Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը

20:21 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին:

Դատարանը նախ հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատարանը կիրառել է հետևյալ ժամանակավոր միջոցները. «Ադրբեջանը պարտավոր է միջազգային կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունների ներքո ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են 2020-ի հակամարտության առնչությամբ և մնում են ազատությունից զրկված, ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունն ու անվտանգությունը: Միջոցներ կիրառել կանխելու ռասայական խտրականության և ատելության սերմանումը, այդ թվում պետական կառույցների, պաշտոնատար անձանց կողմից՝ մասնավորապես հայերի նկատմամբ…»

Հայաստանը 2022-ի դեկտեմբերի 28-ին նոր պահանջ է ներկայացրել՝ պայմանական միջոցների կիրառության վերաբերյալ: Հայաստանը նշել է, որ Ադրբեջանը կազմակերպել է ԼՂ-ում 120 հազար հայազգի անձանց ՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Հայաստանը պահանջել է, որ դատարանը կիրառի հետևյալ երկու ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարի աջակցել ու կազմակերպել ենթադրյալ բողոքի ցույցը, որով արգելափակվել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը և Ադրբեջանը պարտավոր է ապահովել անխափան ազատ տեղաշարժը բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

Դատավորը նշեց՝ դատարանը նկատում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցություն կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և այլ կյանք փրկող պարագաների պակասուրդ է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում:

Դատարանը հիշեցրեց՝ 2023 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած դռնբաց նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը հաստատել է, որ իր կառավարությունը պարտավորվել է և շարունակում է պարտավորվել ձեռնարկել իրենից կախված բոլոր քայլերը՝ երաշխավորելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ այդ թվում շարունակաբար աշխատելով ԿԽՄԿ-ի հետ:

Դատարանն ի գիտություն է ընդունում այդ հայտարարությունը: Սակայն դա չի վերացնում անուղղելի վնաս պատճառելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարմամբ: Վերոհիշյալ հանգամանքների լույսի ներքո դատարանը եզրակացնում է, որ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների ենթադրյալ խաթարումը կարող է անուղղելի վնաս պատճառել իրավունքներին, և կա հրատապություն: Այսինքն՝ կա իրական կամ վերահաս և անհապաղ ռիսկ, որ կառաջանան անուղղելի վնասներ՝ նախքան դատարանի կողմից գործով վերջնական որոշում կայացնելը: Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու համար պայմաններն առկա են ու բավարարված, ուստի անհրաժեշտ է, որ դատարանը նախքան վերջնական որոշումը որոշ ժամանակավոր միջոցներ կիրառի, որպեսզի պաշտպանվեն Հայաստանի կողմից հայցվող դատարանի նշած իրավունքները: Դատարանը հիշատակում է, որ իրավունք ունի կանոնադրության համաձայն կիրառել այնպիսի միջոցներ, որոնք ամբողջովին կամ մասամբ տարբերվում են հայցվող միջոցներին:

«Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Հայտարարությամբ նաև նախատեսված է՝ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Սույն գործով հաշվի առնելով Հայաստանի կողմից հայցվող ժամանակավոր միջոցների բնույթը տվյալ գործի հանգամանքներում՝ դատարանը եզրակացնում է, որ կիրառվելիք միջոցները պարտադիր չէ, որ լինեն նույնը, ինչ հայցված միջոցները: Դատարանը եզրակացնում է, որ նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ»,-ասվեց հայտարարությունում:

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումները Հաագայի դատարանում տեղի էին ունեցել հունվարի 30-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:43 17.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր […] ...

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

20:37 17.06.2025

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

20:30 17.06.2025

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

20:19 17.06.2025

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

Հրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

20:10 17.06.2025

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...

SHANTNEWS

20:00 17.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP