TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

17:30 07.07.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 4-ին։ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանություն բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, որը մայիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰ ̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

16:05 07.07.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել: Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ

15:36 07.07.2022

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի […]

̰ ̰
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Սյունիքի մարզ

21:44 06.07.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ հուլիսի 6-ին, այցելել է Սյունիքի մարզ։ Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն ու այլ պաշտոնյաներ։ Վարչապետի տիկնոջ առաջին կանգառը հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի […]

̰
Դանակահարություն Առատաշենում

21:13 06.07.2022

Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։ Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ ստացան, որոնք իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ […]

̰ ̰
̰
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ, աղիքային վարակիչ հիվանդությունների ու թունավորման դեպքերի ավելացում․ Ռոմելլա Աբովյան

16:59 06.07.2022

Կորոնավիրուսի տարածման առումով ի՞նչ իրավիճակ է աշխարհում ու մեր երկրում, արդյո՞ք վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվում և սպասե՞լ բռնկման։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ընթացքում այս թեմայից զատ անդրադարձել է նաև ամռանը բնորոշ աղիքային վարակիչ հիվանդություններին ու թունավորման դեպքերին։ Վերջին 7 օրվա ընթացքում […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության դեպք

11:03 06.07.2022

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ […]

̰
Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել թատերահամերգային կառույցների կապիտալ նորոգման, արդիականացման համար

22:10 05.07.2022

Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել թատերահամերգային կառույցների կապիտալ նորոգման, արդիականացման համար: Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա սեփական հասցեն, շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Շինարարության են պատրաստվում նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում

18:50 05.07.2022

Շուրջ 2 միլիարդ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում: Կառավարության, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրով էլեկտրաէներգիայի խնայողություններ կլինեն մշակույթի տներում, մարզադպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային այլ կառույցներում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։

̰ ̰
̰ ̰
Հայաստանում երեխաների մոտ արձանագրվել է գերքաշության թվերի աճ

18:35 04.07.2022

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 1975 թվականից մինչև 2016 թվականը մանկական գերքաշության թվերը քառակի աճել են: 2015 թվականին Հայաստանում իրականացված հետազոտությամբ մինչև 5 տարեկան երեխաների մոտ արձանագրվել է 14 տոկոս գերքաշություն, իսկ ընդամենը 4 տարի անց արդեն մյուս` 7-9 տարեկանների տարիքային խմբում արձանագրվել է արդեն 27,7 տոկոս գերքաշություն:

̰
Իտալական Ալպերում սառցադաշտի փլուզումը 7 հոգու կյանք է խլել

17:58 04.07.2022

Փրկարարական ջոկատները, օգտագործելով ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, վերսկսել են 15 անհետ կորածների որոնումները։

̰
Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է․ Արարատ Միրզոյան

17:50 04.07.2022

Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է […]

̰
Ո˚վ է Երևանի շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն. քաղաքապետարանի տեսանյութը

17:46 04.07.2022

Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն: Հաճախ նման հարցերով քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարան կամ վարչական շրջաններ: Մինչդեռ օրենքով բազմաբնակարան շենքը բնակիչների ընդհանուր սեփականությունն է, հետևաբար նաև դրա պահպանումն ու շահագործումը բնակչի պարտավորությունն է: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը

17:41 04.07.2022

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը։ Հիշեցնենք, որ այդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը ժամանակից շուտ՝ 13-2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Գոտեմարտը տևել է 3 րոպե 53 վայրկյան։

̰ ̰
Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է․ Միրզոյան

14:27 04.07.2022

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը․ «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ, Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ […]

̰
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել

22:47 02.07.2022

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվեց։ Տեղի ունեցավ նոր պարգևատրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ […]

̰ ̰
Համացանցում հրապարակվել են կադրեր Չինաստանի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ տորնադոյից

18:56 02.07.2022

Հուլիսի 2-ին Չինաստանի հարավ-արևելքում Գուանդուն նահանգի Չաոժոու քաղաքին հարվածել է հզոր տորնադոն, որը նկարահանել են ականատեսները։ Համացանցում տեղադրված տեսանյութում  երևում է, թե ինչպես է ուժեղ քամին  պոկել տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, քանդել շենքերը։ Սա արդեն  երկրորդ խոշոր տորնադոն է հարավային Չինաստանում։ Մինչ այս հունիսի 19-ին ավերիչ տորնադոն հարվածել էր Հարավային Չինաստանին։

̰
BACK_TO_TOP