TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰ ̰
Ամբողջությամբ բացահայտվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության, ինչպես նաև գողության դեպքերը. ՔԿ

17:12 14.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 […]

̰
̰ ̰
Հարցուպատասխանի ձևաչափով նախագահ Խաչատուրյանը և Արդեմ Փաթափությանը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում զրուցել են ներկաների հետ

19:24 13.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: 2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, որը Հայաստան է […]

̰
̰
Պարզվում են Ջերմուկում 3 մարդու մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

15:56 13.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչն իր վարած «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով նշված ճանապարհով դեպի Ջերմուկ քաղաք երթևեկելիս շեղվել է ճանապարհի […]

̰ ̰
Ինչո՞ւ գնաճը չի մեղմվում, եթե դրամն արժևորվել է. պարզաբանում է ԿԲ նախագահը

15:01 13.06.2022

Վերջին օրերին տարադրամն ավելի է արժեզրկվել, ինչը խուճապ է առաջացրել տնտեսությունում՝ այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը: Պատգամավորը ԿԲ նախագահից հետաքրքրվել է, թե ինչու գնաճը չի մեղմվում, եթե դրամն արժևորվել է: Մարտին Գալստյանը նախ […]

̰
ԶՈւ-ն պատրաստվում է համալրման ամենամեծ գործընթացին․մեկնարկել են քննող հանձնաժողովների նիստերը

15:15 12.06.2022

անրապետության զորավարժարաններում շարունակվում է հրաձգությունը: Ուսումնական փուլի եզրափակիչ ակորդը՝ մարտական կրակով: Հայաստանը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային 8-րդ խաղերին: Մրցաձևերից հերթականը հրետանու կրակի վարպետն է: Մարտական հերթապահություն բարձր զգոնությամբ և նվիրումով: Հատուկ ռեպորտաժ հյուսիսարևելյան սահմանագոտու պահապան տղաների մասին: Զինված Ուժերը պատրաստվում է համալրման ամենամեծ գործընթացին: Ամառային զորակոչին ընդառաջ մեկնարկել են քննող հանձնաժողովների նիստերը: 29 տարի […]

̰
Հայկական խոհանոցի համն ու հոտը Երևանում. մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը

00:07 12.06.2022

Մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը։ Գաղափարն իրագործվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այսօր այն մեզ չժպտաց». Խոակին Կապառոս

23:50 11.06.2022

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Հունիսի 11-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո, Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետը եղել է Վերին Դվին համայնքում

16:54 11.06.2022

Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Վերին Դվին համայնքում: «Վերին Դվին համայնքում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից պետական օժանդակությամբ հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության գործունեությանը: Եղա նաև համայնքում կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի տարածքում, որտեղ դեռևս ընթանում են շինաշխատանքներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Վարչապետը ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

14:53 11.06.2022

Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

̰
Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետը եղել է Դեղձուտ համայնքում

14:48 11.06.2022

Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետը եղել է Դեղձուտ համայնքում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելել եմ Արարատի մարզ: Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»:

̰
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումների տեսանյութը

13:44 11.06.2022

Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։ Մարզման տեսանյութը հրապարակել է ՀՖՖ-ն: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 17։00-ին։

̰ ̰ ̰
̰
Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

18:35 10.06.2022

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը […]

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկը

12:00 10.06.2022

Մեկնարկել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է իր գործըներներին։

̰
BACK_TO_TOP