TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

ՀԱՕԿ-ը ցանկանում է հեռացնել «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն

13:44 24.07.2019

Օլիմպավանում ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեան է: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից հեռացնելուն: Պատճառների մասին զեկուցել էր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ներկայացնելով ֆեդերացիայի 1 տարվա գործունեությունը: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:  

̰
Սերգեյ Մովսեսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

11:50 24.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, առայժմ միայն հաղթանակներ է գրանցել: Հինգերորդ տուրում Մովսեսյանը հաղթել է հունգարացի Գաբոր Նագիին: 5 հնարավորից 5 միավորով այժմ Մովսեսյանը միանձնյա առաջատարն է: Այսօր նա կմրցի չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, ով հետ է մնում մեր շախմատիստից կես միավորով: Ի […]

̰
«Ռեալը» 11 մետրանոցներով հաղթել է «Արսենալին»

09:05 24.07.2019

ԱՄՆ Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը՝ իրացնելով 11 մետրանոցը: Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը 24-րդ րոպեին կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը: Lacazette converts penalty. 1:0 to the Arsenal against Real Madrid. Nacho got a […]

̰
Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը դուրս են եկել եզրափակիչ

23:20 23.07.2019

Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։ […]

̰
Ռուս բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է

21:31 23.07.2019

Ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը մահացել է հուլիսի 20-ի մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով: Այս մասին հայտնում է RT-ի տելեգրամ ալիքը: Հայտնի է, որ Դադաշևը մահացել է ամերիկյան հիվանդանոցում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նրա ծանոթները հայտնել են, որ բռնցքամարտիկի սիրտը չի դիմացել: Մաքսիմ Դադաշևին ծանր վիճակում հոսպիտալացրել են Սաբրիել Մատիասի հետ մենամարտից հետո: Մարտը կանգնեցրել են 11-րդ […]

̰
«Արարատ-Արմենիան» հաղթանակով նշեց Եվրոպա լիգայում իր նորամուտը

21:22 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն. ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսին»: Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն և Ալֆոնսե Կոջոն: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Ֆյուրջել Նարսինգը: «Լինկոլն Ռեդ Իմպս»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը […]

̰
Պատրաստվում ենք «Ռեալի» հետ ընկերական հանդիպմանը. Մխիթարյան

19:48 23.07.2019

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել մարզումներից և տեղեկացրել, որ պատրաստվում են Մադրիդի «Ռեալի» հետ ընկերական հանդիպմանը: «Պատրաստվում ենք Ռեալի հետ ընկերական հանդիպմանը»,- գրել է Մխիթարյանը: https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.607683775958996/2442691752458180/?type=3&theater

̰
Սերգեյ Մովսեսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

15:19 23.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Այն անցկացվում է մի քանի խմբերով, մասնակցում են մի քանի հարյուր շախմատիստներ աշխարհի 52 երկրներից: Հայաստանն այստեղ մեկ ներկայացուցիչ ունի: Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, և առայժմ մեր շախմատիստը միայն հաղթանակներ է գրանցել: 4 պարտիա, 4 հաղթանակ: Չորրորդ տուրում Մովսեսյանը հաղթել է ուկրաինացի […]

̰
Ներկայացվել են Տոկիո-2020-ի թալիսմանների անունները

13:58 23.07.2019

Տոկիո-2020-ի մեկնարկին մնում է ուղիղ մեկ տարի։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Միրայտովան կապույտ և սպիտակ գույներ ունեցող օլիմպիական թալիսմանի անունն է: Ճապոներենից թարգմանված նշանակում է ապագա և ընդմիշտ։ Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է։ Նրան տվել են Սոմեյտի անունը: Վերջինս […]

̰
Հենրիխ Մխիթարյանն Adidas-ի նոր գովազդում հայերեն է խոսում

13:39 23.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Adidas ընկերության նոր գովազդում: Տեսահոլովակում Մխիթարյանը խոսում է հայերեն:

̰
«Արսենալը» վերջին մարզումն է արել Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ

10:37 23.07.2019

Լոնդոնի «Արսենալն» այսօր Միացյալ Նահանգներում իր վերջին մարզումն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հետ դիտարժան խաղից առաջ։ Մարզմանը մասնակցել է նաև ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկու ակումբների խաղն անցկացվելու է այս գիշեր՝ Երևանի ժամանակով ժամը 3։00-ին։ Հանդիպումը տեղի է ունենալու International Champions Cup մրցաշարի շրջանակներում։ Սա մրցաշար է աշխարհի լավագույն թիմերի միջև, որն անցկացվում է […]

̰
Ո՞ր թիմերի հետ կմրցեն հայկական ակումբները, եթե կարողանան հաղթահարել Եվրոպա լիգայի երկրորդ փուլը

19:11 22.07.2019

Շվեյցարական Նյոնում կայացավ  Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Ըստ այդմ, ո՞ր թիմերի հետ են մրցելու Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը», եթե հաղթահարեն երկրորդ փուլը: «Փյունիկը» չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)-«Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Իսկ «Ալաշկերտի» հավանական մրցակիցը կլինի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)-«Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողը: Դրա համար, սակայն, հայկական ակումբը […]

̰
Լևոն Բաբուջյանը մրցաշարի հաղթողն է, Հովհաննես Գաբուզյանը 2-րդն է. Poti Chess Festival 2019

18:28 22.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի հաղթողն է: Վերջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով հաղթել է Թոռնիկե Սանիկիձեին ու դարձել է անհասանելի մյուս շախմատիստների համար: 9 տուրում Բաբուջյանը վաստակել է 7․5 միավոր: Վերջին տուրում սպիտակներով հաղթել է նաև Հովհաննես Գաբուզյանը: Նա առավելության է հասել Դավիթ Մագալաշվիլիի նկատմամբ: Այս հաղթանակը Հովհաննեսին թույլ է տվել զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: […]

̰
«Մարսելի» ֆուտբոլիստը համբուրել է թիմակցի շուրթերը

17:33 22.07.2019

«Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայետը «Բորդոյի» հետ ընկերական խաղից առաջ, մինչ խաղադաշտ դուրս գալը, անսպասելիորեն համբուրել է իր թիմակից Բունու Սարայի շուրթերը: Հանդիպման ընթացքում Պայետը գոլի հեղինակ է դարձել Սարայի փոխանցումից հետո, «Մարսելը» հաղթել է 2:1 հաշվով: Դմիտրի Պայետը տեսանյութը հրապարակել է սոցցանցերից մեկի իր էջում՝ ուղեկցելով ռոմանտիկ երաժշտությամբ: «Կապը»,- այսպես է ֆուտբոլիստը վերնագրել տեսանյութը:   […]

̰
13-ամյա պատանին անհավանական թռիչքով 11-մետրանոց հարված է իրացրել

16:59 22.07.2019

13-ամյա Ջորջ Ուորբետոնը 11-մետրանոց հարված իրացնելու ինքնատիպ հնարք է ցույց տվել: Հարվածն իրացնելիս նա մոտեցել է գնդակին, մի ոտքով բարձրացրել, ինչից հետո անհավանական թռիչքով մյուս ոտքով այն ուղարկել է դարպասը:   View this post on Instagram   I definitely did this on purpose…?? A post shared by GeorgeWarburton (@warbogeorge) on Jul 13, 2019 at 1:38pm […]

̰
Գերմանական ընկերությունը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին խնդրել է վերադարձնել ընկերության մեքենաները

14:28 22.07.2019

Audi ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է AS-ը: Ավտոկոնցեռնի և իսպանական ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին, ինչից հետո գերմանական ընկերությունը խնդրել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին վերադարձնել ընկերության մեքենաները, որոնք անվճար տրամադրվել էին հովանավորչական պայմանագրի ժամանակ: Կատալոնացիները պետք է վերադարձնեն մեքենաներն ասիական տուրից վերադառնալուց հետո: Ըստ աղբյուրի՝ գերմանական ընկերությունը […]

̰
Ռուսական ակումբի հայազգի նախագահը երկրպագուներին iPhone-ներ է նվիրել

13:46 22.07.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպման ընդմիջմանը ռոստովցիների նախագահ Արտաշես Հարությունյանցն ակումբի երեք երկրպագուների, ովքեր անցած մրցաշրջանում ներկա են եղել թիմի բոլոր հանդիպումներին, նոր iPhone-ներ է նվիրել: Այս մասին հայտնում է «Ռոստով»-ի պաշտոնական կայքը: «Ռոստով»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

̰
Հենրիխ Մխիթարյանը Վաշինգտոնում է

08:39 22.07.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում Վաշինգտոնում մարզումից լուսանկարներ է հրապարակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին International Champions Cup-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել էր իտալական «Ֆիորենտինային»: Հուլիսի 24-ին Վաշինգտոնում կկայանա Մադրիդի «Ռեալի» և «Արսենալի» հանդիպումը։

̰
Հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա. Զինեդին Զիդան

12:15 21.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ Գարեթ Բեյլը հեռանալու է ակումբից: «Հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա, այդպես լավ կլինի բոլորի համար: Մենք աշխատում ենք նրա՝ նոր ակումբ տեղափոխվելու վրա: Ես Գարեթի դեմ ոչ մի անձնական բան չունեմ, բայց գալիս է մի ժամանակ, երբ ինչ-որ բան պետք է փոխվի: Ես պետք է […]

̰
Նոր երգ՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

11:21 21.07.2019

Հիփ-հոփ կատարող NAY 374-ը (Դավիթ Աղաջանյան) իր յութուբյան էջում նոր երգ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

̰
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ֆիորենտինային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

11:09 21.07.2019

International Champions Cup-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով առավելության հասավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ: Ունայի Էմերիի սաներից դուբլի հեղինակ դարձավ Էդվարդ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոզեֆ Ուիլքոկը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 63-րդ րոպեին:  

̰
Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց պայքարը ԵՎՐՈ 2019-ում

23:59 20.07.2019

Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 4:0 հաշվով պարտվեց մրցաշարի քառակի հաղթող Պորտուգալիայի հասակակիցներին: Պորտուգալացիների կազմում գոլի հեղինակ դարձան Վիտոր Ֆերեյրան 1:0, Ժոան Մարիոն 2:0, Տիագու Գովեյան 3:0, 4:0: Պորտուգալիայի Մ19 հավաքականը վաստակեց 7 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից։ Հայաստանի Մ19 հավաքականը, որևէ միավոր չվաստակելով, […]

̰
Ազգային ժողովի այգում շախմատային փառատոն է անցկացվել

22:36 20.07.2019

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120  շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ […]

̰
«Լիվերպուլի» հետ խաղում վան Դեյքն ինձ ոչ մի շանս չտվեց. Էդեն Ազար

18:41 20.07.2019

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը պատմել է, թե կա՞ արդյոք պաշտպանական գծի ֆուտբոլիստ ումից նա վախենում է, ինչպես նաև կիսվել է, թե ինչ դժվարությունների է հանդիպել, երբ նրան դիմակայել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը: «Վախեցե՞լ եմ ես ինչ-որ ֆուտբոլիստից: Ո՛չ, այդպիսի բան չի եղել: Բայց, ճիշտն ասած, ԱՊԼ-ում շատ լավ պաշտպաններ կային, այս […]

̰
«Ալաշկերտ» – «Ստյաուա» հանդիպման տոմսերն անվճար կտրամադրվեն երևանյան ակումբի գրասենյակում

18:07 20.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբին` «Ստյաուային»: «Ալաշկերտ» – «Ստյաուա» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին: Խաղի մուտքն ազատ է լինելու, սակայն, քանի որ առաջիկա խաղի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ակումբը տոմսեր է պատրաստել երկրպագուների համար: Տոմսերը հնարավոր կլինի վերցնել հուլիսի […]

̰
Լիոնել Մեսսին հանգստանալիս ֆուտբոլ է խաղացել տեղացի երեխաների հետ

17:38 20.07.2019

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Կարիբյան ավազանի Ջամբի կղզում: 32-ամյա ֆուտբոլիստը ծովափին ֆուտբոլ է խաղացել տեղացի երեխաների հետ: Messi playing beach football on holidays ⚽️?. pic.twitter.com/UqZpkHKv5X — Messi World (@MessiWorId) 19 июля 2019 г.

̰
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» մարզմանը

16:14 20.07.2019

ԱՄՆ-ում միջմրցաշրջանային հավաք անցկացնող Լոնդոնի «Արսենալը» International Champions Cup-ում իտալական «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել: «Զինագործների» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի մարզմանը: Լոնդոնցիների պաշտոնական կայքը լուսանակարներ է հրապարակել թիմի մարզումից:

̰
Զլատան Իբրահիմովիչը շարունակում է փայլել MLS-ում. Հեթ-տրիկ «Լոս-Անջելեսի» հետ խաղում

13:00 20.07.2019

MLS-ի հերթական տուրում «Լոս-Անջելոս Գելաքսին» տանը՝ 3:2 հաշվով, կամային հաղթանակ է տարել «Լոս-Անջելեսի» նկատմամբ: Հանդիպման հերոս է դարձել տանտերերի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Կառլոս Վելան: «Լոս-Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:  

̰
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է

10:55 20.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է:  8-րդ տուրում Բաբուջյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դավիթ Մագալաշվիլիի հետ: Բաբուջյանը 8 տուրից հետո ունի 6,5 միավոր: 2-4 տեղերը կիսում են Մագալաշվիլին, Հովհաննես Գաբուզյանը, Թոռնիկե Սանիկիձեն: Այսօր կկայանա վերջին տուրը: Բաբուջյանը սպիտակներով կմրցի Սանիկիձեի հետ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակներով, Մագալաշվիլիի հետ: Հիշեցնենք, […]

̰
Պեկին-2020-ի ժամանակ սառցադաշտերի սառեցումը կկատարվի նոր համակարգերի միջոցով

23:13 19.07.2019

Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն, որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ» էլեկտրաէներգիա, նաև պայքար են մղում ածխաթթու գազի արտանետման դեմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ձմեռյաին Օլիմպիական խաղերի ժամանակ Պեկինի սառցադաշտերի սառեցումը կկատարվի նոր համակարգերի միջոցով, որը շրջակա միջավայրին վնաս չի հասցնի: «Այս նախաձեռնության նպատակն է կլիմայի փոփոխության խնդրի լուծումը՝ […]

̰
BACK_TO_TOP