13:19 27.12.2022
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք:
Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու:
Սահմանված կարգի խախտմամբ ոչնչացման գործընթացի կազմակերպման հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասը ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին:
26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:35 08.07.2025
Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ ՄակելելեՖրանսիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ 2025-ին «Ոսկե գնդակին» արժանի է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է AS-ը: «Ոսկե գնդակը» կհանձնեի Դեմբելեին: Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ նման մրցանակ ստանալու համար: Եկեք հանգիստ թողնենք նրան, նա դեռ երիտասարդ է ու շատ տաղանդավոր: Պետք չէ ճնշում […] ...
21:23 08.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքներըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...
21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...