12:08 23.05.2019
«Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը Arseblog.news-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրին: Այն հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել լուրին, երբ իմացել է, որ իր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, Մոնրեալը պատասխանել է. «Այս ամենը մի փոքր տխուր է: Այս նորության մասին մենք իմացանք, երբ դեռ խմբային փուլն էր: Արդեն […]
11:18 23.05.2019
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդում է, որ Հայաստանի 9 բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպական խաղերին: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը անցկացվելու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը մեր ընտրանու կազմում ընդգրկել է հետևյալ բռնցքամարտիկներին՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանին, 64 կգ քաշային կարգում Եվրոպայի […]
11:08 23.05.2019
Իռլանդիայի արդարադատության նախարար Չարլի Ֆլենագանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին: Twitter-ի իր էջում Ֆլենագանը հետևյալ գրառումն է կատարել: «Հենրիխ Մխիթարյանը որոշեց չմեկնել Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափաակչին անվտանգության նկատառումներով: Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի վախերը ցրելու և […]
19:21 22.05.2019
Լոնդոնի «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: «Մաուրիցիո Սարրին հիասթափված է այն բանի համար, որ Մխիթարյանը չի կարողանա եզրափակիչ խաղում դուրս գալ մարզադաշտ»,- նշվում է լոնդոնյան ակումբի Twitter-ի էջում: «Չելսի»-ի գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացման վայրը դժվար հասանելի […]
18:14 22.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ: «Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մխիթարյանի՝ Բաքու այցելելու և ՈւԵՖԱ Լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Հայաստանը փորձում է սպորտը դարձնել քաղաքականության գործիք: Ցավոք, Հայաստանը «Արսենալ» ակումբի խաղացողին օգտագործում է սադրանքների համար»,- նշել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա […]
13:28 22.05.2019
«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել է մարզման ժամանակ, և թիմակիցները ողջունել են դա, ինչը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won't be playing in the Europa League final – and every single one applauded. 👏👏👏 pic.twitter.com/uXLxFjQqSe — The […]
00:14 22.05.2019
Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ում գրել է, որ մտափոխվել է և չի պատրաստվում մեկնել Բաքու: «Խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ խաղի տոմսը կպահեմ որպես հուշ մի դեպքի մասին, որն անբարոյականության և հիմարության բաղադրիչներ է պարունակում»,- գրել է Ուտկինը։ Я глубоко разочарован ситуацией с Генрихом Мхитаряном. […]
22:39 21.05.2019
Բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիմելով Չելսիին՝ նա գրել է. «Դուք ունեք շատ հայ երկրպագուներ, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ ձեռնարկել: Եթե երկու թիմերն էլ հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»: Հաղորդավարը «Արսենալի» հավատարիմ երկրպագունեից է: You have […]
22:12 21.05.2019
Համացանցում ակտիվ քննարկում են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալու և Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու պաշտոնական լուրը: Շատ երկրպագուներ ափսոսում են և նշում, որ առանց Մխիթարյանի «Արսենալի» հաղթելու շանսերը շատ քիչ են: «Շատ ափսոս, որ Հենրիխը եզրափակչում չի խաղալու, բայց հանուն անվտանգության, անհրաժեշտ է նման զոհաբերության գնալ»,- գրել է ֆուտբոլիստի երկրպագուներից մեկը: Երկրպագուները նաև […]
15:52 21.05.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]
15:35 21.05.2019
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» ղեկավարությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խորապես վշտացած ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, սակայն Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել, […]
15:30 21.05.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները լրացուցիչ հավելավճարներ կստանան, եթե հաղթեն Եվրոպա լիգայում: Ըստ Daily Mail-ի` պարգևավճարների ընդհանուր գումարը կկազմի 10 միլիոն ֆունտ սթեռլինգ: Եզրափակչում «Չելսի»-ին հաղթելու դեպքում «զինագործների» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 100-500 հազար ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում:
11:23 21.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանն այլևս պորտուգալական ակումբում չէ: Նա լքել է «Շավիշը»: Տեղեկությունը հրապարակել է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Հաղորդվում է նաև, որ Ղազարյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ: Հիշեցնենք, որ Ղազարյանը «Շավիշ» ակումբ էր տեղափոխվել պորտուգալական մեկ այլ ակումբից՝ «Մարիտիմու»-ից, որը նույնպես հանդես է գալիս բարձրագույն լիգայում, ի դեպ, ավելի […]
11:12 21.05.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում Հայաստանի հավաքականի և բրիտանական «Արսենալի» ֆուբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության խնդրին: Ըստ Նաղդալյանի՝ Ադրբեջանը նաև ցույց տվեց, որ պատրաստ չէ մասնակցել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացին՝ չկարողանալով ապահովել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը: Դա կունենա իր հետևանքները: Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն […]
00:53 21.05.2019
ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը մայիսի 19-ին Հունաստանի Լուտրակի քաղաքում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաղթող է ճանաչվել: Այս մասին նշված է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները։ 2018-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի […]
23:04 20.05.2019
Իսպանիայի գավաթ, սուպերգավաթ, և ոչ մեկ անգամ: Հաղթանակ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկը: Իկեր Կասիլյաս, նույն ինքը Սան Իկեր, Սուրբ Իկեր, Մադրիդի Սուրբ։ «Մի զույգ ձեռնոց ունեի. հորաքույրս էր նվիրել։ Ամառ-ձմեռ դարպասապահի այդ ձեռնոցներով էի շրջում: Դպրոց գնալիս էլ առանց լացելու չէի բաժանվում դրանցից»: Մանկության տարիներին տղային բախտ […]
21:22 20.05.2019
Իսպանիայում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել: Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) […]
19:35 20.05.2019
Խաբարովսկում ընթացող Պաուերլիֆտինգի Եվրասիայի առաջնությանը ծանրագույն վնասվածք է ստացել մարզիկներից մեկը: Յարոսլավ անունով մարզիկը ծնկի վնասվածք է ունեցել, սակայն որոշել է անտեսել այն, ինչի հետևանքով նույնիսկ մեկնարկային քաշը չի ենթարկվել նրան: 250 կգ կշռող ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ Յարոսլավի զույգ ոտքերն էլ ծալվել են և նա ծանրագույն վնասվածք է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, […]
17:52 20.05.2019
«Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է 4 լեգիոներների պայմանագրերը: Երևանյան ակումբից հեռացել են Էնտոնի Տրայկոսկին, Սիմ Վունսուբին, Աբուբակար Գասաման և Հոսին Լագուն: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Արարատ»-ը վաստակած 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
17:43 20.05.2019
Sky Sports-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլը թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն իրեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Մխիթարյանի անվտանգությունը: «Հենց նոր հարցազրույց արեցի Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հետ: Նա անձամբ երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Արսենալ»-ի և «Չելսի»-ի բոլոր ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը […]
17:20 20.05.2019
Վրաստանի Անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստների, ովքեր կասկածվում են պայմանավորված խաղերի անցկացման մեջ: Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեջ են «Չատաուրի», «Գուրիյա Լանչխուտի» և «Վիտ Ջորջիա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները: Հետաքննությունը պարզել է, որ կազմակերպված հանցախմբի անդամները դիմել են ֆուտբոլիստներին և նրանք որոշակի գումարի դիմաց պարտվել են մրցակից թիմին […]
17:02 20.05.2019
Մադրիդ «Ռեալ»-ը երկարաձգել է պայմանագիրը գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոոսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստի և իսպանական ակումբի միջև կնքված նոր պայմանագիրը կգործի մինչև 2023 թվականը: Կրոոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին Մյունխենի «Բավարիա»-ից: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: «Արքայական» ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 233 հանդիպում, դարձել 13 […]
15:45 20.05.2019
Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիգրան Գյոկչյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հավաքականը նախապատրաստվում է 2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը: Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ դարձել էր փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:
15:35 20.05.2019
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնական տոնակատարության ժամանակ հարվածել է որդուն: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի «Ատալանտա»-ի (1:1) հետ հանդիպումից հետո: Ռոնալդուն չեմպիոնական գավաթով ընտանիքի հետ լուսանկարահանման ժամանակ չի կարղացել պահել գավաթը և պատահաբար հարվածել է Կրիշտիանու-կրտսերի դեմքին: Cristiano Ronaldo gives his son a first taste of silverware ? pic.twitter.com/udrfx99Jp5 […]
15:34 20.05.2019
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սպորտային խաղերի մասնակիցներին կաշառելու և բարձրագույն լիգայում խաղացող ֆուտբոլիստների կողմից խաղեր դասավորելու փաստով ձերբակալել են 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստի: Հետաքննությունը պարզել է, որ կազմակերպված խմբի անդամները կապ էին հաստատում ֆուտբոլայի ակումբների մարզիկների հետ և որոշ գումարի դիմաց գործարքի մեջ մտնում […]
14:45 20.05.2019
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած կիոկուշին կարատեի KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը հայ մարզիկները հաջող են մասնակցել: 14-15 տարեկանների` 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Արեն Կարապետյանը: Եվս 3 հայ մարզիկներ՝ Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ: Մրցաշարին մասնակցել է 26 երկրի 400-ից ավելի մարզիկ:
12:07 20.05.2019
Մոսկվայում այսօր մեկնարկում է Moscow Grand Prix 2019 մրցաշարի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մրցաշարում ընդգրկված էին 16 մասնակցիներ՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր Ռաջաբովը (2759), Ուեսլի Սոն (2754), Սերգեյ Կարյակինը (2752), Պյոտր Սվիդլերը (2739), Վեյ Յուն (2736), Նիկիտա Վիտյուգովը […]
11:34 20.05.2019
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մայիսի 23-ին Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ […]
18:01 18.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում «Կայսար»-ը արտագնա խաղում մրցեց և 1:2 հաշվով գերազանցեց «Օկժեպտես»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի մեկնարկային կազմում էր, հանդիպման 10-րդ րոպեին խփեց ակումբի առաջին գոլը և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Կայսար»-ը […]
16:23 18.05.2019
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Daily Telegraph-ին հայտնել է, իրենք երաշխավորում են Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ: «Մեր պետական մարմինները, Մխիթարյանի Բաքու գալու համար, անվտանգության երաշխիքներ են ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մինչ «Արսենալ»-ի եզրափակիչ դուրս գալը, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր պետական […]