TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

Արման Դարչինյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

17:31 22.06.2019

Մինսկում մեկնարկած Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը անցկացվում են բռնցքամարտի մրցումները: 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Դարչինյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթեց խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից: 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը հունիսի 23-ին ուժերը կչափի ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ։

̰
«Բանանց»-ի գլխավոր բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

15:47 22.06.2019

«Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում: «Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, այսօր հյուրանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում […]

̰
Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը ռինգում պայքարում է Արման Դարչինյանը

15:23 22.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումային 2-րդ օրը Հայաստանի հավաքականից պայքարը կսկսի 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիի հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին: […]

̰
Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար

14:50 22.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։ Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի […]

̰
Մխիթարյանը կխաղա Մեսսիի դեմ

15:49 21.06.2019

Օգոստոսի 4-ին Լոնդոնի «Արսենալը» «Կամպ Նոու» մարզադաշտում կհանդիպի «Բարսելոնայի» հետ: Երկու թիմերը կվիճարկեն Գամպերի գավաթը: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Կապտանռնագույնների հետ հանդիպումը «Արսենալի» համար միջմրցաշրջանային վերջին ստուգողական խաղը կլինի: Մինչ այդ Էմերիի թիմը ԱՄՆ-ում, International Champions Cup-ի շրջանակներում, կխաղա «Բավարիայի», «Ֆիորենտինայի» և «Ռեալի» դեմ:

̰
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

14:52 21.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Ալաշկերտի» կազմը: 29-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015թթ. ընկած ժամանակահատվածում: Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր: Հայկ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 […]

̰
Բենզեման Նեյմարի հետ լուսանկար է հրապարակել, բրազիլացին կարող է տեղափոխվել «Ռեալ»

11:53 21.06.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման սոցիալական ցանցերից մեկի իր էջում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ լուսանկար է հրապարակել:   View this post on Instagram   Nueve / Neyney #Cracks A post shared by Karim Benzema (@karimbenzema) on Jun 20, 2019 at 11:03am PDT Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Արքայական ակումբը մտադիր է Նեյմարի […]

̰
«Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» ֆուտբոլիստներն օգնեցին Հայիթիին հաղթել Նիկարագուայի ընտրանուն

09:45 21.06.2019

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե Գավաթ-2019-ի B խմբում Հայիթիի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Նիկարագուայի ընտրանուն: Հայիթիի կազմում հանդիպմանը մասնակցեցին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Քրիստիանը և «Լոռիի» հարձակվող Ջոել Դեսիրեն: Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինման են մտել երկրորդ խաղակեսում՝ Դեսիրեն` 78-րդ րոպեին, Ալեքսը` 81-րդ: Առաջին երկու տուրերից հետո, հայիթցիները հավաքել են 6 միավոր և Կոստա-Ռիկայի ընտրանու հետ բաժանում են 1-2-րդ տեղերը:

̰
Եվրոպական խաղերի Օլիմպիական ավանում բարձրացվեցին մասնակից երկրների դրոշները

09:11 21.06.2019

Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք Եվրոպական խաղերի Օլիմպիական ավանում բարձրացվեցին մասնակից երկրների դրոշները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Համերգային կարճ ծրագրից հետո հանդիսավոր արարողությամբ բարձրացվեցին խաղերի կազմակերպիչ երկրի՝ Բելառուսի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Մինսկ-2019-ի դրոշները։ Արարողությունից հետո Եվրոպական խաղերին մասնակցող երկրների ներկայացուցիչները՝ պատվիրակությունների ղեկավարների գլխավորությամբ, ծառ տնկեցին Օլիմպիական ավանի հարակից տարածքում։ Հայաստանի պատվիրակության ղեկավար […]

̰
Երեք ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

08:34 21.06.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմից հեռացել են երեք ֆուտբոլիստներ: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ակումբի և ֆուտբոլիստ Սերխիո Գոնսալեսի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ինչպես նաև, երկկողմանի համաձայնությամբ լուծարվել են պայմանագրերը ֆուտբոլիստներ Ալեքսեյ Պուստոզերովի ու Ջիովաննի Մարտինեզի հետ:

̰
Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին

14:49 20.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել  խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել […]

̰
ՀՀ առաջին օլիմպիական չեմպիոնի որդին դարձել է Եվրոպայի չեմպիոն

14:15 20.06.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Էդմոնդ Նազարյանը դարձել է չեմպիոն: Ի դեպ, Էդմոնդը արդեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է Եվրոպայի չեմպիոն: Սակայն Էդմոնդը հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ նա Հայաստանի Հանրապետության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Նազարյանը օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո հեռացել էր Հայաստանից և շարունակել էր ելույթները Բուլղարիայի […]

̰
Ամերիկայի գավաթ. Արգենտինայի հավաքականը կարող է դուրս մնալ խմբից

13:29 20.06.2019

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի  Արգենտինա-Պարագվայ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 37-րդ րոպեին հաշիվը բացել են պարագվայցիները: Գոլի հեղինակ է դարձել Ռիչարդ Սանչեսը: 58-րդ րոպեին արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին 11-մետրանոց հարվածով խփել է պատասխան գոլը: Հինգ րոպե անց 11-մետրանոց է նշանակվել նաև արգենտինացիների դարպասին, սակայն պարագվայցիների հարձակվող Դերլիս Գոնսալեսը չի կարողացել հստակ […]

̰
Պատանեկան ԵԱ. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին

12:17 20.06.2019

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը 51 կգ քաշային կարգի եզրափակչում 10-0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նազարյանը կիսաեզրափակչում առավելության էր հասել Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի նկամամբ, ով բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեին։ Նշենք, որ Էդմոնդը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն […]

̰
Եվրոպական երկրորդ խաղերին Հայաստանի դրոշակակիրը կլինի գյումրեցի Հովհաննես Բաչկովը

12:08 20.06.2019

Մինսկում վաղը կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը: Հիշեցնենք, որ Հայաստանը  կներկայացնեն 9 մարզաձևերի 37 մարզիկներ:  Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մեր հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Մրցումները, ըստ մարզաձևերի, տեղի կունենան հետևյալ օրերին: Սամբո. հունիսի 22, 23 Հրաձգություն. հունիսի 24-26 Բադմինտոն. հունիսի 24-30 Հեծանվասպորտ. հունիսի 23, 27, […]

̰
Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ

11:20 20.06.2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով է ավարտել ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի […]

̰
Ֆուտզալ. Իտալիա-Հայաստան երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ

08:20 20.06.2019

Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում […]

̰
Մխիթարյանի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքը վկայում է՝ նրանք իրավիճակից կտրված են. ՀՖՖ խոսնակ

22:13 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։ Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա […]

̰
Միհրան Հարությունյանը պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» մենամարտին

18:03 19.06.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել իր մարզումներից։ Մարզիկն այժմ պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» իր երրորդ մենամարտին, և իր մարզիչը Քիք բոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան է: Նրանք պարբերաբար տեսանյութեր են հրապարակում մարզումներից, որոնցում երևում է, որ Սվետլանան արդեն հայերեն է սովորել: Մարզման ժամանակ […]

̰
Նոր կադրեր Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից

17:29 19.06.2019

Ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից արված կադրերից պատրաստված ամբողջական տեսանյութ: Տեսանյութում կան նոր կադրեր և մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներ: https://www.facebook.com/CosmoCityArmenia/videos/2077975322507589/

̰
Ինչպես է Սաակաշվիլին վազվզում շատրվանների միջով

16:47 19.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զովանալու նպատակով վազում է շատրվանների միջով: Տեսանյութը հրապարակել է Սաակաշվիլին: «Իհարկե, Մարիուպոլում շատրվանները լավն են, բայց Օդեսայում էլ վատը չեն»,- տեսանյութին կից գրել է Սաակաշվիլին: https://www.facebook.com/SaakashviliMikheil/videos/437054797089117/?__xts__[0]=68.ARC6HL54i42oDwNmXHnZWUQxs7wT02NtSix6-3jm6bMzYFIKx5yZ6c0vnX1lUUki5QZpWSV0GMN3_8cQZ5O730I1_p2VrvHpB8su6bTyeBAe4rHqJDl8H-GQyvTyO7mMAe1AQGgInVCKaHltBkSaz8wUGdlOqyOunTHKHaHuJ4cCkLc-V9PTmhZZN0v3AHGBtLidF0TAAso6QRAk6n9bMBgV1r4VxR78UHUANkvFV2_M8Kse–ccBHvGRg7chHbaRfaKYMiYmzAx2gx-qTWDUuZKVIslGg6IhxwcgG4kj3HMA4KD5H8c4UWM-YKxsYD3GTqCqV-cP8CMjafxxAwjLiz-QcybfoZIDn6hVg&__tn__=-R Ավելի վաղ հայտնել էինք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցել է Մարիուպոլ քաղաքում գտնվող գործող շատրվանի միջով:

̰
Ի՞նչ «թուլություն» ունի Գևորգ Պետրոսյանը

16:45 19.06.2019

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պրոֆեսիոնալի պես հարվածում է բռնցքամարտի տանձիկին: «Իմ թուլությունը»,- տեսանյութն այսպես է մակագրել պատգամավորը: https://www.facebook.com/100036342911070/videos/122801885607908/

̰
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ. ՀԲՖ

15:33 19.06.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ: Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Տղաների պայքարում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային […]

̰
Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարներին խնդրել է վերադարձնել Նեյմարին

14:17 19.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դրական է վերաբերվում բրազիլացի հարձակվող Նեյմարին Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից վերադարձնելու տարբերակին: Ըստ El Mundo-ի տեղեկությունների` արգենտինացին կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարի Բարտոմեուին հայտնել է բրազիլացուն ակումբում տեսնելու ցանկության մասին: Կապտա-նռնագույնների ղեկավարությունը ներկա դրությամբ տարբերակներ է մտածում գործարքն իրականացնելու համար: Նեյմարն «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականները, ինչից հետո ռեկորդային 222 […]

̰
Հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ. Ռուբեն Նազարեթյան

14:00 19.06.2019

Երեկ ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում, մրցակցի հարկի տակ, 1:2 հաշվով հաղթել է Իտալիայի ընտրանուն: Հաղթանակից հետո ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը իր մեկնաբանությունն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին ։ – Ինչի՞ շնորհիվ հաղթեցիք։ – Մեզ հաջողվեց հաղթել թիմային խաղի շնորհիվ։ Մեկշաբաթյա լավ նախապատրաստություն անցանք։ Տղաները նաև հասկացան, որ կարող ենք ու պարտավոր ենք […]

̰
Որքա՞ն է վաստակում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում»

13:55 19.06.2019

Համացանցում հրապարակվել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների աշխատավարձների ցուցակը: «Զինագործների» կազմում ամենաբարձրը վարձատրվում է Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 18.2 մլն ֆունտ սթեռլինգ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը աշխատավարձի չափով թիմում չորրորդն է: Նա տարեկան ստանում է 9.36 մլն ֆունտ ստեռլինգ: «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը. Մեսութ Օզիլ – 18.2 մլն […]

̰
Որտե՞ղ է մեղրամիսն անցկացնում Հենրիխ Մխիթարյանը

12:53 19.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո կնոջ՝ Բեթթիի հետ ուղևորվել է հարսանեկան ճանապարհորդության։ Մեղրամիսը զույգը կանցկացնի Մալդիվներում։ Armlink.am-ը լուսանկար է հրապարակել, որն արվել է Մխիթարյանի երկրպագուի կողմից «Վալենա» օդանավակայանում:

̰
Արթուր Վանեցյանն ու Վինսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում

11:30 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն են: «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարհահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում»,- գրել է նա:

̰
Ոսկե մեդալից բացի այլ մեդալ ինձ համար ձախողում կլինի. Արթուր Ալեքսանյան

10:36 19.06.2019

ՀԱՕԿ լրատվական ծառայությունը «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագծի շրջանակներում զրուցել է Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից հունահռոմեական ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: «Ինձ համար կաևոր է հաղթանակը: Ոսկե մեդալից բացի այլ մեդալ ինձ համար ձախողում կլինի»,-ասել է Ալեքսանյանը:

̰
VAR համակարգը թույլ չտվեց Բրազիլիայի հավաքականին հաղթել Վենեսուելային

09:23 19.06.2019

Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը հանդիպել է Վենեսուելայի ընտրանուն: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հարկ է նշել, որ երկրորդ կեսում մրցավարը VAR համակարգից օգտվելուց հետո չի հաշվել բրազիլացիների 2 գոլերը: Այս հանդիպումից հետո բրազիլացիները A խմբում Պերուի հավաքականի հետ վաստակած 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում Բրազիլիայի ընտրանին կհանդիպի […]

̰
BACK_TO_TOP