի 5-ին և 10-ին Չեռնոգորիայի հավաքականը հանդիպումներ կանցկացնի Հունգարիայի (ընկերական հանդիպում) և Չեխիայի հավաքականների հետ (Եվրո-2020-ի  նախընտրական փուլ): Այս հանդիպումներին նախապատրաստվելու համար Չեռնոգորիայի հավաքական է հրավիրվել Երևանի «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչը:  

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

20:45 20.08.2019

Օգոստոսի 21-ին՝ ժամը 18:00-ին և օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ին, հայկական ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ մրցելով Լիբանանի հասակակիցների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարզահավաքը սկսվել է օգոստոսի 17-ից, կտևի մինչև օգոստոսի 23-ը: Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արման Ներսիսյան, ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան, ԲԿՄԱ […]

̰
Մարզչական նոր նշանակումներ պատանեկան հավաքականներում

20:31 20.08.2019

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, […]

̰
25 տարեկան վազորդուհին մահացել է առավոտյան մարզման ժամանակ

18:53 20.08.2019

Թեթև ատլետ, վազորդուհի, ՌԴ տարբեր մրցաշարերի հաղթող Մարգարիտա Պլավունովան մահացել է մարզումների ժամանակ: Նա ընդամենը 25 տարեկան էր: Մարգարիտան ապրում էր Տամբովում: Աղջիկն առավոտյան վազքի է դուրս եկել Տամբովի Մորշանսկի շրջանում: Մի քանի րոպե վազելուց հետո Մարգարիտան ընկել է և կորցրել գիտակցությունը: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց ժամանած բժիշկները միայն արձանագրել են մարզուհու մահը:  […]

̰
Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու. Շանթ Խաչատրյան

16:30 20.08.2019

Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց մեդալի և անցկացրած գոտեմարտերի մասին. «Արդյունքն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ոսկե մեդալ լիներ. ես գնացել էի ոսկու հետևից, բայց արծաթն էլ վատ մեդալ չէ, հիմա ստացել ենք այն, ինչին որ արժանի էինք: Եթե արժանի լինեինք […]

̰
Արկադի Անդրեասյանը պաշտոն է ստացել Երևանի «Ուրարտուում»

16:28 20.08.2019

ԽՍՀՄ չեմպիոն Երևանի «Արարատի» անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն այսուհետև կզբաղեցնի «Ուրարտուի» զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Տեղեկացնենք նաև, որ «Ուրարտուի» ակադեմիայի գլխավոր մարզիչ է նշանակվել  Ալբերտ Սաֆարյանը:  

̰
Արոնյանի հերթական ոչ-ոքին. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

12:45 20.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Երրորդ տուրի բոլոր պարտիաները, ինչպես նախորդ տուրում, ավարտվել են խաղքաղ արդյունքով:  […]

̰
«Կարծում եմ՝ նրա ամորձիները դեռ տեղում են, որ կարողանա նորից ռինգ դուրս գալ». իռլանդացի բռնցքամարտիկը՝ Մաքգրեգորի մասին

23:59 19.08.2019

Իռլանդացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում հանդես եկող Լյուկ Կելլերը մրցամարտի է հրավիրել UFC մրցաշարերի բազմակի հաղթող, հանրահայտ Քոնոր Մաքգրեգորին: Լյուկը, այսպիսով, ուզում է պատժել Մաքգրեգորին, դեռ ապրիլին թույլ տված իր արարքի համար: Վերջերս լրատվամիջոցները մի տեսանյութ էին հրապարակել, որում Մաքգրեգորը հարվածում է գիշերային ակումբի տարեց մի այցելուի դեմքին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է […]

̰
Չափազանց զգուշավոր մեկնարկ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

13:06 19.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Կայացել է առայժմ երկու տուր, և շախմատիստները չափազանց զգուշավոր են: […]

̰
Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն. հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան ԱԱ

11:18 19.08.2019

Էստոնիայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող մասնակցեցին հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, դարձան աշխարհի փոխչեմպիոն: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, 1/4-ում 5-0 հաշվով պարտության […]

̰
Հայաստանի և Սլովակիայի Մ-16 հավաքականների հանդիպումն ավարտվել է 1։2 հաշվով

20:21 18.08.2019

ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը Հայաստանի և Սլովակիայի Մ-16 հավաքականների միջև: Այս անգամ սլովակները հաղթեցին 2:1 հաշվով: Գոլերը՝ 0-1, Մարտին Միսովիչ, 6՜ 1-1, Արթուր Իսրայելյան, 49՜ 1-2, Պավոլ Նեմչեկ, 74՜ Զգուշացումներ՝ 13. Մատեժ Ռիժնիկ, 56՜, 10. Կարեն Դավթյան, 57՜, 6.Մհեր Քանքանյան, 73՜, 20.Վիկտոր Ուրադնիկ, 77՜ Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP