TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վաղարշապատի քրեական հետախույզները հերոին ու մեթամֆետամին են հայտնաբերել

16:26 23.06.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փաթեթներ, որոնցից երկուսը լցված էին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ երրորդում հերոինի նմանվող զանգված էր: Ըստ […]

̰ ̰
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել տեսաուղերձով

16:14 23.06.2022

Հունիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հունիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։ Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով […]

̰
̰
Հափշտակել էր բջջային հեռախոսն ու վերադարձնելու դիմաց փող պահանջել

23:30 22.06.2022

Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը: Ժամը […]

̰ ̰
Վաղարշապատի ոստիկանները հրացան ու թմրամիջոց են հայտնաբերել

22:38 22.06.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզային վարչության ստորաբաժանումներում

20:52 22.06.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների և Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացրի, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և […]

̰
Ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

11:46 22.06.2022

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված եւ ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարում: Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն […]

̰
Մայամիի օդանավակայանում հրդեհվել է 126 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

08:17 22.06.2022

Մայամիի օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել, տուժել է երեք մարդ, հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Սանտո Դոմինգոյի ինքնաթիռը՝ 126 ուղևորներով, վայրէջք կատարելուց հետո հրդեհվել է: Երեք ուղևոր հիվանդանոց է տեղափոխվել, մնացածներին օգնության կարիք չի եղել, հաղորդում է գործակալությունը:

̰ ̰ ̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով վթարից

14:46 21.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 21-ին` ժամը 03:40-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը հիշյալ վայրում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է […]

̰
Երևանի պարեկները անցած շաբաթ տարբեր կասկածանքով բաժիններ են բերման ենթարկել 50 անձի

23:41 20.06.2022

Հունիսի 13-ից 20-ը Երևանի պարեկները, մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1897 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 186 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի 159 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, […]

̰ ̰
̰ ̰
Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

21:07 20.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել […]

̰
Չինաստանում պտտահողմը 1 րոպեում լուրջ վնասներ է հասցրել

17:25 20.06.2022

Ուժգին քամիների պատճառով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5309 խախտում

16:39 20.06.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 13-20-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5309 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ […]

̰
Ջո Բայդենն ընկել է հեծանիվից

18:51 18.06.2022

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեծանվարշավի ժամանակ ընկել է հեծանիվից։ Այս մասին  հայտնում է Daily Mail-ը։ Կադրերում երևում է, որ Բայդենը մի խումբ մարդկանց հետ հեծանիվ է քշում, իսկ մոտակայքում կանգնած են լրագրողները։ Ընկնելուց քիչ առաջ քաղաքական գործիչը մեքենայով մոտեցել է լրագրողներին՝ բարևելու և ձեռքով է արել նրանց։ Ընկնելուց հետո ամերիկացի առաջնորդն ասել է, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանում

17:15 18.06.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել […]

̰
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

14:34 18.06.2022

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ […]

̰
Երևանի վարչական շրջաններում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքները

14:31 18.06.2022

Ավտոտնակների ու ցանկապատերով զավթած տարածքների փոխարեն նոր բակեր: Լայն թափով վարչական շրջաններում ընթանում են բակերի բարեկարգման և տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

13:16 18.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարին Դոնդրիդին: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնդրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

13:06 18.06.2022

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ […]

̰ ̰
BACK_TO_TOP