14:31 16.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի […]
16:56 14.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում: Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն […]
16:28 14.05.2022
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ Երևան համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել, տեղեկացնում են քաղաքապետարանից: «Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: […]
22:14 13.05.2022
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը: View this post on Instagram A post shared by Armenian Public TV (@armpublictv) «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի […]
19:56 13.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է հայազգի դիվանագետ, ԽՍՀՄ և ՌԴ դեսպան Պողոս Ակոպովին և նրա ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԽՍՀՄ և ՌԴ դեսպանների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել Ալեքսանդր Աքսենյոնոկը, Անդրեյ Բակլանովը, Օլեգ Օզերովը, Էդուարդ Մալայանը, Վլադիմիր Կազիմիրովը, Վլադիմիր Մորոզովը, Էնվարբիկ Ֆազելյանովը, Սերգեյ Ակոպովը: Հանրապետության նախագահը ողջունել է […]
17:43 13.05.2022
Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։ Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեցին […]
13:51 13.05.2022
Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության […]
22:12 12.05.2022
Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ նախորդ օրը Սևանի փողոցի տոնավաճառի մի խանութ-սրահում գնումներ կատարելիս անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, գողացել էր իր դրամապանակը։ Դրամապանակում փող, նույնականացման ու բանկային քարտեր էին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում […]
20:18 12.05.2022
Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ […]
19:15 12.05.2022
Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են 2020թ. […]
18:27 12.05.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սայթաքել է Էնդրյուս ռազմաօդային բազայի Air Force One-ի թեքահարթակը բարձրանալիս, գրում է Daily Mail-ը։ Դատելով կադրերից՝ 79-ամյա ամերիկացի առաջնորդը սայթաքել է և մի պահ կորցրել հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, նա բարձրացել է օդանավ: Բայդենը մեկնել է Իլինոյս՝ ֆերմերների հետ քննարկելու պարենի համաշխարհային գների բարձրացման խնդիրը։ Սա նախագահի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ։ Նախկինում […]
18:06 12.05.2022
Երեկ Նիդեռլանդներում Հայաստանի և այդ երկրի վարչապետների հանդիպումից ու հայտարարություններից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու նրանց: SHANTNEWS.am-ի թղթակիցը Նիդեռլանդների վարչապետին հարցրել է. «Պարոն վարչապետ, Նիդեռլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամ, որպես Եվրամիության արժեքներն առաջ մղող, ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, նրանց ազատ չի արձակում: Ավելին՝ […]
21:02 11.05.2022
Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։ 31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ նույն եկեղեցուց։ «Շանթ» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություններն է հայտնում և զորակցում է դժբախտ պատահարի […]
18:06 11.05.2022
«Հայասա» ֆուտբոլային ակումբը ժամկետից շուտ նվաճեց կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնի կոչումը: Մրցաշրջանի ընթացքում եղան բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ և գեղեցիկ գոլեր: «Հայասա»-ի չեմպիոնական ուղին՝ գոլերով և հույզերով, ՀՖՖ-ի տեսանյութում:
17:40 10.05.2022
Մայիսի 1-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Արտենի գյուղից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի Խանջյան փողոցի 59-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որը, ըստ 59-ամյա տղամարդու, ապրիլի 29-ին Կենտրոն վարչական տարածքում մի անծանոթ զբոսաշրջիկ էր տվել: Ըստ […]
10:17 09.05.2022
Ներկայացնում ենք 96 կգ քաշային ծանրորդների մրցումը, որում գյումրեցի Գարիկ Կարապետյանը դառնում է աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք՝ հունական Հերակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 18-ամյա տաղանդավոր մարզիկը առաջին տեղ է գրավել երկամարտի 370 կգ արդյունքով: Գարիկն իրացրել է իր բոլոր 6 մոտեցումները՝ նվաճելով նաև մեկական փոքր ոսկե և բրոնզե մեդալներ: