23:37 16.06.2019
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական կայքում հայտարարել է Մաուրիցիո Սարրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 60-ամյա մասնագետի պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Սարրին այդ պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին, որ թուրինյան ակումբը գլխավորել է 2014-19 թթ.: Մինչ այս Սարրին 2018 թվականից գլխավորում էր Լոնդոնի «Չելսին»: Նրա ղեկավարությամբ «արիստոկրատները» Պրեմիեր լիգայում […]
23:25 16.06.2019
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում գոլերի հեղինակ են դարձել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Բարսեղյանի գոլը չի օգնել «Կայսարին» առաջատար «Աստանայի» հետ խաղում խուսափել պարտությունից: Խաղն ավարտվել է 1:4 հաշվով: Հայ հարձակվողն աչքի է ընկել 79-րդ րոպեին, երբ իր թիմը պարտվելիս է եղել չորս գոլի տարբերությամբ։ Հովհաննիսյանի 21-րդ րոպեին խփած գոլը […]
22:27 16.06.2019
Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել 23-ամյա ռուս պաշտպան Անտոն Բելովի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բելովը Մախաչկալայի «Անժիի» սան է և կարիերայի ընթացքում հասցրել է վարձավճարով հանդես գալ «Սոկոլ-2»-ում, «Զենիթ Պենզայում» և «Զորկիում»: Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Անժին»:
20:16 16.06.2019
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով վերջերս էր հեռացել ՊՍԺ-ից, պատմել է, թե ինչու է հրաժարվել ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց: «Ես էմոցիաներ եմ փնտրում: Եթե դրայվը ինձ չի հերիքում, որը ես փնտրում եմ, ես կարող եմ ինձ թույլ տալ խաղալ ևս մեկ տարի: Դեռ 5 ամիս առաջ ՊՍԺ-ում ինձ ասացին, որ մրցաշրջանի վերջում […]
19:16 16.06.2019
Համացանցում զվարճալի տեսանյութ է հրապարակվել UFC թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագամեդովի մասնակցությամբ: Ռուսաստանցի մարզիկը համաձայնել է լուսանկարվել «Բարսելոնայի» երկրպագուի հետ, միայն այն բանից հետո, երբ նա ասել է. «Hala Madrid!»: Նշենք, որ Նուրմագամեդովը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է, ինչպես նաև ընկերություն է անում Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
18:08 16.06.2019
Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների երկու ակումբները «Լիվերպուլին» առաջարկել են 150 մլն ֆունտ սթերլինգ 27-ամյա եգիպտացու համար, սակայն Սալահը հրաժարվել է հեռանալ մերսիսայդյան ակումբից: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տեղեկացված է եղել «Ռեալի» և «Յուվենտուսի» առաջարկի մասին, և ակումբի ղեկավարների […]
17:00 16.06.2019
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև: Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետևել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես […]
15:43 16.06.2019
Լեհաստանում ավարտված մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ընտրանուն: Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Ուկրաինայի հավաքականի և «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել «Վալենսիայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը: Լավագույն ռմբարկուն նորվեգացի Էրլինգ Հոլանդն է՝ խփած 9 գոլով: Նա բոլոր գոլերը խփել է […]
15:30 16.06.2019
Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը: 31-ամյա բռնցքամարտիկը Կիևում տեղի ունեցած WBA վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մարտում հաղթել է տիտղոսի հավակնորդ, Թաիլանդի ներկայացուցիչ Սարավուտ Տավորնամին: Դալաքյանը հաղթել է 10-րդ ռաունդում, գրանցվել է տեխնիկական նոկաուտ:
15:16 16.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի նորեկ Երևանի «Տորպեդոն» նախապատրաստվում է առաջնությանը: Թիմը Աբովյանի քաղաքային ստադիոնում շարունակում է ծանրաբեռնված մարզումները` Սամվել Դարբինյանի գլխավորությամբ: «Տորպեդոյի» կազմում մարզվում են 20 ֆուտբոլիստներ, փորձաշրջան են անցնում 3 ճապոնացի խաղացողներ: Մոտ ապագայում «Տորպեդոյին» կմիանան ևս մի քանի պոտենցիալ նորեկներ Հայաստանից և արտասահմանից:
14:46 16.06.2019
Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան համարում է, որ 1986 թվականի Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դարպասը խփած հայտնի գոլը, որը հայտնի է նաև որպես «Աստծո ձեռքը», վրեժ էր Ֆոլկլենդյան պատերազմի համար: «Մենք` արգենտինացիներս, չգիտեինք, թե ինչ է տեղի ունեցել ռազմական գործողություններում: Ասում էին, որ հաղթում ենք պատերազմում: Բայց փաստորեն Անգլիան հաղթեց 20:0 հաշվով: Շատ դժվար […]
14:15 16.06.2019
Ամերիկայի Գավաթի 1-ին տուրում Արգենտինայի ազգային հավաքականը հանդիպել է Կոլումբիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է կոլումբացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հաշիվը 71-րդ րոպեին բացել է Ռոխեր Մարտինեսը, որն աչքի է ընկել Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո: 86-րդ րոպեն հաշիվը կրկնապատկել է Դուվան Սապատան: Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Կոլումբիան Բ խմբում, վաստակած […]
12:46 16.06.2019
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է ընդունել հարձակվող Լուկաս Վասկեսի տրանսֆերի և կիսապաշտպան Բրահիմ Դիասի վարձակալության առաջարկները: Սպասվում է, որ Վասկեսի խաղային ժամանակը Էդեն Ազարին և Ռոդրիգոյին ձեռք բերելուց հետո կպակասի: Չնայած այդ ամենին՝ 27-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Ռեալում»: Մադրիդյան ակումբում դեռ չեն պատրաստվում վաճառել Դիասին: «Ռեալի» ղեկավարները ցանկանում են, որ կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանում 40 […]
22:11 15.06.2019
«Հրազդան» մարզադաշտի հետ են կապված Հայաստանի մարզական հաջողությունները, սակայն երկար ժամանակ բարձիթողի վիճակում լինելու հետո այդ մարզադաշտի վերականգնումը շատ դժվար է ու ծախսատար։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա ասել է, որ անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ նույնիսկ վերականգնումից հետո, հնարավոր չի լինի այն օգտագործել միջազգային հանդիպումների համար, միջազգային […]
18:00 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզադաշտը կառուցել Երևանում, բայց մայրաքաղաքում այդպիսի մեծ տարածք չկա։ Իսկ մարզերում կառուցելու դեպքում ներդրողների հետաքրքրությունն է նվազում, և դա այն դեպքում, որ հենց ներդրողների ֆինանսներով պետք է կառուցվի մարզադաշտը։ Այս մասին SHANTNEWS-ի հետ հարցազրույցում ասել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հիմա, ըստ Վանեցյանի, դիտարկվում են Երևանին մոտ գտնվող մարզերը, […]
17:34 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթելու է Իտալիայի ընտրանուն։ Այս մասին Վանեցյանն ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում։ Վանեցյանի խոսքով՝ ինքը նկատում է հայացքներ, որ հուշում են՝ այդպիսի հայտարարություններ չանել, բայց ինքը հաղթանակի համար վստահություն ունի։ Նրա խոսքով՝ հենց այդ հաղթանակից հետո հնարավոր է լինելու […]
17:12 15.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի առաջին լիգայում շուտով սկսելու են խաղալ 6 նոր թիմեր, որոնց թվում է լինելու նաև պաշտպանության նախարարության թիմը։ Թիմի անունը հիմա պայմանական ԲԿՄԱ են դրել, բայց կորոշեն իրականում ինչ կլինի։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Ներկայում, ըստ Վանեցյանի, Վաղարշապատում կառուցվել է ֆուտբոլային դպրոց, իսկ պաշտպանության նախարարությունը կից կառուցում […]
16:49 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը SHANTNEWS-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի առաջնությունում մրցավարական խնդիրների մասին և նշել, որ Հայաստանի առաջնությունում կներդրվի VAR համակարգ: «VAR համակարգի հետ կապված բանակցությունները ընթանում են, և չնայած այն հանգամանքին, որ դա մեծ գումարների հետ է կապված, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում այդ համակարգը ձեռք […]
16:33 15.06.2019
Հոլիվուդում կայացել է սուպեր թեթև քաշային մարզիկների Golden Boy DAZN մրցաշարը, որի շրջանակում հայ մարզիկ Ազատ Հովհաննիսյանը մրցել է ֆիլիպինցի Գլեն Պորրասի հետ, գրում է Rusarminfo-ն: Մրցաշարից հետո հայ մարզիկը խոստովանել է, որ երկար է պատրաստվել և այժմ պատրաստ է մրցել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավրետտեի և մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ: Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, […]
15:36 15.06.2019
Հունիսի 14-ին կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ «Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվեց «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեց չեմպիոնական փոքր գավաթը։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», […]
15:00 15.06.2019
Ազգությամբ հայ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան բացահայտել է իր սնվելու գաղտնիքները: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Instagram-ի իր էջում աշխարհի չեմպիոնը տեսանյութ է հրապարակել, որում սուշիի փայտիկներով ծաղիկներ է ուտում: «Դիետա. չորս շաբաթ»,- տեսանյութը այսպես է մակագրել Մեդվեդևան: Տեսանյութում Եվգենյային հարցնում են՝ ինչ համ ունեն ծաղիկները, աղջիկը պատասխանում է, որ ընդհանուր առմամբ ուտելի են: Հիշեցնենք, […]
23:39 14.06.2019
Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեքսիկական «Դորադոս» թիմի գլխավոր մարզչի գլխավոր պաշտոնից հեռացել է: Այս մասին հայնտում են ֆուտբոլային ակումբի Twitter-ի պաշտոնական էջում: «Դորադոսը» Մարադոնային մաղթել է, որ շուտափույթ առողջանա ու վերադառնա: Հայտնի է, որ գործը թողել է՝ առողջության հետ խնդիրների պատճառով: Նրան պետք է վիրահատեն: Մարադոնան «Դորադոսը» գլխավորել է 2018-ի աշնանը: Վերջին՝ գարնանային մրցաշարերով […]
22:44 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։
17:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
16:55 14.06.2019
Ուրախ ենք տեղեկացնել, որ VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ: «Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,- ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը: «Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը […]
15:55 14.06.2019
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը «Ֆեյսբուքի» իր էջում արկղի մեջ տեղավորված ֆուտբոլի գնդակների լուսանկար է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա հայտնում է, որ դրանք Հայաստան են ուղարկվել ԱՄՆ-ից ամերիկահայ հայտնի բժշկի նախաձեռնությամբ: Զոհրաբ Եգանյանը նաև հայտնել է, որ լուսանկարում ներկայացվածն ուղարկված գույքի մի փոքր մասն է: Նրա խոսքերով՝ այն նախատեսվում է ուղարկել Հայաստանի […]
15:45 14.06.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 9 աստիճանով և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1746 2. Ֆրանսիա – 1718 3. Բրազիլիա – 1681 4. Անգլիա – 1652 5. Պորտուգալիա – 1631 […]
15:28 14.06.2019
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան Եվրոպական երկրորդ խաղերը: Հայաստանը Խաղերում կներկայացնեն 37 մարզիկ: ՀԱՕԿ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը. Ազատ ոճի ըմբշամարտ Գարիկ Բարսեղյան 57 կգ Վալոդյա Ֆրանգուլյան 65 կգ Սարգիս Հովսեփյան 97 կգ Անդրանիկ Գալստյան 125 կգ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ Արմեն Մելիքյան 60 կգ Կարեն Ասլանյան 67 կգ Կարապետ […]