TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

21-րդ դարում հարևան պետությունները պետք է ունենան դիվանագիտական նորմալ հարաբերություններ. Ռուբեն Սաֆրաստյան

17:45 02.07.2022

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ 21-րդ դարում հարևան պետությունները պետք է ունենան դիվանագիտական նորմալ հարաբերություններ և եղած խնդիրները լուծեն հնարավորինս խաղաղ ճանապարհով: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թուրքագետը խոսել է նաև աշխարհաքաղաքական՝ այդ համատեքստում Հայաստանի, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰ ̰
̰ ̰
Մեկնարկել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման երկրորդ շրջափուլը

19:27 30.06.2022

Մեկնարկել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման երկրորդ շրջափուլը: Հաջորդ 5 տարվա գործունեության թույլտվությունը ստանալու համար առողջապահության ոլորտի աշխատակիցները մինչև տարեվերջ ժամանակ ունեն մասնագիտական առաջընթացը վկայող փաստաթղթերը Առողջապահության ազգային ինստիտուտ ներկայացնելու համար: Մանրամասները՝  կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրիգորյան

19:10 30.06.2022

«Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը կիրականացնի սահմանային վերահսկողություն։ «Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ։ Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ։ Երբ մենք հայտարարում […]

̰
Հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

18:24 30.06.2022

Հունիսի 29-ի երեկոյան բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով 67-ամյա մի տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց: Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խմբեր մեկնեցին և՛ հիվանդանոց, և՛ Բաղրամյան փողոց: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ […]

̰
Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

17:55 30.06.2022

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։ Հանցավոր սխեման հետևյալն է։ Անձը մուտք է գործում,այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 […]

̰
Գողություններ չկողպած դռներով մեքենաներից. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

17:33 30.06.2022

Հունիսի 2-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ անցած գիշերներին գողություններ են արել Ջերմուկի փողոցներում կայանված մեքենաներից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել նաև, թե ով է կատարողը: Վերականգնվեց հունիսի 1-ի և 2-ի գիշերները քաղաքում տեղի ունեցածի ողջ պատկերը, և առաջին հետևությունն այն էր, որ Ջերմուկում ավտոտերերը մեծ մասամբ չեն կողպում մեքենայի դռները: Օպերատիվ-հետախուզական […]

̰ ̰
Հրդեհ գնացքի վագոններից մեկի փականի մոտ (թարմացված)

16:09 30.06.2022

Հունիսի 30-ին՝ ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքներից մեկի (բեռնված բենզինով) […]

̰
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

14:42 30.06.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը: Հարցը ներկայացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության […]

̰ ̰ ̰
Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

19:19 29.06.2022

Պաշտոնական այցով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բեռնարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը: Հարկ է նշել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոն են այցելել նաև […]

̰
Գլխավոր դատախազի թեկնածուն առանձնացրել է մինչդատավարական վարույթի 7 խնդիր

15:30 29.06.2022

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ և Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է մոտ 3 ամսից: Աննա Վարդապետյանը 2019-ին 7 ամիս արդարադատության նախարարի տեղակալն է եղել, իսկ 2020-ի մարտից մինչև […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր

14:21 29.06.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական […]

̰
Հունիսի 28-ի գիշերը պարեկները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել

14:11 29.06.2022

Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով հունիսի 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 178 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարող 20 անձ։ Բացի դրանից՝ […]

̰
Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել

12:09 29.06.2022

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական բացահայտումը Մեղրիում

19:49 28.06.2022

Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները:   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ:   Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

̰
Սպանության փորձ և ավազակային հարձակում. Արարատի ոստիկանների բացահայտումը

17:52 28.06.2022

Հունիսի 24-ին՝ ժամը 23։55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ, ճշտվեց հիվանդանոց տեղափոխված տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։ Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ […]

̰ ̰
Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:17 28.06.2022

Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։ Ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել […]

̰
Ծեծ ու դանակահարություն Նոր Խարբերդում. հիվանդանոց տեղափոխված 47-ամյա կինը մահացել է

16:57 28.06.2022

Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։ Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

16:46 28.06.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական տեղեկություններն էին ստացել, ըստ որոնց՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ ձեռք է բերում տարբեր թմրամիջոցներ և իրացնում։ Քրեական ոստիկանության ծառայողները տեղեկությունները մանրակրկիտ ստուգեցին՝ համագործակցելով Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվեցին […]

̰
Շենգավիթի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել

16:23 28.06.2022

Հունիսի 6-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Երևանի Չեխովի 10-րդ շենքի մուտքի մոտ անհայտ անձը քաշելով պոկել է իր կնոջ ոսկյա շղթան ու փախել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից ընդունվեց հաղորդում: Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպուտը կատարած անձի […]

̰
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

10:17 28.06.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա […]

̰
Ադրբեջանն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել. Փաշինյան

23:00 27.06.2022

«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերն արձանագրել են, որ […]

̰
BACK_TO_TOP