TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը մշակութային ցեղասպանություն է. Արցախի ԱԳ նախարար

16:30 12.02.2022

«Ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն»,- համոզված է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում տիրող այժմյան իրավիճակին, խոսել նաև մշակութային ժառանգության պահպանման հարցում ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են Սուրբ Սարգսի տոնի առթիվ

14:41 12.02.2022

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: «Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»։

̰
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունն էր

13:47 12.02.2022

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ 74-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական […]

̰
̰
 Մեքսիկայում հսկա մոխրագույն կետը «համբուրել է» նավի ուղևորներին

20:55 11.02.2022

Հսկա մոխրագույն կետը «համբուրել» է նավակի ուղևորներին, իսկ հետո ջուրը շաղ տվել նրանց վրա։ Տեսանյութը հրապարակել է ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, The Independent-ը։ 36-ամյա Ալեքս Բենքին նավով ճամփորդել է Մեքսիկայի Մագդալենա ծովածոցի մոտ։ Ինչ-որ պահի 45 տոննա կշռող կետը սկսել է մոտենալ իր նավին: Մի պահ կաթնասունն այնքան է մոտեցել նավին, որ այնտեղ գտնվող մարդիկ […]

̰
Ուկրաինան սպասում է ՌԴ-ից տեղեկատվության՝ սահմանին կուտակված զորքի քանակի մասին

20:09 11.02.2022

Ուկրաինան 48 ժամվա ընթացքում սպասում է Ռուսաստանի պատասխանին, որը  պետք է տեղեկատվություն կպարունակի ռազմական ակտիվության ոլորտների և սահմանին գտնվող զինվորականների թվի մասին։ Այս մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Մենք պաշտոնապես  դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ Ուկրաինայի տարածքին հարող տարածքներում ռազմական գործողությունների վերաբերյալ մանրամասն բացատրություններ տալու խնդրանքով»,- գրել է Կուլեբան […]

̰
Բացահայտվել է սպանության փորձը․ 29-ամյա տղամարդը ձերբակալվել է

18:44 11.02.2022

Փետրվարի 10-ին՝ ժամը 17։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժողն ի վիճակի չէ բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰
Նոր Նորքի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:30 11.02.2022

Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Փետրվարի 2-ին նրանք Գյուլիքևխվյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 49-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Փետրվարի 8-ին էլ նրանք այցելել են Այգեգործների փողոցի […]

̰
Կապանի համայնքային ոստիկանները մոտ 28 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

18:12 11.02.2022

Փետրվարի 9-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները Կարմրաքար բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար։ Թափքում հայտնաբերվել է մոտ 28 խորանարդ մետր փայտանյութ։ Սյունիքի մարզում բնակվող 35-ամյա վարորդը ներկայացրել է բեռի օրինականությունը վկայող ժամկետանց փաստաթուղթ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ ըստ փաստաթղթի՝ թափքում պետք է լիներ 18 խորանարդ մետր փայտանյութ։ «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի […]

̰
̰ ̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

18:17 10.02.2022

Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկը վերաբերել է դատավորների, դատախազների, քննչական, հակակոռուպցիոն և պետական եկամուտների կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանների սահմանմանը: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

17:34 10.02.2022

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք […]

̰
Էրեբունու ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել

16:21 10.02.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում: Փետրվարի 10-ին՝ ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին, որպեսզի ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է ՀՀ տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

10:52 10.02.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Մասնավորապես. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված […]

̰
̰ ̰
Պաշտպանության նախարարը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին

18:06 09.02.2022

Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական […]

̰
Հրապարակվել է Մերձմոսկովյան շրջանում խանութի վրա հարձակման տեսանյութը, որի հետևանքով մահացել է գանձապահը

17:44 09.02.2022

51-ամյա գանձապահը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, երկու տուժածները հոսպիտալացվել են։

̰
Դատավորին պատասխանատվության ենթարկելու կարգը փոխվեց

13:10 09.02.2022

Ազգային ժողովն այսօր  ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները, որոնք վերաբերում են  դատավորին և բարձրագույն դատական խորհրդի անդամին պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու կարգի փոփոխությանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար պահանջվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից առնվազն 7-ի […]

̰ ̰
Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի պահանջը. ինչպես փրկել հայկական  եկեղեցիները «աղվանացումից»

21:25 08.02.2022

Պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական մշակութային ժառանգության․ այսպես կոչված, աղվանացման՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տվել: Բանն այն է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշել էր կիրառել հրատապ միջոցներ  Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական  մշակութային ժառանգության վանդալիզմն ու ոչնչացումը: Խոսքը առաջին հերթին եկեղեցիների մասին է: Մինչդեռ […]

̰ ̰
Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացահայտումները

17:58 08.02.2022

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր հանցագործությունների բացահայտման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սիսիանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր հողամասում կանեփ է աճեցնում։ Փետրվարի 1-ին կատարված զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 320 գրամից ավելի քաշով։ Ոստիկանության Սիսիանի բաժնի […]

̰
Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ տեսանյութը

17:45 08.02.2022

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

17:40 08.02.2022

Փետրվարի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի 32-ամյա բնակիչը հունվարի 30-ին «Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում ապօրինի հատել է 5 թեղի և փայտանյութը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով տեղափոխել տուն: Փայտանյութը հայտնաբերվել է։ Պարզվել է նաև, որ հունվարի 29-ին նույն գյուղի մեկ այլ բնակիչ «Սևան ազգային պարկ»-ի […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:26 08.02.2022

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 59-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում, և օգտագործում: Փետրվարի 4-ին նշված տան զննությամբ հայտնաբերվել է 6 փաթեթ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի, իսկ […]

̰
Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

17:21 08.02.2022

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության […]

̰
Իջևանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:07 08.02.2022

Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Իջևանի Մետաղագործների փողոցի 50-ամյա մի բնակչի առանձնատանը թմրամիջոց է պահում։ Տան նկուղի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր անձնական օգտագործման համար: Տանտերը բերման է ենթարկվել […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

11:11 08.02.2022

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է […]

̰
BACK_TO_TOP