TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Ամերիկացի վազորդը վազքուղին հաղթահարել է «սուպերմենի թռիչքով»

23:29 13.05.2019

Ամերիկացի թեթև աթլետ Ինֆինիտ Տակերը զարմացրել է հանդիսատեսներին մրցումների ժամանակ իր անսովոր գործողություններով:  Ֆեյետվիլլում, 400 մետր արգելքներով վազքի ամբողջ ընթացքում նա առջևում է եղել, սակայն ամենավերջում մրցակիցներից մեկը՝ Ռոբերտ Գրանտը, շատ է մոտեցել նրան: Հաղթանակը ձեռքից բաց չթողնելու համար վերջին մի քանի մետրը Տակերը ոչ թե վազել է, այլ ուղղակի թռչել է, այսպես կոչվող, «սուպերմենի […]

̰
Ադրբեջանցի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ Բաքվում կապահովվի Մխիթարյանի անվտանգությունը

23:16 13.05.2019

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահեցրել է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի գալ  Բաքու։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքների հետ կապված կասկածների առիթ չենք տվել։ […]

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկի մոտ գտնվող հայկական եկեղեցում

15:50 13.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը Եվրո-2019-ից առաջ հերթական մարզահավաքը կանցկացնի

15:00 13.05.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Մ-19 Եվրո-2019 առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը մայիսի 16-18-ը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մայիսի 18-ին կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի առաջին խումբը ներկայացնող «Լոկոմոտիվի» հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա» […]

̰
«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

10:48 13.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 55 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակի վերջում «Բանանց»-ն է 50 միավորով: 4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 46 միավոր: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է: «Շիրակ»-ը 36 միավորով […]

̰
«Մանչեսթեր Սիթին»՝ ԱՊԼ-ի չեմպիոն

20:00 12.05.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանն ավարտված է: Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»՝ ապահովելով չեմպիոնի կոչումը: «Քաղաքաբնակների» կազմում գոլի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն, Էմերիկ Լապորտը, Ռիյադ Մահրեզը և Կևին դե Բրույնեն: Այս մասին հայտնում է Armsport-ը։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակում է 98 միավոր ու հռչակվում չեմպիոն երկրորդ տարին անընդմեջ: […]

̰
Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել

22:06 11.05.2019

Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11: Եզրափակչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հայտնի դերասանուհին ներկա է գտնվել NBA-ի խաղին

18:15 11.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Տարգարիենին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը ներկա է գտնվել NBA-ի փլեյ-օֆֆ փոլի «Հյուսթոն Ռոքեթս»-«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակով՝ 113:118 հաշվով:

̰
ՈւԵՖԱ-ն «Չելսի»-ին և «Արսենալ»-ին քիչ տոմս է հատկացրել Բաքվի օդանավակայանի ցածր թողունակության պատճառով

14:50 11.05.2019

Հայտնի է դարձել, թե ինչու է ՈւԵՖԱ-ն «Չելսի»-ին և «Արսենալ»-ին Եվրոպա լիգայի եզրափակիչի համար հատկացրել 5800 տոմս: Բրիտանական The Times-ի տվյալներով` հիմնական պատճառը Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն է, որի թողունակությունը կազմում է ընդամենը 15000 մարդ օրական: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն փորձում է նվազեցնել ռիսկերը: «Արսենալ»-ը և «Չելսի»-ն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՈւԵՖԱ-ին, իսկ «զինագործներ»-ը արդեն խնդրել […]

̰
Պուտինը սայթաքել է հոկեյի խաղի ժամանակ և ընկել

12:10 11.05.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղին: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: Պուտինը խաղացել է «Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում, որը մրցակցին հաղթել է 14:7 հաշվով: Ռուսաստանի նախագահը հակառակորդի դարպասն է ուղարկել 8 տափօղակ: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մրցակցի դարպասն է ուղարկել 2 տափօղակ: BBC-ն  էլ հրապարակել է […]

̰
Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

11:54 11.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի […]

̰
Մենք դա կարող ենք անել. Հենրիխ Մխիթարյան

00:17 11.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Тwitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը: «Մենք դա կարող ենք անել»,- գրել է Մխիթարյանը: Throwback to the #UEL Final 2017?⚽️ We can do that #COYG ?⚪️?? @Arsenal #AFC pic.twitter.com/VfuNfsLBB2 — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 10 мая 2019 […]

̰
Ուզում եմ հետ բերել այն, ինչ գողացել էին «Ռիո-2016»-ի ժամանակ. Միհրան Հարությունյան

19:39 10.05.2019

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազմաթիվ  հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա պատմել է մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին: -Սոցցանցերում ակտիվ քննարկվում է վերադարձդ: […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում բոլոր 4 թիմերը կներկայացնեն մեկ երկիր

19:20 10.05.2019

Երեկ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին (4:2, երկու խաղերի ընդհանուր 7:3 հաշվով), իսկ «Չելսի»-ն՝ «Այնտրախտ»-ին (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 2:2, 11-մետրանոց հարվածաշարը՝ 4:3): Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում բոլոր 4 թիմերը կներկայացնեն մեկ երկիր՝ Անգլիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էին դուրս եկել «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը: Այս տարի մաքուր […]

̰
Ներկայացվել է Արցախում կայանալիք ԵՎՐՈ 2019-ի հիմնը

19:08 10.05.2019

Հունիսի 1-9-ը Արցախում կկայանա չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը։ CONIFA-ն ներկայացրել է Արցախում կայանալիք ԵՎՐՈ 2019-ի հիմնը։

̰
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա

14:52 10.05.2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդիրներ չի ունենա Ադրբեջան այցելության ժամանակ: «Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին: Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է […]

̰
Լուիս Սուարեսը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը

14:32 10.05.2019

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը վիրահատության է ենթարկվել: Ուրուգվայցին խնդիրներ ուներ աջ ծնկի հետ կապված, ինչի համար պահանջվել է արթրոսկոպիա անել: 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնումը կտևի 4-6 շաբաթ, ինչի պատճառով Սուարեսը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը: Ամենայն հավանականությամբ, նա նաև չի կարողանա օգնել Ուրուգվայի հավաքականին՝ Ամերիկայի գավաթի մեկնարկային խաղերում, որը կմեկնարկի հունիսի 14-ին: Ուրուգվայցիները խմբային փուլի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը Բաքվում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող է ունենալ. Daily Mail

14:11 10.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-ի հետ հանդիպումը, որը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում: Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն կօգնի հայ կիսապաշտպանին ադրբեջանական վիզա ստանալ, սակայն «Արսենալ»-ում կասկածներ ունեն այս հարցի […]

̰
Հայտնի է, թե որքան տոմսեր է ՈւԵՖԱ-ն հատկացրել «Արսենալ»-ին և «Չելսի»-ին

13:51 10.05.2019

Հայտնի է դարձել, թե որքան տոմսեր է ՈւԵՖԱ-ն հատկացրել «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուներին Եվրոպա լիգայի եզրափակչի համար: «Արսենալ»-ը հայտնել է, որ կստանա մոտ 6000 տոմս, «Չելսի»-ն ավելի փոքր թիվ է հրապարակել՝ 5801: Հաշվի առնելով, որ ակումբներին կհատկացվի հավասար քանակություն, ապա նրանք կստանան 5801-ական տոմս եզրափակիչ խաղի համար: «Զինագործներ»-ը հայտնել են, որ արդեն բանակցություններ են սկսել […]

̰
Պեպեն Կուենտրաուին գումար է առաջարկել «Բենֆիկային» հաղթելու համար

13:24 10.05.2019

Պորտուգալական «Պորտու»-ի պաշտպան Պեպեն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ըստ Gonfialarete.com-ի` 36-ամյա ֆուտբոլիստը «Ռիու Ավե»-ի պաշտպան Ֆաբիու Կուենտրաուին, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, 600 հազար եվրո գումար է առաջարկել Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Բենֆիկա»-ին հաղթելու համար: Համապատասխան հայտարարությունը կցված ապացույցներով անանուն կերպով ներկայացվել է ոստիկանություն և դատախազություն: Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Բենֆիկա»-ն գլխավորում է […]

̰
Եկեք հաղթենք այս Եվրոպա լիգայի եզրափակիչը. Հենրիխ Մխիթարյան

12:42 10.05.2019

Երեկ Լոնդոնի «Արսենալ»-ն ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 2:4 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և դուրս եկավ եզրափակիչ: «Զինագործներ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին և դարձել գոլային փոխանցման հեղինակ, նրա օգնությամբ  Օբամեյանգը ձևակերպել է խաղի վերջնական հաշիվը: Հանդիպումից հետո Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հանդերձարանից լուսանկար է հրապարակել հետևյալ մակագրությամբ. […]

̰
Եվրոպա լիգայի եզրափակիչն անգլիական կլինի

09:14 10.05.2019

«Չելսի»-ն ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում «Չելսի»-ն մրցելու է «Արսենալ»-ի հետ, որն առավելության է հասել «Վալենսիա»-ի նկատմամբ։

̰
«Արսենալ»-ը դուրս եկավ «Եվրոպա» լիգայի եզրափակիչ

01:10 10.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում 2:4 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և երկու խաղերի ընդհանուր՝ 7:3 հաշվով հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ եզրափակիչ: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նրա օգնությամբ Օբամեյանգը ձևակերպել է խաղի վերջնական հաշիվը: Նշենք, որ «Եվրոպա» […]

̰
Լակազետը առաջ է մղում «Արսենալ»-ին

00:18 10.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղի երկրորդ խաղակեսի սկզբում Ալեքսանդր Լակազետը առաջ է մղել լոնդոնցիներին՝ հաշիվը դարձնելով 1:2: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել էին խփած գոլերով: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը դարձավ 4:2՝ հօգուտ անգլիական ակումբի:

̰
«Վալենսիա»-«Արսենալ» թիմերը փոխանակվել են խփած գոլերով

23:25 09.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղում թիմերը փոխանակվել են խփած գոլերով: Իսպանական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Կեվին Գամեյրոն, լոնդոնցիներից հաշիվը հավասարեցրել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը դարձավ 4:2՝ հօգուտ անգլիական ակումբի: Հիշեցնենք, որ առաջին խաղում «զինագործներ»-ը 3:1 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ:    

̰
Հայ ըմբիշները մեկնել են Կիև

22:00 09.05.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Կիևում են՝ մասնակցելու ուկրաինացի հայտնի ըմբիշներին ու մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին, որը կկայանա մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է Armsport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝  մրցաշարին մասնակցելու համար Ուկրաինա է մեկնել Վաղինակ Մաթևոսյանը՝ 57 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 65 կգ, Վարուժան Կաջոյանը՝ 74 կգ, Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ, Սարգիս Հովսեփյանը՝ 97 կգ, Արման […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Վալենսիա»-ի հետ խաղում

21:53 09.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Վալենսիա»-ին: Առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3:1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, […]

̰
Ծանրամարտն ընդգրկվել է 2024 թվականի Օլիմպիադայի ծրագրում

19:20 09.05.2019

Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջև համաձայնագրի ստորագրումից հետո: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայք։ Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում […]

̰
Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ

14:42 09.05.2019

Ամերիկյան Imagine Dragons ռոք խումբը Մադրիդում ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Խումբը «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մինչև խաղի մեկնարկը պատրաստել է 10 րոպեանոց ելույթ: Նշենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին: Ֆուտբոլային հանդիպումը հեռարձակվելու է աշխարհի ավելի քան 200 երկրում:  

̰
Հենրիխ Մխիթարյանն ամռանը կամուսնանա

22:33 08.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:

̰
BACK_TO_TOP