TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք

10:44 18.02.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում […]

̰
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

18:17 17.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի: Նա հունվարի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք:

̰
Էջմիածնում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

18:09 17.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվել ու առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]

̰
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

18:03 17.02.2022

Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս է հայտնել, որ […]

̰
Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների․ ԱԱԾ

15:45 17.02.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ […]

̰ ̰
̰
Պարեկների կողմից Նոր Նորքի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կար

17:55 16.02.2022

Փետրվարի 15-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Թևոսյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 29 ու 30 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանության […]

̰
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

17:43 16.02.2022

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:29 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության […]

̰
Արցախի ԱԺ-ը ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին օրենսգրքում լրացում կատարելու  նախագիծը»

13:14 16.02.2022

Արցախի հանրապետության ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը»։ Օրինագիծը, որը մինչ այդ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը, ընդունվել է միաձայն` 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ընդունումից հետո օրինագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բայդենն ուղերձ է հղել Ուկրաինայի վերաբերյալ

01:32 16.02.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 15-ի երեկոյան ուղերձ է հղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ։ Նրա ելույթը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ առաջնորդն առաջին հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ինչպես Եվրոպայում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության, այնպես էլ Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիային վճռական պատասխանի։ Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնի պատրաստակամությունն է հայտնել […]

̰
Գրպանահատություն. կանխարգելիչ խորհուրդներ

23:15 15.02.2022

Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն՝ և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։ Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ […]

̰
Ոստիկանները Երևանում «ABS» համակարգեր գողացող խմբի են վնասազերծել

21:09 15.02.2022

Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և […]

̰
Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Աստանայի» կազմում

19:34 15.02.2022

«Աստանան» ընկերական խաղում հաղթել է «Մարիուպոլին» 3-2 հաշվով։ Ղազախական թիմի կազմում երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

̰
Ճամբարակի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17:59 15.02.2022

Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղի անչափահաս մի բնակիչ Արտանիշ գյուղի մի տնից գողություն է արել: Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 10-ին իրավապահները, բնակարանային գողության կասկածանքով, անչափահասին ներկայացրին ոստիկանության Ճամբարակի բաժին: Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին քարով կոտրել է առանձնատան մուտքի դռան կողպեքը, տնից գողացել փող, սննդամթերք […]

̰
Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

17:56 15.02.2022

Բնապահպանական հանցագործությունների դեմ Գորիսի ոստիկանների պայքարն արդյունավետ էր: Փետրվարի 14-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիս-Տաթև ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիսի 26-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի թափքում մոտ 3 խմ վառելափայտ էր՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը նույն ճանապարհի մեկ այլ հատվածում ծառայություն էին իրականացնում նաև բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Նույն կասկածանքով […]

̰
Արմավիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են անասնագողությունը՝ հայտնաբերելով գողոնը

17:54 15.02.2022

Փետրվարի 11-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ փետրվարի 10-11-ը ինչ-որ մեկը բացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի իր անասնագոմի պատուհանը, մտել ներս ու գողացել 2 ցլիկ։ Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը՝ կարճ ժամանակում պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Բաժնի քրեական հետախույզները պարզեցին կասկածվողի ինքնությունը՝ նույն գյուղի 45-ամյա բնակիչ է։ […]

̰
̰
Կապանի անտառում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ

13:57 15.02.2022

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։ Գորշ արջ՝ ընդգրկված Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն […]

̰ ̰
̰
Նոյեմբերյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

17:58 14.02.2022

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այրում համայնքի 66-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Փետրվարի 10-ին նրա տան զննությամբ հայտնաբերեցին փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանայի նմանվող 10 գրամից ավելի զանգված և 380 գրամ կանեփանման բույսի ցողուններ: Տանտերը հայտնել է, որ անցյալ տարի Հաղթանակ գյուղից է կանեփը քաղել ու թմրանյութ պատրաստել: […]

̰
«Ռոման» դժվարությամբ է փրկվել պարտությունից․ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

17:53 14.02.2022

Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու վերջին պահին փրկվել է պարտությունից։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Աբրահամն է հաշիվը բացել 11-մետրանոց տուգանային հարվածից։ Երկրորդ կեսի մեկնարկից երկու րոպե անց Սմոլինգի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվել է։ 73-րդ րոպեին Տրաորեն առաջ է մղել տանտերերին, իսկ «Ռոմային» փրկել է Քրիստանտենը՝ […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

17:49 14.02.2022

Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

̰
Լոռու ոստիկանները ապօրինի ինքնաձիգ ու մարիխուանա են առգրավել

17:40 14.02.2022

Փետրվարի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողները քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարելու նպատակով այցելել են Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը։ 34-ամյա տանտերը նախքան խուզարկությունը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտով։ Խուզարկությամբ ավտոտնակում հայտնաբերվել է նույն տրամաչափի փամփուշտ։ Բացի դրանից՝ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4780 խախտում

17:25 14.02.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-14-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։ 34 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշների, […]

̰
Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

17:14 14.02.2022

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 7-ից 14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ 100 տրանսպորտային միջոց […]

̰
Բիչախչյանի ֆանտաստիկ գոլը հաղթանակ է բերել լեհական ակումբին

17:06 14.02.2022

Լեհական բարձրագույն լիգայի 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Զագլեբիեին»: Տանտերերի կազմում հաղթական գոլը գեղեցիկ հարվածով խփել է Վահան Բիչախչյանը՝ փոխարինման մտնելուց 8 րոպե հետո: Այսպիսով՝ Բիչախչյանը գոլ է խփում Լեհաստանի առաջնության 2-րդ խաղում անընդմեջ՝ երկու դեպքում էլ փոխարինման դուրս գալուց հետո: Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 43 միավորով 2-րդ տեղում է:

̰
Երկրաշարժը՝ վրացական հեռուստաալիքի եթերում

00:50 14.02.2022

Հայ-վրացական սահմանային գոտում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հզոր ցնցումների տեսանյութը հրապարակվել է Newsach/Dvach Telegram ալիքում։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները երկրաշարժը զգացել են տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Մոսկվայի ժամանակով 21։25-ին)։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` […]

̰
BACK_TO_TOP