18:20 23.02.2022
Ճամբարակի քրեական հետախույզները գողության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Սովորական գողություն չէր: Դեռևս անցած տարվա աշնանը Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 23-րդ կմ հատվածից գողացել էին մետաղե արգելապատնեշներ: Էականը գողոնի արժեքը չէր. արգելապատնեշները բացառապես անվտանգության համար են, որպեսզի ինչ-ինչ պատճառներով ճանապարհից շեղված մեքենան չընկնի ձորը: Օպերատիվ […]
19:33 22.02.2022
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։ Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված […]
18:00 22.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ […]
19:57 21.02.2022
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին որոշում կկայացվի այսօր, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում, որի անդամները պաշտպանել են ինքնահռչակ հանրապետությունների կոչը։ «Հարգելի գործընկերներ, ես լսել եմ ձեր կարծիքը, որոշումը կկայացվի այսօր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման համար»,- ասել է նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ավարտին։ Պուտինից բացի, ԱԽ նիստին մասնակցել են արտգործնախարար […]
19:24 21.02.2022
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հարցերը սերտորեն կապված են աշխարհի և մասնավորապես Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ։ «2 հանրապետությունների ճանաչման հարցն ուղղակիորեն կախված է Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման Ռուսաստանի երաշխիքներից։ Եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, ապա Ռուսաստանին ուղղված սպառնալիքները բազմապատիկ կմեծանան»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի արտահերթ […]
17:14 21.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
15:12 21.02.2022
Ուկրաինայից արձակված արկը հարվածել է Ռոստովի մարզում ԱԴԾ սահմանային ծառայությանը, հայտնում է վարչությունը։ «Փետրվարի 21-ին` ժամը 09։50-ին, Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված արկն ամբողջությամբ ոչնչացրել է սահմանապահների հերթապահության վայրը «…», որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 150 մետր հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեքստում նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, տեղում աշխատում են սակրավորները։
23:39 19.02.2022
Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ «Հորիզոնի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսիևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:57 19.02.2022
«Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրենց յուրահատկությամբ ու պարզությամբ խմբին հաջողվել է հազարավոր երկրպագուների սրտեր շահել ոչ միայն Հայաստանում: Մարտի 7-ին «Նեմրա»-ն համերգ է տալու Մոսկվայի «Իզվեստիա հոլ» համերգասրահում: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:
18:36 19.02.2022
«Սևիլիայի» հարձակվող Անտոնի Մարսիալի գոլը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույնը՝ հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ այս գոլը «Սևիլիայի» կազմում առաջինն էր Մարսիալի համար՝ վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո։ Martial and Sevilla’s stunning team move wins Goal of the Week! 👏@Heineken | #UELGOTW | #UEL pic.twitter.com/N5WFUUFVZr — UEFA Europa League (@EuropaLeague) February 18, […]
15:50 19.02.2022
Ուկրաինայի արևելքում վիճակը մնում է լարված: Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Դրանից հետո նման հայտարարություն է արել նաև Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծության մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, հրթիռակոծությունից վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս ամենի […]
15:08 19.02.2022
«Կրասնոդարը» իր պաշտոնական youtube-ի էջում տեսանյութ է պատրաստել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, որտեղ ֆուտբոլիստը խոսում է մի շարք հետաքրքիր թեմաներից։ Սպերցյանը պատմում է իր արմատների, ընտանիքի, բնավորության, նախասիրությունների, ֆուտբոլի մասին:
13:36 19.02.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների ֆոնին ինչպիսի՞ ազդակներ է ստանում մեր տարածաշրջանը, և այդ ազդակները հատկապես ո՞ր երկրների վարքագիծն են առավել ընդգծում։ Թեմայի շուրջ ասուլիս էր հրավիրել Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը։ «Ըստ էության, այն ճգնաժամը, որ հիմա տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, նաև որոշ չափով կարող է ազդել մեր տարածաշրջանի […]
22:21 18.02.2022
Փետրվարի 16-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք առգրավվեց։ Քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Կողբ գյուղի 25-ամյա մի բնակիչ անօրինական զենք ունի։ Նույն օրը նրա վագոն-տնակում հայտնաբերվեց օդամղիչ հրացան՝ ձևափոխված և հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար: Հրացանն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական […]
10:44 18.02.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում […]
18:17 17.02.2022
Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի: Նա հունվարի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք:
18:09 17.02.2022
Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվել ու առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]
18:03 17.02.2022
Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս է հայտնել, որ […]
15:45 17.02.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ […]
17:55 16.02.2022
Փետրվարի 15-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Թևոսյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 29 ու 30 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանության […]
17:43 16.02.2022
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև […]