TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Բոլոր մեդալները մեր պատանիներինն են. ԿԳՆ

14:34 29.06.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Բոլոր մեդալները մեր պատանիներինն են» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է հայ մարզիկների հերթական հաջողության մասին: «Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքները. Արեն Իսրայելյան Անդրանիկ Ավետիսյան Սարգիս Բեգոյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին»,- նշված է նախարարության էջում:

̰
Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին

14:13 29.06.2019

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր),   View this post on Instagram   #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]

̰
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Վարդենիսի մարզադպրոցին

12:54 29.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու  ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է:  Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել  գնդակներ և մարզագույք: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի […]

̰
Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է

11:54 29.06.2019

Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանի թիմն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղերի ավարտից մեկ օր առաջ Ռուսաստանի թիմն ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ` 33 ոսկե, 16 արծաթե և 32 բրոնզե: Երկրորդ տեղում կազմակերպիչ երկրի` Բելառուսի թիմն է 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակչում է Իտլիան, որն ունի 27 […]

̰
Կարապետ Չալյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե

23:48 28.06.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) Եվրոպական խաղերի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ: Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով […]

̰
Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար․ Մինսկ-2019

23:39 28.06.2019

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) […]

̰
Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ. Մինսկ-2019

22:10 28.06.2019

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կպայքարի երկրորդ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել […]

̰
«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը` Հայաստանի գավաթի կանանց խաղարկության հաղթող

19:15 28.06.2019

«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր: Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: […]

̰
Գոռ Ներսեսյանը ևս պարտվեց կիսաեզրափակչում և արժանացավ բրոնզե մեդալի. Եվրոպական խաղեր, բռնցքամարտ

18:36 28.06.2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/2 եզրափակչում Գոռ Ներսեսյանը՝ (81կգ.) պարտվեց բրիտանացի Բենջամին Ուիտտակերին: Այսօր ավելի վաղ կիսաեզրափակչում պարտություն էր կրել Կարեն Տոնականյանը՝ (60կգ.): Նա 1-4 հաշվով զիջել էր բելառուս Դմիտրի Ասանաուին: Այսպիսով, Գոռը, ինչպես և Կարեն Տոնականյանը, կստանա բրոնզե մեդալ: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչների մեր մյուս երկու մասնակիցները՝ Արթուր Հովհաննիսյանը […]

̰
Հայաստանը փոքր երկիր է՝ լավ մարդկանցով. Յուրի Ջորկաեֆ

17:53 28.06.2019

Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Վանաձորում Ինժեներական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ջորկաեֆը նշեց, որ այսօր իր այցի նպատակն այլ է՝ եկել է՝ տեսնելու Հայաստանի տեխնոլոգիական-ինժեներական հնարավորությունները: «Դուք այստեղ կարող եք տեսնել մարդկանց ոգևորությունն ու Հայաստանի զարգացման հնարավորությունները: Եվ նախքան կխոսենք ֆուտբոլից, ինձ համար կարևոր է տեսնել տարբեր ոլորտների զարգացումը Հայաստանում»,- ասաց […]

̰
Կարեն Տոնականյանը կիսաեզրափակչում պարտվեց և արժանացավ  բրոնզե մեդալի. Եվրոպական խաղեր, բռնցքամարտ

17:21 28.06.2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/2 եզրափակչում քիչ առաջ Կարեն Տոնականյանը՝ (60կգ.) 1-4 հաշվով պարտվել է բելառուս մարզիկ Դմիտրի Ասանաուին: Այսպիսով, Կարենը դառնում է Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչների մեր մյուս մասնակիցները՝ Արթուր Հովհաննիսյանը, Գոռ Ներսեսյանը և Հովհաննես Բաչկովը:

̰
Մոսկվայում հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

16:34 28.06.2019

Խորհրդային ֆուտբոլի «Սպարտակ» ակումբի լեգենդ 92-ամյա Նիկիտա Սիմոնյանն այսօր Մոսկվայում հոսպիտալացվել է, հայտնում է KP.ru-ն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նիկիտա Սիմոնյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նրա մոտ արյան անոթների շրջանառության վատթարացում է նկատվել: Հիվանդությունը կարող է վտանգավոր լինել, եթե Սիմոնյանը չզբաղվի դրա բուժմամբ:  

̰
Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

14:38 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին  այսօր մրցում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ 1/4 եզրափակչում Կարեն Ասլանյանը 6-1 հաշվով հաղթել է նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Հիշեցնենք, որ նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին, իսկ Կարենը 4-0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: Կիսաեզրափակչում Կարենը կմրցի վրացի ըմբիշ Շմագի Բոլխվաձեի հետ: […]

̰
Կարապետ Չալյանը ևս հաղթեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

13:59 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում այսօր մրցում են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ ավարտվել են 77 կգ քաշային ըմբիշների 1/8 եզրափակչի հանդիպումները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը 9-0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիևին: Այսպիսով, ինչպես և Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Իգոր […]

̰
Կարեն Ասլանյանը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

13:39 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես արդեն նշել էինք, այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Արմեն Մելիքյանի (60 կգ) պարտությունից հետո գորգ դուրս եկավ Կարեն Ասլանյանը (67 կգ) և կարողացավ 4-0 հաշվով հաղթել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր […]

̰
Արմեն Մելիքյանը պարտվեց 1/8 եզրափակչում. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

12:52 28.06.2019

Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր մարզիկներից առաջինը գորգ է դուրս եկել Արմեն Մելիքյանը (60կգ.): Արմենը 1/8 եզրափակչում մրցել է թուրք մարզիկ Քերեմ Քամալի հետ և պարտվել 0-4 հաշվով: Ի դեպ, այս քաշային կարգում ևս երկու հայ մարզիկներ կան, որոնք ներկայացնում են Ուկրաինան և Ռուսաստանը: ժորա Աբովյանը […]

̰
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ

22:43 27.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։ Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 […]

̰
Ֆրանգուլյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշին և զրկվեց բրոնզե մեդալից.  Եվրոպական խաղեր

20:35 27.06.2019

Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանի հավաքականից միակ ըմբիշն էր մնացել, որ հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանը, սակայն, վճռորոշ գոտեմարտում անհաջողության է մատնվել:  2-8  հաշվով նա զիջել է Ուկրաինան ներկայացնող հայազգի Գոռ Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ սփոփիչ գոտեմարտում Ֆրանգուլյանը 3-1 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին: Այսպիսով՝ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան

13:52 27.06.2019

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում՝ Երևանում, կայանալու է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Առաջնությանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան։ Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նկարահանած տեսահոլովակում: Տեսանյութում նա բոլորին հրավիրում է Հայաստան, իսկ հոլովակում ցուցադրված են ՀՀ մի շարք տեսարժան վայրեր: https://www.youtube.com/watch?time_continue=7&v=qY5tMofPj_w

̰
Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Եվրոպական խաղեր, ազատ ոճի ըմբշամարտ

13:07 27.06.2019

Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին: Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: Բայց քանի որ ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզի համար: Այդ գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան: Ի […]

̰
Հովհաննես Բաչկովը ևս կիսաեզրափակչում է. Եվրոպական խաղեր, բռնցքամարտ

22:15 26.06.2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում քիչ առաջ Հովհաննես Բաչկովը՝ (64կգ)  հաղթանակ է տարել հույն բռնցքամարտիկ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի նկատմամբ: Մրցամարտն ավարտվել է Եվրոպայի չեմպիոնի բացահայտ առավելությամբ` 5-0 հաշվով:  Հովհաննեսից մի քանի րոպե առաջ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել Կարեն Տոնականյանը` (60կգ), իսկ երեկ նույն արդյունքն էր գրանցել Արթուր Հովհաննիսյանը` (49կգ):  Այսպիսով՝ Հայաստանը 3 ներկայացուցիչ […]

̰
Կարեն Տոնականյանը հաղթեց 1/4-ում և ապահովեց իրեն առնվազն բրոնզե մեդալով. Եվրոպական խաղեր, բռնցքամարտ

21:40 26.06.2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում քիչ առաջ Կարեն Տոնականյանը՝ (60կգ) դժվարին հաղթանակ է տարել անգլիացի Կալում Ֆրենչի նկատմամբ: Մրցամարտն ավարտվել է 3-2 հաշվով: Այսպիսով` հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել է իրեն առնվազն բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49կգ): Քիչ հետո ռինգ դուրս կգա […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը և Անուշ Գրիգորյանը պարտվեցին 1/4 եզրափակչում. Եվրոպական խաղեր, բռնցքամարտ

20:50 26.06.2019

Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Օրը մեր մարզիկների համար առայժմ անհաջող է: Քիչ առաջ բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում Գուրգեն Հովհաննիսյանը՝ (91կգ) նվազագույն 2-3 հաշվով զիջել է գերմանացի Նելվիե Տիաֆակին: 1/4-ում անհաջողության է մատնվել նաև Անուշ Գրիգորյանը՝ (51կգ): Նա 0-5 հաշվով զիջել է լեհ մարզուհի Սանդրա Դրաբիկին: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 1/4 եզրափակչում պարտություն էր […]

̰
Ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի. Վանեցյան

15:47 26.06.2019

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը:  Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը […]

̰
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը չկարողացավ հաղթահարել 50 մետր օդամղիչ հրացան վարժության որակավորման փուլը

14:35 26.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին մասնակցել է Հայաստանի հավաքականի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: Հայ մարզիկը վաստակել է 1142 միավոր և զբաղեցրել 33-րդ հորիզոնականը՝ չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցել էր 623․6 արդյունքը և զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը՝ չէր […]

̰
«Արարատ-Արմենիան» ձեռք բերեց փորձառու հոլանդացի կիսապաշտպանի

14:16 26.06.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը: 31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հոլանդական «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ:

̰
ՀՖՖ-ն Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մարզադաշտ կկառուցի

09:51 26.06.2019

ՀՖՖ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են խաղադաշտի կառուցման աշխատանքները: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ծովակ համայնքում իրականացվող աշխատանքի լուսանկարներ է հրապարակել:

̰
Բուֆոնը մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն

09:29 26.06.2019

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շուտով տեղափոխվելու է «Յուվենտուս»: Այս մասին Twitter-ում գրել է SkySport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բուֆոնը պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»: Հաջորդ մրցաշրջանում նա կլինի թիմի երկրորդ դարպասապահը: Ջիջին շուտով պայմանագիրը կստորագրի»,- գրել է Ռոմանոն: Gigi Buffon is ready to come back to Juventus! He’d be the 2nd GK for next season as backup […]

̰
Եվրո-2019-ի նախապատրաստական վերջին հավաքին Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

09:11 26.06.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Մ-19 Եվրո-2019 առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է իր վերջին մարզահավաքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավանի ակադեմիայում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին […]

̰
Էստոնիայի չեմպիոնի բրազիլացի պաշտպանը տեղափոխվել է «Լոռի»

08:50 26.06.2019

Վանաձորի «Լոռին» ձեռք է բերել բրազիլացի պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոյին։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղացել է էստոնական «Նիմմե Կալյուում», որի կազմում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական և բրազիլական մի քանի ակումբներում։ Բրազիլացու հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։

̰
BACK_TO_TOP