TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Իրանում կանանց կթույլատրվի այցելել մարզադաշտ

19:30 26.08.2019

Իրանը կանանց, որոնց արգելված էր այցելել ֆուտբոլային խաղերին, թույլատրվել է գնալ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի: Ըստ սպորտի փոխնախարար Ջամշիդ Թաղիզադեի` կանայք կկարողանան գնալ Թեհրանի «Ազադի» մարզադաշտ՝ հոկտեմբերի 10-ին Կամբոջայի դեմ Իրանի հավաքականի որակավորման հանդիպմանը: Այդ արգելքը, որն ուժի մեջ է արդեն մի քանի տասնամյակ, միայն երբեմն հանվում էր հանդիսատեսի որոշակի խմբերի համար:

̰
«Միլանը» հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով

16:44 26.08.2019

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտնվել է «Միլանի» հետաքրքրության ոլորտում:  Ըստ Corriere dello Sport-ի` իտալական ակումբը տրանսֆերային առաջարկ կանի արքայական ակումբին, եթե ձախողվի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորրեայի տեղափոխության բանակցությունները: «Միլանի» տնօրեն  Զվոնիմիր Բոբանը ներկայումս գտնվում է Իսպանիայում և ակնկալում է, որ բանակցություններից մեկը հաջողությամբ կավարտի: Նշենք, որ «Նապոլին» և Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես հետաքրքրված են Խամեսի ծառայություններով, […]

̰
Իռլանդիայի և Իսլանդիայի հետ խաղերից առաջ հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

16:02 26.08.2019

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի Մ-21 ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի (սեպտեմբերի 6-ին) և Իսլանդիայի (սեպտեմբերի 9-ին) հասակակից հավաքականներին։ Մարզահավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-21 հավաքականը Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 4-ին։ Գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 20 ֆուտբոլիստի․ Դարպասապահներ Սևակ Ասլանյան, […]

̰
Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

15:31 26.08.2019

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և  Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստան-Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը […]

̰
«Ալաշկերտը» կազմը համալրել են Հայաստանի և Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստները

14:50 26.08.2019

Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել են մի քանի նոր ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանյան ակումբի հետ պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովը: 27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» և «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» […]

̰
Զլատան Իբրահիմովիչը երեք խաղ անընդմեջ դուբլի հեղինակ է դառնում

13:00 26.08.2019

ՄԼՍ-ի հերթական տուրի «Լոս Անջելես»-«Լոս Անջելես Գալաքսի» հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Հատկանշական է, որ վերջին երեք խաղերում 37-ամյա ֆուտբոլիստը դարձել է վեց գոլի հեղինակ, յուրաքանչյուր խաղում` դառնալով դուբլի հեղինակ: Առաջնությունում անցկացրած 22 խաղում Զլատանը դարձել է 22 գոլի հեղինակ: «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո […]

̰
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության ռեկորդ է սահմանել

12:43 26.08.2019

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 3-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Թուլուզին» Ֆրանսիայի առաջնության ռեկորդ է սահմանել: Փարիզցիները 41 խաղ անընդմեջ Ֆրանսիայի առաջնությունում առանց գոլի չեն լքում խաղադաշտը: «Թուլուզի» հետ խաղում ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրիկ Շուպո-Մոտինգը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մրկինյոսը, ևս մեկ անգամ սեփական դարպասը գրավել է մրցակցի պաշտպանը:

̰
Արոնյանը հայտնվել է վերջին հորիզոնականում. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

10:43 26.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Լևոն Արոնյանը: Սև խաղաքարերով նա զիջեց Յան Նեպոմնյաշչիին: Այս պարտությունից հետո Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: 4,5 միավորով 1-5 տեղերն են կիսում Անանդը, Դինգ Լի Ժենը, Կարյակինը, Կարուանան, Նեպոմնյաշչին:  Կարլսենը, Սոն, […]

̰
Հայ բռնցքամարտուհին դուրս է եկել 1/4 եզրափակիչ. Բռնցքամարտի ԵԱ

10:31 26.08.2019

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթանում է  է Բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին հանդես են գալիս նաև Հայաստանի երկու մարզուհիներ: Նրանցից Անի Հովսեփյանն արդեն մեկ մենամարտ է անցկացրել: 1/8 եզրափակչում նա հաղթել է խորվաթ մարզուհուն:  Եթե Անին հաղթի նաև հաջորդ՝ 1/4 եզրափակչի մենամարտում, ապա դուրս կգա կիսաեզրափակիչ և կնվաճի առնվազն բրոնզե մեդալ: Անի Հովսեփյանը Եվրոպայի մինչև 22 […]

̰
Մենամարտիկը 11 վայրկյանում հաղթել է՝ սահմանելով ռեկորդ

23:53 25.08.2019

Իսրայելցի մենամարտիկ (MMA) Ավիվ Գոզալին խառը մենամարտերի Bellator 225 մրցաշարում հաղթել է բելառուս Էդուարդ Մուրավիցկուն։ Տեսանյութը տեղադրվել է կազմակերպության թվիթերյան էջում։ Մենամարտն ավարտվել է 11-րդ րոպեին։ Սա Bellator-ի պատմության ամենակարճ մենամարտն է։ 11 seconds was all it took for Aviv Gozali! Aviv locks in the fastest sub in Bellator history with this beautiful heel hook! […]

̰
ՖԻԴԵ-ն հետաքննում է՝ ում պատճառով է մեր շախմատիստուհին զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից

21:39 25.08.2019

Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության […]

̰
«Լիվերպուլն» ուժեղ գտնվեց «Արսենալից»

22:26 24.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով` 3:1 հաշվով։ Տանտերերից հաշիվը բացեց Ժոել Մատիպը, այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։ Հյուրերի միակ գնդակը խփել է Լուկաս Տորեյրան։ Հայաստանի ազգային հավաքականի և զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին։

̰
«Լիվերպուլ»-«Արսենալ» մեկնարկային կազմերը

19:54 24.08.2019

Այսօր ԱՊԼ-ի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպումից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը «Լիվերպուլ»՝ Ադրիան, Ալեքսանդր Առնոլդ, Վան Դեյկ, Ջոել Մատիպ, Էնդրի Ռոբերտսոն, Ջորդան Հենդերսոն, Ֆաբինյո, Ժորժինյո Վեյնալդում, Մուհամեդ Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե «Արսենալ»՝ Բերնդ Լենո, Նաչո Մոնրեալ, Սոկրատիս, Դավիդ Լուիզ, Մեյթլենդ Նայլզ, Ջո Ուիլքոկ, Գրանիդ Ժակա, Մատեու […]

̰
Վիրջիլ վան Դեյքն ասել է, թե ով է ԱՊԼ-ում իր ամենաբարդ մրցակցը

18:55 24.08.2019

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը  հայտնել է, թե ով է ԱՊԼ-ում իր ամենաբարդ մրցակիցը: TalkSPORT-ի հետ զրույցում 28-ամյա ֆուտբոլիստն հայտնել է, որ Պրեմիեր լիգայում իր ամենաուժեղ մրցակիցը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն է: Վան Դեյքը նաև ընտրել է «Էնֆիլդը»` որպես «Մոլորակի լավագույն մարզադաշտ»: «Բոլոր ժամանակների լավագույն մարզիչ» է ընտրել «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի իր […]

̰
Օբամեյանգը ոչ մի թերություն չունի, բացի իր ոճից. Յուրգեն Կլոպ

18:07 24.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 3-րդ տուրի «Արսենալի» հետ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել լոնդոնցիների հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի մասին, ում հետ նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»: «Արդեն 4 տարի է անցել, ինչ ես աշխատել եմ նրա հետ: Մենք գիտենք ամեն ինչ միմյանց մասին, ոչ մի անակնկալ: Օբամեյանգը ոչ մի թերություն չունի, բացի […]

̰
«Յուվենթուս»-ը բացել է ակումբի հյուրանոցի դռները բոլոր ցանկացողների համար

17:59 24.08.2019

Այսուհետ բոլոր ցանկացողները  կարող են  հանգրվանել Թուրինի «Յուվենթուս»-ի հուրանոցում: Ակումբը բացել է ակումբի հյուրանոցի դռները բոլոր ցանկացողների համար: Մինչ այս այսօր հյուրանոցը, որի տարածքը կազմում է 11.200 քմ, նախատեսված էր բացառապես «բյանկոներների» առաջին թիմի համար: J|Hotel-ը Իտալիայում առաջին հյուրանոցն է, որը կառուցվել է ֆուտբոլային ակումբի հետ համատեղ: Այն գտնվում է «Alliance» մարզադաշտից ընդամենը 600 մետր […]

̰
Նեյմարը ՊՍԺ-ում չի խաղա մինչև իրավիճակը չլուծվի. Թոմաս Տուխել

17:49 24.08.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է թիմի հարձակվող Նեյմարի խաղալու հնարավորությունը Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում: «Նեյմարը լավ է ապաքինվում, հիմա նա ավելի լավ մարզավիճակում է, նա այս շաբաթ լավ աշխատանք կատարեց թիմի հետ: Նրա և ակումբի միջև իրավիճակը մնում է նույնը: Ակումբը հստակ հասկացնել է տվել, քանի դեռ իրավիճակը չլուծվի, նա […]

̰
«Լոռիի» երկու ֆուտբոլիստ տեղափոխվեց «Գանձասար-Կապան»

17:28 24.08.2019

«Գանձասար-Կապանի» շարքերն են համալրել Վանաձորի «Լոռիի» երկու ֆուտբոլիստներ: Կապանյան ակումբ են տեղափոխվել գանացի 23-ամյա պաշտպան Աննան Մենսահը և կոտդիվուարցի 20-ամյա հարձակվող Ստեֆան Աջումանին։ Մենսահը կապանյան ակումբ տեղափոխվել է վարձակալական հիմունքներով։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը Ղազախստանի մրցաշարը սկսեց ոչ-ոքիով

17:11 24.08.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը հանդիպել է Ղաախստանի Մ-17 2-րդ ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվել է  ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Յուրի Քոլոզյանը և Արթուր Սերոբյանը: «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը: Հայաստանի Մ-17 հավաքականը […]

̰
Նեյմարի և «ՊՍԺ»-ի միջև վեճը հարթվել է. բրազիլացին կմնա ակումբում

16:55 24.08.2019

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կմնա ֆրանսիական ՊՍԺ ակումբում: Այս մասին հայտնել է  L’Equipe պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով` փարիզյան ակումբի ղեկավարության ու բրազիլացի ֆուտբոլիստի միջև վեճը հարթվել է: Ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ մինչև տրանսֆերային  սեզոնի ավարտը շատ դժվար կլինի տեղափոխությունը: Նեյմարին ձեռք բերելու հավակնություններ ունեն «Ռեալ»-ը և «Բարսելոնը»-ը, որտեղից Նեյմարը հեռացավ 2017 թվականին: Այդ ժամանակ […]

̰
Արոնյանի հերթական ոչ-ոքին. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

16:51 24.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում հանգստյան օրվանից հետո վերսկսվեցին հանդիպումները: 6-րդ տուրի բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Արոնյանը սևերով միավորը կիսեց Կարյակինի հետ: 6 տուրից հետո 1-3 տեղերը 3,5 -ական միավորով կիսում են Անանդը, Կարուանան և Դինգ Լի Ժենը: Իսկ Արոնյանը, Նակամուրան և Անիշ Գիրին 2,5 -ական միավորով կիսում […]

̰
Նեյմարը կոչ է արել պայքարել Ամազոնի անտառային հրդեհների դեմ

14:20 24.08.2019

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կոչ է արել հասարակությանը ուշադրություն դարձնել Ամազոնի անտառային հրդեհներին: «Ծրագիրն այն էր, որ երբեք չվառենք, այլ միշտ հոգ տանենք: Մոլորակի ամենամեծ արժեքներից մեկը պահպանելու այս պայքարը պետք է անդադար լինի: Մենք չենք կարող հանգիստ նստել, երբ հրդեհները տարեցտարի կրկնվում են»,- գրել է Նեյմարը Instagram-ի իր էջում: Բրազիլիայի ամազոնյան […]

̰
Սուրենավան համայնքում ստեղծվել է աղջիկների ֆուտբոլի թիմ

18:31 23.08.2019

Սահմանամերձ Սուրենավան համայնքում ՀՖՖ և «Լոկոմոտիվ Երևան» ակումբի համագործակցության արդյունքում ստեղծվեց աղջիկների թիմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը և կից հրապարակել է տեսանյութ: https://www.facebook.com/yeganyanz/videos/2381299952138895/

̰
Նեյմարը «Բարսելոնային» վերջնագիր է ներկայացրել

18:14 23.08.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայից» պահանջել է արագ լուծել իր տրանսֆերի հարցը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, որ կատալոնական ակումբը մինչև հիմա չի պայմանավորվել ՊՍԺ-ից իր տեղափոխության համար: 27-ամյա հարձակվողը մտադիր է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել նոր ակումբի հարցում: Սպասվում է, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, «Բարսելոնան» նոր […]

̰
Չինաստանը մտադիր է արտասահմանցի 9 ֆուտբոլիստի ընդգրկել ազգային հավաքականում

13:50 23.08.2019

Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան մտադիր է Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ արտասահմանցի 9 ֆուտբոլիստի քաղաքացիություն տալ և ընդգրկել ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: «Մենք ուզում ենք մեկնել Քաթար: Քաղաքացիություն ստացած ֆուտբոլիստները կարող են օգնել հավաքականի կարճաժամկետ նպատակներին հասնելուն: Եթե ​​Չինաստանի հավաքականը կարողանա անցնել որակավորման հաջորդ փուլ, մենք կարող […]

̰
Ունայի Էմերին «Արսենալի» երկու ֆուտբոլիստների խորհուրդ է տվել նոր ակումբ գտնել

13:23 23.08.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խորհուրդ է տվել պաշտպան Շկոդրան Մուստաֆիին և կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենիին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտն իրենց համար նոր ակումբ գտնել:  «Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են, բայց այնպես է ստացվել, որ բավարար խաղաժամանակ չեն ստանում, դրա համար դժգոհ կլինեն: Ես մի քանի անգամ այս թեմայով զրուցել եմ նրանց հետ: Նրանք […]

̰
Ես ուզում եմ ռևանշ անցկացնել Նուրմագամեդովի հետ և վերադարձնել իմ տիտղոսը. Քոնոր Մաքգրեգոր

11:55 23.08.2019

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Հաբիբ Նուրմագամեդովի հետ: Մրցակիցներն առաջին անգամ հանդիպել են 2018 թվականի հոկտեմբերին, որտեղ մենամարտի չորրորդ ռաունդում Նուրմագամեդովը խեղդող հնարքով ստիպել է մրցակցին հանձնվել: «Ես ուզում եմ ռևանշ անցկացնել, վերադարձնել իմ տիտղոսը: Նուրմագամեդովի հետ մենամարտի նախապատրաստումը ճիշտ չէր կազմակերպված: […]

̰
Արոնյանն առայժմ մրցաշարային աղյուսակի վերջնամասում է. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

23:53 22.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում այսօր ազատ օր է: Մրցաշարը գերլարված ընթացք ունի: Առաջին և վերջին տեղերը զբաղեցնող շախմատիստների տարբերությունն ընդամենը մեկ միավոր է: 1-3 տեղերը 3-ական միավորով կիսում են Անանդը, Կարուանան և Դինգ Լի Ժենը: Իսկ Արոնյանը, Նակամուրան և Անիշ Գիրին 2-ական միավորով կիսում են վերջին՝ 10-12 […]

̰
Հետխաղային ցնծություն․ Լուսանկար «Արարատ-Արմենիայի» հանդերձարանից

22:27 22.08.2019

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդերձարանում ցնծությամբ են նշել հաղթանակը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» նկատմամբ։ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին։ https://www.facebook.com/araratarmeniafc/photos/a.325603957976435/566272423909586/?type=3&theater

̰
Վարդան Մինասյանին գոհացնում է իր թիմի դրսևորած բնավորությունը

21:40 22.08.2019

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկու թիմերի համար էլ բարդ ստացված է համարում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ առաջին խաղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մինասյանն ասաց օգոստոսի 22-ին տեղի ունեցած հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում։ «Դժվար խաղ ստացվեց և՛ մեր, և՛ մրցակցի համար։ Միակ կարևոր բանը, որ այսօր ինձ գոհացրեց, դա մեր թիմի բնավորությունն […]

̰
BACK_TO_TOP