17:20 02.05.2022
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները։ […]
17:14 02.05.2022
Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 7-ին մոտ, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Կապանի բաժին. կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժած տղամարդուց որևէ բան ճշտել չհաջողվեց. ըստ բժշկի` ի վիճակի չէր բացատրություն տալու: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց, որ գործողությունները ծավալվել էին նույն շենքի բնակիչ-հարևանների միջև: […]
19:25 01.05.2022
Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը: Թե ինչպես է այգին պատրաստվել, ինչ փոփոխություններ հասցրել անել, Երևանի քաղաքապետն անձամբ է ծանոթացել: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
16:54 30.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ […]
15:46 30.04.2022
Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
15:20 30.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք […]
14:06 30.04.2022
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։ Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: […]
22:08 29.04.2022
19:24 29.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել ստեղծագործական կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը, նշվել է, որ կանաչ և վերականգնվող էներգիան կարող է առաջատար դիրքեր գրավել երկկողմ օրակարգում:
17:32 29.04.2022
Ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության […]
19:41 28.04.2022
Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։ Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյոք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված […]
16:25 28.04.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 22-ին Երևանի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերեցին ու, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ավտոմեքենայի զննությամբ […]
18:35 27.04.2022
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ Նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականցվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի […]
18:28 27.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։
18:27 27.04.2022
Ապրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23։30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել […]
18:19 27.04.2022
Ապրիլի լույս 25-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց շտապօգնությունից․ Նոր Արեշի իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ էր եղել 62-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ Դատաբժշկի զննությամբ հանգուցյալի գլխին ու դեմքին հայտնաբերվել են քերծվածքներ։ Ըստ հարազատների՝ վնասվածքների վերաբերյալ 62-ամյա տղամարդն իրենց հայտնել է, թե դրանք փողոցում ընկնելու հետևանք են։ Ոստիկանները, սակայն, […]
17:51 27.04.2022
Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։ Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։ Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և […]
17:46 27.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի […]
16:50 27.04.2022
Ընթացող բանակցությունների ֆոնին որքանո՞վ են համարժեք Հայաստանի և Թուրքիայի սպասումները, և ի՞նչ է նշանակում հարաբերությունների կարգավորում․ ըստ «Արևելագիտության ինստիտուտ»-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն այս առումով տարբեր են։ «Թուրքիայի համար, իհարկե, կարևոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում։ Իհարկե, միանգամից Թուրքիան դրան չի կարող հասնել և հավանական […]