TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» մարզմանը

16:14 20.07.2019

ԱՄՆ-ում միջմրցաշրջանային հավաք անցկացնող Լոնդոնի «Արսենալը» International Champions Cup-ում իտալական «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել: «Զինագործների» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի մարզմանը: Լոնդոնցիների պաշտոնական կայքը լուսանակարներ է հրապարակել թիմի մարզումից:

̰
Զլատան Իբրահիմովիչը շարունակում է փայլել MLS-ում. Հեթ-տրիկ «Լոս-Անջելեսի» հետ խաղում

13:00 20.07.2019

MLS-ի հերթական տուրում «Լոս-Անջելոս Գելաքսին» տանը՝ 3:2 հաշվով, կամային հաղթանակ է տարել «Լոս-Անջելեսի» նկատմամբ: Հանդիպման հերոս է դարձել տանտերերի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Կառլոս Վելան: «Լոս-Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:  

̰
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է

10:55 20.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է:  8-րդ տուրում Բաբուջյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դավիթ Մագալաշվիլիի հետ: Բաբուջյանը 8 տուրից հետո ունի 6,5 միավոր: 2-4 տեղերը կիսում են Մագալաշվիլին, Հովհաննես Գաբուզյանը, Թոռնիկե Սանիկիձեն: Այսօր կկայանա վերջին տուրը: Բաբուջյանը սպիտակներով կմրցի Սանիկիձեի հետ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակներով, Մագալաշվիլիի հետ: Հիշեցնենք, […]

̰
Պեկին-2020-ի ժամանակ սառցադաշտերի սառեցումը կկատարվի նոր համակարգերի միջոցով

23:13 19.07.2019

Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն, որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ» էլեկտրաէներգիա, նաև պայքար են մղում ածխաթթու գազի արտանետման դեմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ձմեռյաին Օլիմպիական խաղերի ժամանակ Պեկինի սառցադաշտերի սառեցումը կկատարվի նոր համակարգերի միջոցով, որը շրջակա միջավայրին վնաս չի հասցնի: «Այս նախաձեռնության նպատակն է կլիմայի փոփոխության խնդրի լուծումը՝ […]

̰
Հարբած շոտլանդացիները մի քանի անգամ Ալեքսանդր Կարապետյանին շփոթել են Մակգրեգորի հետ

22:55 19.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է ճանաչված իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մակգրեգորի հետ նմանության մասին: «Մի քանի անգամ շփոթել են Մակգրեգորի հետ: Դեպքը Շոտլանդիայում է եղել: Այդպիսի բան երբեք չէի տեսել, այնտեղ ամբողջ քաղաքը հարբած էր՝ տարեցներն ու երիտասարդները: Երբ մենք տղաներով դուրս եկանք զբոսնելու, գիշերային ակումբ գտանք: Ես մտա զուգարան, […]

̰
Հաստատվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկը

21:30 19.07.2019

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կհայտարարի խաղերի անցկացման ստույգ վայրը, ամսաթվերը և ժամերը: ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է առաջին երկու տուրերի խաղացանկը. 1-ին տուր 02.08.19 «Շիրակ»-«Բանանց» Գյումրի, Քաղաքային 17:00 02.08.19 «Արարատ»-«ՖԱ Երևան», Երևան, Հանրապետական 19:30 03.08.19 «Գանձասար-Կապան»-«Նոա» Երևան, […]

̰
Կոլումբացի պաշտպանը տեղափոխվեց «Լոռի»

21:16 19.07.2019

Կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռիի» հետ: Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը Հայաստան է տեղափոխվել Արգենտինայից, որտեղ հանդես է եկել «Բարակաս», «Լոս Անդես», «Բոկա Ունիդոս» ակումբներում: Բրավոյի պայմանագիրը նախատեսված է երկու տարով:    

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայում կայացած շախմատային խոշոր մրցաշարում

18:58 19.07.2019

Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, մեծ հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ […]

̰
«Փյունիկի» և «Ալաշկերտի» սեփականատերերը հանդիպել են

16:00 19.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղերում Երևանի «Ալաշկերտն» ու «Փյունիկը» Հյուսիսային Մակեդոնիայում հաղթանակներ տարան «Մակեդոնիայի» և «Շկուպիի» նկատմամբ: Հայկական ակումբների սեփականատերերը՝ Արթուր Սողոմոնյանն ու Բագրատ Նավոյանը, հանդիպումներից հետո հանդիպել են Սկոպյեում և լուսանկարվել:  

̰
Լևոն Բաբուջյանը՝ միանձնյա առաջատար. Poti Chess Festival 2019

12:44 19.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019 մրցաշարի միանձնյա առաջատարն է:  7-րդ տուրում Բաբուջյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին: Մինչ այդ, երկու հայ շախմատիստները կիսում էին 1-2 տեղերը: 7 տուրից հետո Բաբուջյանն ունի 6 միավոր: Գաբուզյանն առայժմ չորրորդն է: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Հիշեցնենք, որ Փոթիում անցկացվող այս մրցաշարի տարբեր խմբերում մեծ թվով հայ շախմատիստներ […]

̰
Ո՞ր թիմերը կլինեն հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայի երկրորդ փուլում

10:29 19.07.2019

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ փուլում հայկական թիմերից երկուսին բաժին են հասել բավականին բարդ մրցակիցներ: «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ռումինական «Ստյաուան», իսկ «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո ևս կմասնակցի Եվրոպա լիգային: Հայաստանի չեմպիոնի մրցակիցը, սակայն, թույլ ակումբ է համարվում: Որակավորման երկրորդ […]

̰
Հայաստանի հավաքականի պաշտպանը հանդես կգա ֆրանսիական «Այաչոյում»

22:07 18.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող  «Այաչոյի» հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստը «Այաչոյի» հետ պայմանագիրը ստորագրել է մեկ տարով, և հանդես կգա 17 համարի մարզաշապիկով: Գաել Անդոնյանը մեկ տարի մնացել էր առանց ակումբ:    

̰
«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ հաջորդ փուլ

21:56 18.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայկական ակումբի կազմում 21-րդ րոպեին հաշխվը բացեց Ուրոշ Նենադովիչը, 68-րդ րոպեին Տիագո Գալվաոն կրկնապատկեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը խփեց երրորդ գոլը։ Նշենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 3-1 […]

̰
Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի

15:39 18.07.2019

Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական: Այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
«Արսենալը» հաղթեց «Բավարիային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

12:19 18.07.2019

ԱՄՆ-ում անցկացվող International Champions Cup-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։  Հանդիպման բոլոր գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում։ 47-րդ րոպեին սեփական դարպասը գրավելով՝ հանդիպման հաշիվը բացել է գերմանական ակումբի պաշտպան Լուիս Պոզնանսկին։ 20 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Ռոբերտ Լևանդովսկին։ 88-րդ րոպեին անգլիական ակումբին հաղթանակ է պարգևել երիտասարդ հարձակվող Էդվարդ Նկետիան։ […]

̰
«Արարատ-Արմենիան» չկարողացավ պահպանել առաջին խաղում ստեղծած առավելությունը և դուրս մնաց

23:08 17.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Ստոկհոլմում մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտվեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին երկրորդ կեսում: Նախ շվեդական ակումբի ֆուտբոլիստները 17 րոպեում 3 գոլ խփեցին, ինչից հետո 77-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի պատասխան գոլը խփեց Անտոն Կոբյալկոն: Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հաղթել էր […]

̰
22 հազար շիշ շամպայն. Ուիմբլդոնի մրցաշարի ուշագրավ վիճակագրությունը

22:55 17.07.2019

Ավարտվեց Ուիմբլդոնի 2019 թվականի մրցաշարը, որն աչքի ընկավ նաև ոչ սպորտային ռեկորդներով: Կազմակերպիչները հետաքրքիր վիճակագրություն են ներկայացրել: Մրցաշարի ընթացքում հանդիսատեսները խմել են 22 հազար շիշ շամպայն, 307 հազար բաժակ թեյ և սուրճ, 66 հազար լիտր գարեջուր, կերել են՝ 76 հազար պաղպաղակ, 72 հազար սենդվիչ և 110 հազար կարկանդակ, 160 հազար բաժին սերուցքով ելակ, 23 հազար […]

̰
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Նեյմար

20:26 17.07.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայում» նախկին թիմակից Լիոնել Մեսսիի խաղի մասին: «Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ: Մենք հրաշալի համագործակցում էինք: Ինձ համար մեծ հաճույք և պատիվ էր խաղալ նրա հետ: Բացի դրանից՝ նա իմ ընկերն է»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է […]

̰
Հովհաննես Գաբուզյանն ու Լևոն Բաբուջյանն առաջատարներն են. Poti Chess Festival 2019

18:49 17.07.2019

Հովհաննես Գաբուզյանն ու Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019 մրցաշարի առաջատարներն են: Հատկանշական է, որ Փոթիում անցկացվող այս մրցաշարի տարբեր խմբերում մեծ թվով հայ շախմատիստներ են հանդես գալիս: Գաբուզյանն ու Բաբուջյանը ևս 16 հայ շախմատիստների հետ հանդես են գալիս Ա խմբում: 6-րդ տուրից հետո նրանք վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Հովիկ […]

̰
«Արսենալը» մոտ օրերս մի քանի աղմկահարույց տրանսֆերներ կիրականացնի. Ունայի Էմերի

18:00 17.07.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ ակումբը մոտ օրերս կարող է մի քանի աղմկոտ տրանսֆերներ իրականացնել: «Իրոք, ես մեր երկրպագուներին կարող եմ ասել, որ մենք կունենանք շատ լավ թիմ՝ այն ֆուտբոլիստներով, ովքեր հիմա կան, և ևս երեք կամ չորս նոր ֆուտբոլիստներ, ովքեր կարող են միանալ մեզ մոտ օրերս: Խոսքը գնում է «մեծ» ֆուտբոլիստների […]

̰
Դորտմունդի «Բորուսիան» 300 մլն եվրոյի պայմանագիր կստորագրի տեխնիկական հովանավորի հետ

17:33 17.07.2019

Դորտմունդի «Բորուսիան» պայմանավորվել է Puma ընկերության հետ նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը: Ըստ աղբյուրի՝ 10 տարով կնքված պայմանագիրը գերմանական ակումբին 300 մլն եվրո եկամուտ կբերի: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: «Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք Puma ընկերության հետ, որը մոտ է ավարտին: Ես չեմ մեկնաբանի թվերը: Բայց կարող […]

̰
Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդն այցելել է Ծիծեռնակաբերդ

17:02 17.07.2019

Երկօրյա այցով Հայաստանում է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «ԵՎՐՈ 2020»-ի ՈւԵՖԱ-ի դեսպան Նունու Գոմեշը: Պորտուգալական ֆուտբոլի լեգենդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Հայերն ու պորտուգալացիները նման ազգեր են, ջերմ ընդունելության եմ արժանացել հայերի կողմից: Հայաստանում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան: Պետք է ուշադրություն դարձվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, դա է […]

̰
Օբամեյանգը ծաղրել է Օզիլին

14:12 17.07.2019

«Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը սոցիալական ցանցերից մեկում հրապարակում է արել, որում ծաղրել է իր թիմակից Մեսութ Օզիլին: Ավելի վաղ գերմանացի ֆուտբոլիստը մազերը ներկել էր և դարձել շիկահեր: Օբամեյանգն ուշադրություն է հրավիրել Օզիլի նոր կերպարի և ԱՄՆ կանանց հավաքականի ֆուտբոլիստուհի, 2019 թվականի Աշխարհի առաջնության լավագույն կին ֆուտբոլիստ և ռմբարկու Մեգան Ռապինիոյի նմանության վրա: «Հիմա հասկանալի […]

̰
Զլատան Իբրահիմովիչը մարզման ժամանակ տպավորիչ հնարք է կիրառել

13:49 17.07.2019

«Լոս Անջելես Գալաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզման ժամանակ գնդակով տպավորիչ հնարք է ցույց տվել: Շվեդ հարձակվողը տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերից մեկի իր էջում: «Շշի կափարիչը կամ գնդակը, ոչ մի տարբերություն»,- գրել է Իբրահիմովիչը: Bottlecap or Ball no difference! pic.twitter.com/Nay0x2NJPT — Zlatan Ibrahimović (@Ibra_official) July 17, 2019 Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գալաքսիում» հանդես է գալիս 2018 […]

̰
ՊՍԺ-ն հրաժարվել է Նեյմարին փոխանակել «Բարսելոնայի» երկու աստղերի հետ

12:43 17.07.2019

«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: L’Equipe-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը 27-ամյա հարձակվողի համար առաջարկում է 40 մլն եվրո և 2 ֆուտբոլիստների՝ Ֆելիպե Կոուտիյոյին և Իվան Ռակիտիչին: Սակայն ֆրանսիական ակումբը մերժել է այդ առաջարկը: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզանին ձեռք բերելուց հետո կապտանռնագույնները չեն կարող Նեյմարի համար մեծ գումարներ առաջարկել, դրա համար […]

̰
Մատեիս դե Լիգտը ժամանել է Թուրին՝ բուժզնման

12:28 17.07.2019

Հոլանդական «Այաքսի» պաշտպան Մատեիս դե Լիգտը ժամանել է Թուրին՝ «Յուվենտուս» տեղափոխվելու համար բժշկական հետազոտություն անցնելու: Հոլանդացի ֆուտբոլիստի ժամանման տեսանյութը հրապարակել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը: ? pic.twitter.com/7X3VhNBiwV — JuventusFC (@juventusfc) July 17, 2019 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը համաձայնեցրել է դե Լիգտի տրանսֆերը 75 մլն եվրոյով: 19-ամյա ֆուտբոլիստը կդառնա Իտալիայի Ա Սերիայի […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամ երկրպագուների հետ

18:00 16.07.2019

Անակնկալ նվերներ, ուրախ տրամադրություն, սելֆիներ և միմյանց սատարելու պատրաստակամություն… Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք` Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ: Մանրամասները` տեսանյութում:  

̰
«Արսենալը» ներկայացրել է իր արտագնա նոր մարզաշապիկները

14:16 16.07.2019

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր արտագնա մարզաշապիկը` նախատեսված 2019/20 մրցաշրջանի համար: Այս մասին նրանք հրապարակում են արել Twitter-ի միկրոբլոգում: Նոր խաղահագուստը ոգեշնչված է «զինագործների» 90-ականների մարզաշապիկից: Հայտնի է, որ ակումբի հովանավորը այսուհետ Adidas-ն է: Նոր մարզաշապիկների պաշտոնական ներկայացմանը Հենրիխ Մխիթարյանն էլ է մասնակցել:

̰
Լոս Անջելեսում Մխիթարյանին դիմավորել են «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները

11:53 16.07.2019

Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում է: Այնտեղ նրան դիմավորել են «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստները: Մխիթարյանը ծանոթացել է նաև ֆուտբոլիստների թոռնիկների հետ, զրուցել և նկարվել են միասին:  

̰
Ինչո՞ւ մարդիկ չեն կարողացել «Եվրո 2019»-ի բացման խաղի տոմսեր գնել. ՀՖՖ պարզաբանումը. Armtimes.com

18:56 15.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի «Եվրո 2019»-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ: Հենց այդ պատճառով էլ ընդունել է կոլեկտիվ հայտեր, նաև անվճար տոմսեր է բաժանել տարբեր կազմակերպությունների: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Երեկ՝ հուլիսի 14-ին, բացման խաղից առաջ ինչպես սոցցանցերում, այնպես էլ դրանից […]

̰
BACK_TO_TOP