09:11 26.06.2019
Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Մ-19 Եվրո-2019 առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է իր վերջին մարզահավաքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավանի ակադեմիայում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին […]
08:50 26.06.2019
Վանաձորի «Լոռին» ձեռք է բերել բրազիլացի պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոյին։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղացել է էստոնական «Նիմմե Կալյուում», որի կազմում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական և բրազիլական մի քանի ակումբներում։ Բրազիլացու հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։
08:27 26.06.2019
Համացանցում է հայտնվել Մեքսիկայի Սապոպան քաղաքում տեղի ունեցած, իսպանական «Սևիլիայի» հարձակվող Խոաո Մալեկի մասնակցությամբ մավան ելքով վթարի տեսանյութը: Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ 20-ամյա ֆուտբոլիստը ալկոհոլի ազդեցության տակ գերազանցել է արագությունը և բախվել մեկ այլ մեքենայի, որի մեջ եղել են նորապսակներ: Երկուսն էլ մահացել են: Անցած մրցաշրջանում Մալեկը վարձավճարով հանդես է եկել «Պորտուի» կազմում: Video del […]
23:50 25.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 49 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Հայաստանի ներկայացոցիչ Արթուր Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթելով ռումինացի Կոսմին Գիրլեանուին դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ: Այսօր հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 […]
19:30 25.06.2019
Հունիսի 22-ին Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ, գյումրեցի 16-ամյա Լյովա Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի պատվին հարևանները բակում սեղան էին բացել ու բոլորին խնջույքի հրավիրել: Պատանի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզիկ ընկերները։ Եվրոպայի պատանիների առաջնության 16-ամյա չեմպիոնն առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, […]
19:20 25.06.2019
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել մարոկկացի պաշտպան Ռուժդի Աշենտեի հետ: 31-ամյա ֆուտբոլիստը հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» սան է: Հանդես է եկել հոլանդական «Ցվոլե», «Վիտեսս», «Վիլլեմ II» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Էյնդհովեն» ակումբի ֆուտբոլիստ: Ռուժդի Աշենտեն խաղացել է Մարոկկոյի […]
19:06 25.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացքի մեջ է Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Այսօր պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակչում մենամարտեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարավ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ներսեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը լինելու է թուրք Մալկան Բայրամը: Մենամարտը կայանալու […]
12:35 25.06.2019
«Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, հաղորդում է The Times-ը: Սակայն, դրա համար «զինագործները» կարող են հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը […]
20:52 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին, իսկ 91 կգ քաշայինների կարգում Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: Քիչ առաջ […]
18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: […]
16:57 24.06.2019
UEFA-ն հայտարարել է, որ Վրաստանի ֆուտբոլային ակումբների հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քաղաքական ակցիաները տեղի են ունեցել ներքին առաջնության ժամանակ, հետևաբար իրենց իրավասության ներքո են և, հետևաբար, իրենք չեն կարող գնահատական տալ այդ ակցիաներին։ Խոսքը, հիշեցնենք, այն մասին է, որ վրացական ֆուտբոլային ակումբների հանդիպումներից երկուսի ժամանակ թիմերը դաշտ են դուրս եկել միագույն շապիկներով, որոնց վրա եղել […]
16:30 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր շարունակվում են բռնցքամարտիկների մրցումները: Քիչ առաջ մինչև 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Այսօր, ավելի ուշ, մինչև 91 կգ քաշայինների կարգում ռինգ դուրս կգա Գուրգեն Հովհաննիսյանը: Նա կմրցի թուրք բռնցքամարտիկ Մուքաիտ Իլյասի հետ: Հիշեցնենք, որ երեկ 1/8 եզրափակչի արգելքը […]
08:30 24.06.2019
Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Այս քաշային կարգի 1/4 եզրափակչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։ Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ […]
22:30 23.06.2019
Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի […]
21:15 23.06.2019
Սամբիստ Գրիգոր Սահակյանը (90 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 3։4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլիին։ Գրիգոր Սահակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից։ Մեկնարկային գոտեմարտում հայ սամբիստը 8։0 հաշվով հաղթել էր չեխ Միրոսլավ Վացեկին, ապա կիսաեզրափակիչ փուլում 1։3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ […]
20:38 23.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում վաստակած ոսկու կապակցությամբ: «Քիչ առաջ տեղեկացա, որ մեր սամբիստները գերազանց արդյունքներ են գրանցել Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Շնորհավորում եմ բոլորիս, ու սպասում ենք նոր մեդալների: Ոսկի – ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 52 կգ Արծաթ – Դավիթ Գրիգորյան 82 կգ Բրոնզ […]
20:04 23.06.2019
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն […]
18:14 23.06.2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք […]
17:50 23.06.2019
Բրազիլացի պաշտպան Դանի Ալեշը, որը հայտնել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին, կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է RAC1-ը: Ըստ աղբյուրի՝ 36-ամյա ֆուտբոլիստը արդեն կապվել է կատալոնական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկեն հնարավոր վերադարձը: Ավելի վաղ Ալվեշը հայտնել էր, որ առաջվա պես սիրում է «Բարսելոնան» և այդ ակումբը համարում է իր տունը:
17:49 23.06.2019
Լոնդոնում տեղի ունեցած խառը մենամարտերի Bellator 223 մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին պարտվել է ամերիկացի Ռաֆայել Լովատոյին և զիջել միջին քաշային կարգում չեմպիոնական գոտին: 33-ամյա հայ մարտիկը պարտվել է մրցավարների որոշմամբ 47։47, 48։47, 48։47 հաշվով: ?@Mousasi_MMA is showing why he’s the champ in these championship rounds tonight.#Bellator223 pic.twitter.com/VSnbcSURtr — Bellator MMA (@BellatorMMA) 22 […]
17:07 23.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի երրորդ օրը պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները։ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը բելառուս Եվգենի Կարմիլչիկն էր։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Քառրորդ եզրափակիչ մարտերը կայանալու են հունիսի 25-ին։ Այսօր Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արման Դարչինյանը (75 […]
16:26 23.06.2019
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ վրացական մի քանի ակումբների ֆուտբոլիստները երկրի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով՝ այդկերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունցող իրադարձությունների նկատմամբ: Ֆուտբոլիստներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ազգությամբ վրացի Նոդար Կավտարաձեն, որը հանդես է գալիս Քութայիսի «Տորպեդոյում»: Վրաստանի առաջնության 19-րդ տուրի «Սիոնիի» հետ հանդիպմանը 26-ամյա […]
14:39 23.06.2019
Վրացական ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները Վրաստանի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել «հակաօկուպացիոն» մարզաշապիկներով՝ նման կերպ իրենց վերաբերմունքն արտահայտելով Ռուսաստանի վարած քաղաքականության հանդեպ: Իրենց դիրքորոշումն են հայտնել Քութայիսի «Տորպեդոն», Թբիլիսիի «Լոկոմոտվը», Ռուսթավիի համանուն թիմը: Ցխալտուբոյում «Տորպեդոյի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել սև խաղաշապիկներով , որոնց վրա գրված էր, որ Վրաստանի տարածքների մի մասը Ռուսաստանը օկուպացրել […]
12:33 23.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում: Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, 49 կգ […]
23:54 22.06.2019
Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) դարձել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Ռուս (10:0), բելառուս (10:0) և ադրբեջանցի (3:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:7 հաշվով պարտվել է մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Հայկ Աբրահամյանը (55 կգ) բրոնզե մեդալի […]
18:00 22.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։ Հունիսի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը։ 1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորենսո Կոլասո Սոտոմայորը։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 0:5 հաշվով և դուրս մնաց պայքարից, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից:
17:31 22.06.2019
Մինսկում մեկնարկած Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը անցկացվում են բռնցքամարտի մրցումները: 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Դարչինյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթեց խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից: 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը հունիսի 23-ին ուժերը կչափի ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ։
15:47 22.06.2019
«Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում: «Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, այսօր հյուրանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում […]
15:23 22.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումային 2-րդ օրը Հայաստանի հավաքականից պայքարը կսկսի 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիի հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին: […]
14:50 22.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։ Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի […]