18:01 18.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում «Կայսար»-ը արտագնա խաղում մրցեց և 1:2 հաշվով գերազանցեց «Օկժեպտես»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի մեկնարկային կազմում էր, հանդիպման 10-րդ րոպեին խփեց ակումբի առաջին գոլը և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Կայսար»-ը […]
16:23 18.05.2019
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Daily Telegraph-ին հայտնել է, իրենք երաշխավորում են Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ: «Մեր պետական մարմինները, Մխիթարյանի Բաքու գալու համար, անվտանգության երաշխիքներ են ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մինչ «Արսենալ»-ի եզրափակիչ դուրս գալը, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր պետական […]
00:03 18.05.2019
Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 […]
23:21 17.05.2019
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով և հասավ հաղթանակի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0: Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ […]
18:41 17.05.2019
Բիաթլոնի մրցաշարում կրկնակի օլիմպիական չեմպիոն, գերմանացի Լաուրա Դալմայերը 25 տարեկանում ավարտում է իր մարզական կարիերան: Այս մասին «Советский спорт»-ը: «Սիրելի´ երկրպագուներ, գործընկերներ և ընկերներ, եկել է հրաժեշտ տալու ժամանակը: Անհավանական ծանր մրցաշրջանից հետո, որը կազմված էր թռիչքներից ու վայրէջքներից, ես այլևս չեմ զգում այն բացարձակ խանդավառությունը, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ սպորտում: Այդ պատճառով ես որոշեցի […]
16:10 17.05.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է աջակցել քաղբանտարկյալների ազատության համար պայքարին: Այս միջադեպը տեղի է ունեցել Մեսսիի՝ Սուրբ Գեորգիի խաչով պարգևատրման ժամանակ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ դահլիճում հավաքված մարդիկ սկսել են վանկարկել` «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այնուհետ դահլիճում հավաքվածները սկսել են գոռալ և ծափահարել, սակայն Մեսսին որևէ կերպ չի արձագանքել: Սուրբ Գեորգիի խաչը Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկն է: […]
13:35 17.05.2019
Մայիսի 23-ից հունիսի 2-ը Ռումինիայի Գալաց քաղաքում կկայանա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և մարզիչ Գևորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը […]
13:15 17.05.2019
Մայիսի 29-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունենալու Եվրոպայի Լիգայի եզրափակիչը: Գավաթի համար պայքարելու են «Արսենալն» ու «Չելսին»: Հայտնի է, որ դեռևս հարցական է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը այդ խաղին, քանի որ ֆուտբոլիստը սպասում է , որ երաշխավորեն իր անվտանգությունը և, ըստ այդմ, որոշում կայացնի եզրափակչին խաղալ: Canon Crested-ը առաջարկել է Մխիթարյանի չգնալու պարագայում […]
11:40 17.05.2019
Լևոն Արոնյանը մասնակցում է Moscow Grand Prix 2019 մրցաշարին: Այն մեկնարկում է այսօր: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր Ռաջաբովը (2759), Ուեսլի Սոն (2754), Սերգեյ Կարյակինը (2752), Պյոտր Սվիդլերը (2739), Վեյ Յուն (2736), Նիկիտա Վիտյուգովը […]
23:27 16.05.2019
Անվտանգության նկատառումներով Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է Ադրբեջան մեկնել առանց Հենրիխ Մխիթարյանի։ Այս մասին հայտնում է Rusarminfօ-ն։ «Նախորդ շաբաթ ՈՒԵՖԱ-ից Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ են պահանջել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական լարվածության պատճառով, բանակցությունները շարունակվում են։ «Արսենալ»-ի որոշումը կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն թիմը լավատես չէ այդ հարցում»,- հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ The Guardian-ի հաղորդմամբ՝ և՛ […]
22:13 16.05.2019
Բաքուն հրաժարվել է «Արսենալ»-ի երկրպագու, Մեծ Բրիտանիայի և միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայերին անցագիր տրամադրել: Այս մասին հայտնում է The Times-ը: Հայ երկրպագուները պատրաստվել են ներկա գտնվել մայիսի 29-ին Ադրբեջանի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Աղբյուրը հայտնում է, որ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել՝ […]
19:30 16.05.2019
Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համացանցային թոհուբոհի մեջ SHANTNEWS. am-ը առանձնացրել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ աչքի ընկած հայտնի մարզիկներին, որոնք մեկնել են Բաքու: Հայ մարզիկները Բաքու են մեկնել` մասնակցելու 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրին: Ադրբեջան է մեկնել տարբեր մարզաձևեր ներկայացնող մոտ 20 մարզիկ-մարզուհի: Հենց սկզբից մարզիկների՝ Բաքու գնալ-չգնալու հարցը երկար քննարկումների արժանացավ, և Ադրբեջանի կողմից անվտանգության […]
18:58 16.05.2019
ՌԴ հոկեյի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակ անհավանական արագությամբ կողմնորոշվելով փրկել է թիմակցին՝ Եվգենի Դադոնովին, նրա ուղղությամբ սլացող տափօղակից: Այս միջադեպը տեղի է ունեցել Հոկեյի աշխարհի առաջնության ՌԴ-Իտալիա հանդիպմանը: Ինչ-որ պահի տափօղակը դուրս է թռչում սահադաշտից և սլանում Դադոնովի ուղղությամբ: Միլիվայրկյանի արագությամբ Օվեչկինը կողմնորոշվել է և օդում բռնել տափօղակը` այսպիսով փրկելով […]
17:49 16.05.2019
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը դարձել է «Ռեալ Մադրիդը»: Այդ մասին հայտնում է Brand Finance-ը: Ակումբի արժեքը ավելացել է 27 տոկոսով և կազմում է 1,646 միլիարդ եվրո: Այս ցուցանիշով «Ռեալ Մադրիդը» շրջանցում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին», որի արժեքը նվազել է 5.8% -ով՝ դառնալով 1.472 մլրդ եվրո: Վարկանշային աղյուսակում լավագույն 50-յակի մեջ տեղ է գտել նաև ռուսական […]
15:36 16.05.2019
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին հայտարարությամբ: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ «Արսենալ»-ը տարակուսանք է հայտնել երկրպագուների համար հատկացված տոմսերի սակավաթիվ վաճառքի վերաբերյալ: «Մենք չափազանց հիասթափված ենք այն բանից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին տրամադրել է առավելագույնը 6000 տոմս ավելի քան 60.000 հանդիսականի համար նախատեսված […]
14:56 16.05.2019
Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա: Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու […]
22:57 15.05.2019
Մայիսի 17-ին Սինգապուրում մեկնարկում է քիքբոքսինգի աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ «ONE. Enter the Dragon»: Մրցաշարին մասնակցող ուժեղագույն մարզիկների թվում են նաև Իտալիան ներկայացնող հայազգի Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը՝ «Դոկտոր» մականունով, և ալժիրցի Սեմի Սանան: Մասնագետների խոսքերով՝ հենց այս երկու մարզիկներն են նաև հաղթողի հիմնական թեկնածուները, և եթե նրանք հանդիպեն եզրափակչում, ապա այդ մրցամարտը կլինի ամենադիտարժանը: […]
20:51 15.05.2019
Սարգիս Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Բունդեսլիգայում` Գերմանիայի բարձրագույն ֆուտբոլային մրցաշարում: Հիշեցնենք, որ մինչ այս Դորտմունդի Բորուսիայում խաղացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Սարգիս Ադամյանը երեկ պայմանագիր է կնքել «Հոֆենհայմ» ակումբի հետ: Բունդեսլիգայում առայժմ 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ Ադամյանը պայմանագիր է ստորագրել 3 տարով: Սարգիս Ադամյանը ծնվել է Հայաստանում 1993 թվականին: Նա […]
19:00 15.05.2019
Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են կատարում, թե «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմեկնի՞ Բաքու` մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին, թե՞ ոչ: ««Խաղադրույք արա, որ հայ կիսապաշտպանը կգնա Բաքու» 1.25 գործակից է, այսինքն` հավանականությունը` 75 տոկոս: «Չի գնա Բաքու» 3.55 գործակից է, հավանականությունը՝ 25 տոկոս»,- ասված է խաղադրույքի տվյալներում: Եվրոպա լիգայի եզափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին, Բաքվում: «Արսենալի» […]
13:23 15.05.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը. «Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի […]
13:00 15.05.2019
Ռուս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը Sport24-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանի «Փյունիկ»-ի նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Ուսմանն ու կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն կտեղափոխվեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբով»: Երկուսն էլ օգնել են «Փյունիկ»-ին գործնականում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները: Թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թե՛ Տալալայևը, ում շնորհիվ այս […]
11:50 15.05.2019
Թուրքական Fanatik.com կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիրը։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, որը երկարաձգվել է մեկ տարով և կգործի մինչև 2021 թվականի մայիս։ Օզբիլիսը «Բեշիքթաշ» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»-ից 2016 թվականին: Չկարողանալով ամրապնդվել թուրքական ակումբում` հայ կիսապաշտպանը վարձավճարով հանդես է […]
10:25 15.05.2019
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել: Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և դա արեց երկրորդ տարին անընդմեջ: Նա առաջին մարզիչն է պատմության մեջ, որ եվրոպական թոփ 5 առաջնություններից 3-ում 2 տարի անընդմեջ կարողացել է չեմպիոնական […]
00:50 15.05.2019
Սարգիս Ադամյանն անչափ ուրախ է «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ, ձգտելու է ավելի մեծ հաջողությունների հասնել նոր ակումբում և արդեն շնորհավորանք է ստացել Հենրիխ Մխիթարյանից: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո: – Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»: – «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին […]
20:54 14.05.2019
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով կառույցի պաշտոնական կայքին։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին […]
17:40 14.05.2019
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են հավաքականների գլխավոր մարզիչները: Ասուլիսի բուն նպատակը, սակայն, այլ էր: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում, մարզիչների և մարզիկների շրջանում զայրույթ են առաջացրել Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին Միհրան Հարությունյանի արած հայտարարությունները: Վերջին մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ […]
13:25 14.05.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահմանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, […]
11:58 14.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման աշխատանքները: «Օրը սկսենք ուրախ լուրով. Ֆուտբոլի մասսայակականցման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և, ըստ հաստատված հերթականության, շինաշխատանքները […]
11:30 14.05.2019
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հռոմի Մասթերս մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովի հակառակորդը Իտալիայից Լորենցո Սոնեգոն էր: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 6:3, 6:7 (1:7), 6:3 հաշվով:
00:35 14.05.2019
«Արսենալի» մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի եզրափակչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնելու մասին լուրը: «Այդ հարցը քաղաքականությանն է վերաբերում, և ես չգիտեմ, թե այն ինչպես կորոշվի: Մենք ցանկանում ենք գնալ Բաքու Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ է աշխատել, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ նա էլ Բաքվում թիմի կազմում խաղա»,- […]