14:48 27.02.2023
Երկուշաբթի 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հալեպի նահանգում։ Այս մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական կենտրոնը։ Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:04-ին Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Հիշեցնենք՝ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ […]
13:17 27.02.2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես երկուշաբթի հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը, դրա մագնիտուդը կազմել է 5,6: Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա ՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրտ գավառում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:04-ին: Այս պահին հնարավոր զոհերի, տուժածների կամ նոր ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]
21:41 26.02.2023
Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Վազգեն Թևանյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ հաղթելով ԱՄՆ-ը ներկայացնող մարզիկին։ Արսեն Հարությունյանը (61կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո հաղթանակ է տարել նաև բրոնզի համար պայքարում։
18:26 26.02.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր […]
12:54 26.02.2023
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։ Զառա Ամատունին հավելել է նաև, որ Կարմիր խաչի ջանքերով երեկ՝ փետրվարի 25-ին, ընտանիքներին վերամիավորվելու նպատակով […]
10:32 26.02.2023
Թուրքիայի հարավային հատվածում ՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։ Էպիկենտրոնը գտնվել է Անտակիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
00:25 25.02.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը […]
22:14 24.02.2023
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ «Այսօրվա դրությամբ […]
16:54 24.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:
16:19 24.02.2023
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են […]
21:20 23.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ […]
20:24 23.02.2023
Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ «Վերջին լուրերը. 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայի Դեֆնե շրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաթայ նահանգում գրանցած նոր երկրաշարժի մասին տվյալները հաստատել են աղետների կառավարման ծառայությունից։
16:43 23.02.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից։
16:26 23.02.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել […]
21:32 22.02.2023
«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ի.Մ.-ն, հանդիասանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն, դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն: Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել […]
20:21 22.02.2023
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին: Դատարանը նախ հիշեցրեց, […]
23:28 21.02.2023
Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ […]
11:15 21.02.2023
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն […]
11:06 21.02.2023
Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
12:38 20.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի […]
11:50 20.02.2023
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի […]
11:43 20.02.2023
Երկուշաբթի օրը զինված բախումներ են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին ՝ «Տորհամ» անցակետի շրջանում։ Այս մասին հայտնել է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգում իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտյան և շարունակվում են ընդհուպ մինչեւ այս պահը: Պատճառը հայտնի չէ։ Պակիստանյան Dawn […]
09:43 20.02.2023
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: «2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում […]
08:53 20.02.2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ՝ նվիրված ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումներին, տեղի կունենա երկուշաբթի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ Նրա տվյալների համաձայն՝ նիստը նախատեսված է ժամը 15:00-ին: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ կապված ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների հետ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն […]
08:15 20.02.2023
Երկուշաբթի օրը Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 648 հազար մարդ: Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
20:50 19.02.2023
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից; Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
02:31 19.02.2023
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության աղբյուրին: Ինչպես փոխանցում է աղբյուրը, կան տուժածներ, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի վաղ Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ Դամասկոսի հարավում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել, տուժել է առնվազն մեկ […]