21:19 15.11.2022
]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը:
Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ:
Մինչ օրակարգին անցնելը նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց մանդատը: Նրանք երեքն են, երեքն էլ ընդդիմությունից, Մարտուն Գրիգորյանն ԱԺ-ում կփոխարինի Արթուր Վանեցյանին, իսկ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը՝ համապատասխանաբար Մխիթար Զաքարյանին ու Արթուր Ղազինյանին:
Ընդդիմադիրները երդվեցին ու դարձյալ լքեցին նիստերի դահլիճը, իշխող խմբակցությունը միայնակ սկսեց օրակարգային նախագծերի քննարկումը: Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակվայրերում, իսկ 2024 թվականից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Գործադիրի մեկ այլ նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազարի դրամից դարձնելով 75 հազար դրամ: Աշխատավարձի բարձրացմանն էր վերաբերում նաև պաշտպանության նախարարի ներկայացրած նախագիծը: Պայմանագրային զինծառայողները կարող են հավելավճար ստանալ՝ ատեստավորում անցնելու դեպքում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...