12:56 15.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել […]
10:22 15.07.2019
Ռիգայում ընթացող Riga Grand Prix 2019 մրցաշարի հենց առաջին փուլից հետո Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից: Հայ շախմատիստը խաղում էր չինացի Յու Յանջիի հետ: Հիշեցնենք՝ դասական երկու պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Հաղթողին չորոշեցին նաև 6 թայ բրեյք պարտիաները: Եվ միայն «Արմագեդոնից» հետո պարզ դարձավ, թե ով կշարունակի մրցաշարը: Թեև այս պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի, բայց […]
20:47 14.07.2019
Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության բացման հանդիպումը Հայաստանի և Իսպանիայի հավաքականների միջև։ Մեր հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ (0-1) 33՛ Ալեխանդրո Օրեյանա. (1-1) 51՛ Արսեն Եղիազարյան, (1-2) 58՛ Խուան Միրանդա, (1-3) 64՛ Ալեխանդրո Մարկես, (1-4) 90՛+7 Վիկտոր Մոյեխո:
22:55 13.07.2019
Լոնդոնի «Արսենալը» մարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։ «Զինագործներն» այսօր մարզում են անցկացրել Լոս Անջելեսում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել մարզումից և գրել, որ անհամբեր սպասում է ԱՄՆ-ում լոնդոնյան թիմի խաղերին ամերիկացի երկրպագուների հետ հանդիպմանը։ Can‘t wait to see all the US fans at our matches??? #ArsenalinUSA @Arsenal #mkhitaryan #micki pic.twitter.com/MGANsVPuVS […]
22:10 13.07.2019
54 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եղբայրը` Ֆարիդ Զիդանը։ Այս մասին հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։ Ֆրանսիացին մահացել է քաղցկեղից, ինչի դեմ պայքարում էր վերջին շրջանում։ «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստները Մոնրեալում մարզման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Զիդանի եղբոր հիշատակը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զիդանն […]
18:58 13.07.2019
Լոնդոնի «Արսենալը» մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում շրջագայության է մեկնել ԱՄՆ: Զինագործների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը Կալիֆորնիայում թիմի մարզումից միևնույն լուսանկարն են հրապարակել իրենց սոցցանցերից մեկում: «Հանցակիցները», – այսպես է մակագրել նկարը Մխիթարյանը: Partners in crime?✌?@Aubameyang7 #Auba #Micki pic.twitter.com/vtCmaLcz0r — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) July 12, 2019 «Կախարդական տղան», – գրել է Օբամեյանգը: That […]
18:36 13.07.2019
Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար նոր առաջարկ անել: Այս մասին հայտնում է Bild-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` 27-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնցիները պատրաստ են առաջարկել 130 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ կարող են ներառվել կապտա-նռնագույնների ֆուտբոլիստներ Ֆելիպե Կոուտինյոն, Ուսման Դեմբելեն, Նելսոն Սամեդուն և Սամուել Ումտիտին: «Բարսելոնան» փարիզցիներին կառաջարկի բրազիլացու տրանսֆերի մեջ ներառել այս […]
18:11 13.07.2019
Հուլիսի 14-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. առաջնությունը: Մրցաշարից առաջ Ազատության հրապարակում բացվեց U19-Euro 2019/Մ19-Եվրո 2019-ի ֆան-գոտին, որտեղ մրցաշարի ողջ ընթացքում կգործեն Ֆուտբոլային փոքր դաշտեր, զվարճանք, ջրային ֆուտբոլ, food court, համակարգչային խաղեր:
17:42 13.07.2019
Իսպանական «Բարսելոնան» եվրոպական ակումբներից ամենաշատ գումարն է ծախսել տրանսֆերների վրա: Այս մասին հայտնում է Voetbal International-ը: Սկսած 2014 թվականի ամռանից` կատալոնական ակումբը ֆուտբոլիստների համար վճարել է 1.08 մլրդ եվրո: 5 տարվա ընթացքում կապտանռնագույնները տրանսֆերներից աշխատել են 627 մլն եվրո: «Բարսելոնան» միայն 3 ֆուտբոլիստների համար վճարել է 100 մլն եվրոյից ավել գումար` Ուսման Դեմբելե (125 մլն), […]
17:19 13.07.2019
Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Ֆրանսիացիները ուշադիր հետևում են «Ռեալի» և «Նապոլիի» բանակցություններին, ովքեր չեն կարողանում համաձայնության գալ Ռոդրիգեսի տրանսֆերի գումարի շուրջ: Եթե նեապոլցիներին չհաջողվի համաձայնության գալ, ֆրանսիացիները մտադիր են առաջարկ անել ֆուտբոլիստի համար: ՊՍԺ-ն մտադիր է առաջարկն անել տրանսֆերային պատուհանի վերջում՝ հուսալով, […]
16:21 13.07.2019
Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Ձամբոլատ Տեդեևի` ԱՄՆ մուտքի այցագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայցը մերժվել է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեդեևը տեսակետ է հայտնել, որ դա արվել է վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի՝ Պուտինին ուղղված հայհոյանքներին ի պատասխան իր կողմից արված հայտարարությանը, որում նա պաշտպանել էր Պուտինին: Հիշեցնենք, որ մարզիչն ասել էր, […]
18:46 12.07.2019
Միջազգային լեռնադահուկային ֆեդերացիայի (FIS) փորձագետներ Հելո Հասը և Մարտին Ֆիալան ժամանել են Վրաստան: Նրանք Բակուրիանիի լեռնադահուկային հանգստավայրում են, որտեղ քննարկվում են Աշխարհի գավաթի անցկացման խնդիրները: 2023թ. Գուդաուրիի և Բակուրիանիի լեռնադահուկային առողջարաններում կանցկացվի ֆրիսթայլի և սնոուբորդի աշխարհի առաջնություն: Որոշումը կայացվել է նախորդ տարի հունական Կոստա-Նավարինոյում կայացած միջազգային լեռնադահուկային ֆեդերացիայի խորհրդի նիստում: Եվրոպական փորձագետները ստուգում են Բակուրիանիի […]
17:55 12.07.2019
Ալժիրի հավաքականի հաղթանակից հետո Փարիզում երկրպագուները անկարգություններ են սկսել, որոնք շարունակվել են նաև Ֆրանսիայի մյուս քաղաքներում: Այս մասին հայտնում է France Info-ն: Հայտնում են, որ Կոդ դ’Իվուարին հաղթելով` Ալժիրի հավաքականը դուրս է եկել աֆրիկյան ազգերի առաջնության կիսաեզրափակիչ: Հազարավոր մարդիկ հավաքվել են Ելիսեյան դաշտերում` հաղթանակը տոնելու, իսկ ավելի ուշ արդեն սկսվել են անկարգությունները: Ըստ նախնական տվյալների` […]
15:30 12.07.2019
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղների ամբողջ քանակը հավաքվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկաներից արդյունահանվել է 32 կիլոգրամ ոսկի, 3,5 տոննա արծաթ և 23 ցենտներ բրոնզ: Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն […]
15:10 12.07.2019
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սոչին» պայմանագիր ստորագրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Հայ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա 87 համարի մարզաշապիկով: Կարապետյանի վերջին ակումբը Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնն» էր, որտեղ նա երկու մրցաշրջանների ընթացքում անցկացրած 47 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ:
14:20 12.07.2019
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում մեկնարկելիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հետ կապված հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: «Եվրո-2019»-ի դեսպանը պատմել է երիտասարդ տարիների մասին և խորհուրդներ տվել մրցաշարի մասնակից ֆուտբոլիստներին: – Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ երիտասարդական հավաքականում առաջին անգամ կրեցիր Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: – Հպարտություն զգացի: Ինձ համար միշտ յուրահատուկ հաճույք […]
21:03 11.07.2019
Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի հայ-մակեդոնական երկրորդ դիմակայությունում «Ալաշկերտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում 3:1 հաշվով «Մակեդոնիա» ակումբին։ Աբրահամ Խաշմանյանի սաներից գոլի հեղինակ դարձան Նիկիտա Տանկովը, Դանիլո Սեկուլիչը, մեկ անգամ էլ մրցակցի պաշտպանը գրավեց սեփական դարպասը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայում։ https://www.facebook.com/FCAlashkert/videos/2030858297019291/
20:39 11.07.2019
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր մակեդոնական «Շկուպիին»։ Ալեքսանդր Տարխանովի սաները լարված և դրամատիկ խաղում 1:3 հաշվով պարտվելուց կարողացան կամային որակներ դրսևորել և հանդիպումն ավարտվել ոչ ոքի` 3:3 հաշվով։ «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձան Էրիկ Վարդանյանը, Մաքսիմ Ժեստոկովը և Էդգար Մանուչարյանը։ «Շկուպի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին […]
15:42 11.07.2019
«Արսենալի» պաշտպան Լորեն Կոսելնին հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ մրցաշրջանի նախապատրաստական շրջագայության: Լոնդոնյան ակումբը այս կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ «Մենք շատ հիասթափված ենք Լորանի գործողություններից, որոնք հակասում են մեր հստակ կանոններին: Մենք հուսով ենք, որ կլուծենք այս հարցը և մոտ ժամանակներս մեկնաբանություններ չեն լինի»,- ասված է զինագործների տարածած հայտարարության մեջ: Կոսիելնին «Արսենալի» […]
20:30 10.07.2019
Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 1973թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը: Լիստկևիչը 1999-2008 […]
14:30 10.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ և ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի […]
20:10 09.07.2019
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր շվեդական ԱԻԿ-ին։ Հայաստանի չեմպիոնները հաղթեցին 2:1 հաշվով։ Վարդան Մինասյանի սաներից դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ 13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնացել է 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է շվեդների աջ պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը։ ԱԻԿ-«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին, […]
18:58 09.07.2019
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի չեմպիոնները առջևում են 2:1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը։
17:01 09.07.2019
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի շվեդական ԱԻԿ-ին: Հանդիպումից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը. Դմիտրի Աբակումով, Անգելո Տեիշերա, Դմիտրի Գուզ, Գեորգի Պաշով, Ռոչդի Աչանտե, Գոռ Մալաքյան, Կասե Կադիո, Սաքարիա Սանոգո, Ֆուդժել Նարսինգ, Պետրոս Ավետիսյան, Անտոն Կոբյալկո:
16:37 09.07.2019
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լյուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում: Զինեդին Զիդանի որդին վարձավճարով կտեղափոխվի Սանտանդերի «Ռասինգ», որը մտադրություն ունի վերադառնալ Լա լիգա: 21-ամյա ֆուտբոլիստն ինքն է խնդրել իրեն վարձավճարով տալ մեկ այլ ակումբ՝ անբավարար խաղաժամանակի պատճառով: Նրա հայրը՝ Զինեդին Զիդանը, խորհուրդ է տվել որդուն տեղափոխվել Սանտանդեր, որտեղ վերջերս անցկացրել է արձակուրդը: Զիդան կրտսերի […]
16:17 09.07.2019
Երևանի «Բանանցը» ժամանել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ հուլիսի 11-ին սերբական «Չուկարիչկիի» դեմ կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը: Ակումբի մամուլի ծառայությունը թիմի ժամանումից լուսանկարներ է հրապարակել:
16:15 09.07.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք: Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս […]
15:52 09.07.2019
Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ցավակցական ուղերձն ամբողջությամբ. «Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում […]
15:47 09.07.2019
Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Կադիմյանը «Փյունիկի» սան է, ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»: 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 […]