16:54 07.05.2022
Շաբաթօրյակ՝ Շենգավիթում. համատեղ ուժերով կմաքրվեն բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այսօր սանմաքրման աշխատանքներ են տարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում: Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը:
20:57 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա […]
19:12 06.05.2022
Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է: Կանխարգելելու համար պետք է արդյունավետ և բարեփոխված առաջնային օղակ: Առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները վերհանելու ու լուծումներ գտնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում:
18:37 06.05.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, գնդապետ Անդրանիկ Փափախչյանը մայիսի 10-ին հանդիպում կունենա Շիրակի մարզի բնակիչների հետ։ Հանդիպումը տեղի կունենա ժամը 12-ին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքում, հասցեն՝ քաղաք Գյումրի, Պռոշյան 58:
18:08 06.05.2022
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ: Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, […]
15:09 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հիշյալ վայրում, 1991թ. ծնված […]
10:44 06.05.2022
2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ապահովել է շուրջ 632 միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի […]
22:50 05.05.2022
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Մասնավորապես, Թալինի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 48-ամյա մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, որոնք, ըստ նրա, պատկանել են տարիներ առաջ մահացած եղբորը։ Բացատրական աշխատանք են իրականացրել […]
22:33 05.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, […]
18:44 05.05.2022
Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում […]
16:19 05.05.2022
Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն: Այդ լաստանավը կունենա երկաթուղային 40 վագոնի և 50 բեռնատարի տեղափոխման հնարավորություն։ Լաստանավային փոխադրման ամբողջ արժեքը 6 ամսով սուբսիդավորելու է ՀՀ կառավարությունը։ Կառավարության նիստից հետո Վահան Քերոբյանը լրագրողների […]
19:37 04.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների […]
15:45 04.05.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա դեկտեմբերին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության և […]
19:36 03.05.2022
Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր: Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]
16:50 03.05.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Որոտան գյուղի ոստիկանական անշարժ անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Խոտ գյուղի 40-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. […]
16:36 03.05.2022
Ջուրն անկորուստ գյուղացուն հասցնելու համար շարունակվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը: Առաջին փուլի շինաշխատանքները մոտենում են ավարտին: 105 համայնքում ոռոգման սեզոնի մեկնարկը կտան արդեն նոր ենթակառուցվածքներով: Ծրագիրն իրականացվում է պետություն-Եվրասիական բանկ գործակցությամբ. բյուջեն 50 մլն դոլար է: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
18:00 02.05.2022
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1775 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 152 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, […]
17:53 02.05.2022
Ապրիլի 28-ին ոստիկանություն դիմած մի ընկերության տնօրեն հայտնում էր, որ սուպերմարկետի մենեջեր ներկայացած անձը իր հետ հեռախոսով պայմանավորվել էր 3500000 դրամի համակարգչային վիդեոքարտեր գնելու վերաբերյալ: Համաձայնության էին եկել, սարքավորումները փոխանցել էր գնորդի ուղարկած անձին, որից հետո մենեջերի հետ կապ հաստատել չէր կարողացել: Ներկայացված խարդախության դասական օրինակը արձանագրվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Պարզունակ այս մեխանիզմը, որից […]
17:49 02.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]
17:36 02.05.2022
Ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով ու այրված հետքերով կաթուցիչ։ Երիտասարդները […]