22:46 27.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությանը: «Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ […]
22:34 27.06.2022
Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու, որ գերեվարված և դեռևս Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձինք վերադառնան հայրենիք։ Քանի դեռ Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ գերեվարված անձ չի վերադարձել, ՀՀ վարչապետն իշխանության ջանքերն արդյունավետ չի համարում, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին հնչած հարցին՝ վարչապետն […]
19:10 27.06.2022
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ […]
18:56 27.06.2022
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու […]
17:50 27.06.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 20-27-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 82 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 72, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 14 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ […]
17:18 27.06.2022
ԱԻՆ-ը հյուրընկալել էր ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին: Խմբի այցի նպատակն էր աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը:
16:38 27.06.2022
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։ Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի […]
16:16 27.06.2022
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացի-վարչական մարմին շփումը տեղափոխել նոր հարթակ, բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչության գործառույթները քաղաքացիների համար դարձնել առավել թափանցիկ ու հասանելի։ Որդեգրված մոտեցումների իրականացման նպատակով հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը […]
11:24 26.06.2022
Երգիչ Յուրի Շատունովին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը սպիտակ վարդերի փնջերով: Սգո սրահը պատված է սպիտակ վարդերով, արարողությունը հերթապահում են շտապօգնության մեքենաները։ «Սպիտակ վարդեր» երգը 80-ականների վերջին «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից էր։ Շատունովը մահացել է հունիսի […]
15:50 25.06.2022
Հաճախ ենք լսում, որ օձերն այս տարի շատացել են։ ԱԻՆ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 64 ահազանգ ավելի է ստացել։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի փրկարարները ահազանգն ահազանգի հետևից ստանալով՝ դեպքի վայրում որսում են օձերին ու տեղափոխում անվտանգ տարածք։ 488 ահազանգից 248-ը հայտնաբերվածներն են, որոնցից 48-ի դեպքում կանչի մեկնած փրկարարները գործ են ունեցել սողունների […]
14:54 25.06.2022
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սայթաքել է Նովոռոսիյսկ քաղաքի եկեղեցում պատարագի ժամանակ, որից հետո պատրիարքը շարունակել է պատարագը: Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը չի մեկնաբանել միջադեպը։
11:12 25.06.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը […]
17:41 24.06.2022
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատգամավորն իր ելույթում ասել է. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող Ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, և […]
18:25 23.06.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժիններում արձանագրվել է 9 դեպք։ Մասնավորապես, Հրազդանի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ […]
18:19 23.06.2022
Հունիսի 21-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի մասին օպերատիվ տվյալները, Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Կոնդի փողոցի 34-ամյա մի բնակչի: Նա հունվարի 7-ից հետախուզվում էր ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]