22:25 03.09.2019
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին: Այսօր հավաքականի ճամբար է ժամանել նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա», որտեղ հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես […]
21:24 03.09.2019
«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կխաղարկեն սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին»,- հայտնում է ֆեդերացիան:
17:20 03.09.2019
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Սա նոր […]
14:21 03.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Այս մասին հաղորդում է «Nouvelle d’arménie»-ն: «Այս տրանսֆերով իմ կարիերայում նոր էջ է բացվում: Նման հնարավորություն ունենալ այս ակումբում, դա արտակարգ մի բան է: Ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և ես կանեմ ամեն ինչ […]
13:39 03.09.2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ Հայաստանի հավաքականի կազմը. Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր […]
13:00 03.09.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը մեկ տարվա պայմանագիր է կնքել Arras Football Club Féminin-ի հետ: «Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինն է, որը մեկ տարվա պայմանագիր է կնքել Arras Football Club Féminin, որը հանդիսանում է «Լենս» ակումբի կանանց թիմը: Ասեմ նաև, […]
22:21 02.09.2019
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի […]
21:52 02.09.2019
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես գալու պայմանագիր է կնքել մինչև 2020-ի հունիսը՝ 3 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ։ «Սա ինձ համար հրաշալի ակումբի հետ նոր էջից սկսելու լավ հնարավորություն է։ Ես գիտեմ, թե ինչ ակումբ է սա, և համոզված եմ, որ իրար հետ մեծ հաջողությունների կհասնենք»,- ասել […]
18:53 02.09.2019
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոմա»-ն կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Նշվում […]
17:52 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը «Ռոմայում»: Սպասվում է, որ Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ:
17:40 02.09.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է Աշխարհի առաջնությանը պատրաստվող Հայաստանի հավաքականի կազմը: Եվ այսպես, սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային […]
17:11 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն «Ռոմայի» ֆուտբոլիստի կարգավիճակում Երևան կժամանի վաղը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հավաքականը Մխիթարյանին վաղն է սպասում: Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվում է իտալական «Ռոմա»: Նա արդեն բուժզննում է անցել Հռոմում: «Գայլերի» կազմը համալրել է վարձավճարով մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը, որից հետո իտալական ակումբը կարող է 15 մլն […]
15:58 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը։
15:11 02.09.2019
Օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց Լևոն Ջուլֆալակյանը: Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյանը:
14:58 02.09.2019
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում ուղևորվել է «Վիլա Ստուարտ» բուժզննում անցնելու համար: Թվիթերյան տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները դիմավորում նրան, լուսանկարվում իր հետ: Բուժզննման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ: VIDEO – Lo sbarco di #Mkhitaryan nell'aeroporto di Fiumicino https://t.co/q2AAc9Q6g2 — Il Romanista (@ilRomanistaweb) September 2, 2019 🛬#Mkhitaryan […]
13:37 02.09.2019
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ: Հայ ֆուտբոլիստը պետք է պայմանագիր ստորագրի «Ռոմայի» հետ: Ըստ տեղեկությունների` 30-ամյա կիսապաշտպանը իտալական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ:
13:33 02.09.2019
Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Ռոման» և «Արսենալը» համաձայնեցրել են գործարքը: «Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Հռոմեական «Վիլլա Ստյուարտ» կլինիկայում այսօր սպասում են Մխիթարյանին հետազոտություն անցնելու համար: «Արսենալն» ու «Ռոման» համաձայնեցրել են գործարքը, հերթը ֆուտբոլիստի որոշմանն է: Եթե նկատի ունենանք, որ Լոնդոնից Հռոմ թռիչքը տևում է երկուսուկես ժամ, […]
13:10 02.09.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եվրալիգաներում հայկական ակումբների խաղին. «Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրալիգաներում, ու ըստ էության տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյօֆ փուլ ու ընդամենը […]
12:00 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին։ «Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար»,- գրել է կայքի խմբագիրը։ https://twitter.com/skysports_bryan/status/1168420610835435521 Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է […]
09:08 02.09.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հավաքականը մեկնել է Սոֆիա։ Հայաստանի երիտասարդական հավաքականը գիշերը մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա: Տեղեկացնենք, որ մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների ելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ […]
00:04 02.09.2019
Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Իտալիայի դեմ խաղում ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։ Հ․Գ․ Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- […]
14:00 31.08.2019
Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ տեսանյութում:
11:54 31.08.2019
Օգոստոսի 30-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում, կայացավ Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Տիտոգրադ» (Չեռնոգորիա)-«Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով: Գոլերը՝ Հակոբ Ուզունյան, 10:28, ինքնագոլ, Ֆրանցիսկո դե Կամպոս՝ 17:17, Դոս Սանթոս, 27:06, 30:31, Գարեգին Մաշումյան, 38:49 «Լեոն» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Գլխավոր փուլում երևանցիների մրցակիցները կլինեն «Նովո Վրեմյե Մակարսկա» (Խորվաթիա), «Օմոնիա» (Կիպրոս) թիմերը […]
21:50 30.08.2019
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Արման Մելիքսեթյան, «Նոա» Արսեն Բեգլարյան, […]
21:22 30.08.2019
Օգոստոսի 30-ին կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«ՖԱ Երևան» 4:1 (4:0) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Դենիս Մահմուդով, 9, 42, Արտյոմ Սիմոնյան, 21 («Փյունիկ»), Մաքսիմ Եվստիգնեև, 45+2, ինքնագոլ, Ռամազան Իսաև, 84 («ՖԱ Երևան»)
20:08 30.08.2019
Երեկ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում մրցեց «Դյուդելանժի» հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Արարատ-Արմենիայի» և «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Խաղին ներկա են եղել նաև մի շարք մեծահարուստ հայեր, որոնց թվում եղել են Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, RD group […]
16:01 30.08.2019
Մոնակոյում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ A խումբ «Սևիլիա», ԱՊՕԵԼ, «Ղարաբաղ», «Դյուդելանժ» B խումբ «Դինամո» Կ., «Կոպենհագեն» «Մալմյո», «Լուգանո» C խումբ «Բազել», «Կրասնոդար», «Խետաֆե», «Տրաբզոնսփոր» D խումբ «Սպորտինգ», ՊՍՎ, «Ռոսենբորգ», ԼԱՍԿ E խումբ «Լացիո», «Սելթիկ», «Ռենն», «Կլուժ» F խումբ «Արսենալ», «Այնտրախտ», «Ստանդարտ», «Վիկտորիա Գիմարաեշ» G խումբ «Պորտու», «Յանգ Բոյզ», «Ֆեյենորդ», «Գլազգո […]
15:25 30.08.2019
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու […]
15:00 30.08.2019
«Արսենալ»-ի եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Էլ Նենին շուտով կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիքթաշ»: Ըստ Sky-ի տեղեկությունների` ստամբուլյան ակումբը այսօր կարող է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել էր, որ հույսեր չի կապում Էլ Նենիի հետ, և խաղային պրակտիկա ունենալու համար նրան պետք է նոր ակումբ գտնել: «Բեշիքթաշ»-ում եգիպտացին կփոխարինի Գարի Մեդելին, […]
14:25 30.08.2019
«Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը նշանակվել է մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում և 2022 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի Կարլ-Հայնց Ռումենիգեին: Կանը ակումբի հետ ստորագրել է հնգամյա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: «Շնորհակալ եմ վերահսկող խորհրդին Ուլի Հյոնեսի հետ միասին՝ վստահության համար: Ես սերտորեն կապված եմ ակումբի հետ, որը մեծապես ազդել […]