TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Օրեգոն նահանգում անհայտ անձը կրակ է բացել համերգի ժամանակ

19:21 15.01.2022

Համերգի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել։ Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգում։ Վեց մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածների վիճակի մասին դեռ տեղեկություններ  չի հաղորդվում։ Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին, կատարվում է հետաքննություն։ Հաղորդում է Iz.ru-ն։  

̰ ̰
Բորիս Ջոնսոնի պարի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում

21:31 14.01.2022

Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պարում է երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Huff Post-ը։ Տեսանյութը, ենթադրաբար, հին է, սակայն այն լայն տարածում է գտել սոցցանցերում: Տեսանյութում Ջոնսոնը ապօրինի երեկույթի է մասնակցել, ինչն էլ հայտնի էր դարձել ու սկանդալի վերածվել: Ջոնսոնը պարում է Լայոնել Ռիչիի «All Night Long» երգի տակ […]

̰
Հսկայական պղպջակ, կենտրոնում` Արևն ու Երկիրը. որտե՞ղ  են ձևավորվում երիտասարդ  աստղերը

21:00 14.01.2022

Գիտնականները համակարգչային  փորձարկումների միջոցով պարզել են 1000 լուսնատարի տրամագծով հսկայական տիեզերական փուչիկի ծագումն ու առանձնահատկությունները, որի կենտրոնում Արևն ու Երկիրն են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, հաղորդում է Science Daily-ն։ Նշվում է, որ տասնամյակներ շարունակ աստղագետները համոզված էին, թե Արեգակնային համակարգը գտնվում է, այսպես կոչված, հսկա պղպջակի ներսում՝ դատարկության մեջ, որը շրջապատված է հազարավոր […]

̰
Ամեն ջանք կգործադրենք՝ Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետին

20:17 14.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրիի քաղաքապետի ու փոխքաղաքապետերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրեցին որոշում՝ կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են […]

̰
Արտաշատի բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

19:20 14.01.2022

Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։  

̰
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները գողության դեպք են բացահայտել

19:00 14.01.2022

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Կումայրիի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Գյումրու Արագածի փողոցի մի խանութից գողացել են իր տոպրակը, որի մեջ տարբեր իրեր էին։ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունն արել է Գյումրիի 43-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է քննություն։

̰
Ոստիկանները Հաղարծին գյուղում հետախուզվողի են հայտնաբերել

18:36 14.01.2022

Հունվարի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար։ Խափանման միջոցը` կալանք:

̰
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

18:23 14.01.2022

Հունվարի 11-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Պարզվել է` 2021 թվականի նոյեմբեր ամսին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։ Նշանակվել է մասնագիտական […]

̰
Համագյուղացու տնից չհրկիզվող պահարան էր գողացել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

15:20 14.01.2022

Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին: Դեպքի առթիվ […]

̰
Երևանում ավտոմեքենա է այրվել. հայտնի է զոհի ինքնությունը

14:35 14.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 2431 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին […]

̰

10:15 14.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի […]

̰
ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է․ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի

20:45 13.01.2022

Հունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան […]

̰
Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. ՔԿ-ի տեսանյութը

18:16 13.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, […]

̰
Կասկածներն անհիմն են. Թորոսյանը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ մտահոգությունների մասին

18:03 13.01.2022

ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածներն անհիմն են։ Նա նման հայտարարություն է արել ԱԺ-ում ստեղծված այդ հարցն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է այն որոշումները, որոնց համաձայն՝ ռազմական դրության […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել. կան կալանավորվածներ

17:51 13.01.2022

Նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծաղկունք գյուղի մթերային խանութում հանցագործություն է կատարվել։ Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել ոգելից խմիչք, ծխախոտ, դրամարկղից՝ փող և խանութում տեղադրված վճարային տերմինալը: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Նույն օրը տերմինալը […]

̰
Պարեկների կողմից Շենգավիթի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ատրճանակներ կային

17:12 13.01.2022

Հունվարի լույս 8-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 23-ամյա տղամարդու՝ իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Կոլտ» ու «Եկոլ» տիպի երկու ատրճանակ և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]

̰
Ինչպե՞ս օգտվել հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից. ՊԵԿ

16:41 13.01.2022

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ: Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ՊԵԿ տեսաուղեցույցում:  

̰
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

16:27 13.01.2022

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Քասախ գյուղի 40-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-ռազմամթերք: Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Հունվարի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Հյուրասենյակից հայտնաբերվեցին որսորդական հրացան, որսորդական հրացանի փամփշտատուփ և 18 պարկուճ, որից 6-ը՝ կրակված։ Քրեական գործի […]

̰
Խարդախությամբ հափշտակում են գումարներ. ոստիկանությունը զգուշացնում է

11:42 13.01.2022

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։ […]

̰
Հրապարակվել է Տու-160մ հրթիռակրի առաջին թռիչքի տեսանյութը

20:41 12.01.2022

Հրապարակվել է նոր ռազմավարական գերձայնային ռմբակոծիչի՝ Տու-160մ հրթիռակրի թռիչքի տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռիչքի ընթացքում մանևրներ և վայրէջք կատարում: Թռիչքն ընթացել է 600 մետր բարձրության վրա և տևել է մոտ կես ժամ։ ՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը ճշտել է, որ 80 տոկոսով ինքնաթիռը բաղկացած է արդիականացված սարքավորումներից՝ չնայած սկզբնական արտաքին տեսքի […]

̰
Չինաստանում կառուցվել են COVID ճամբարներ

19:05 12.01.2022

Չինաստանի որոշ քաղաքներում կարանտինային ճամբարներ են կառուցվել, կորոնավիրուսով վարակված անձանց տեղավորում են մետաղական փոքր կառույցներում, հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ Անյան, Յուչժոու և Սիան քաղաքները փակ են, բնակիչներին արգելվում է դուրս գալ տներից՝ նույնիսկ սնունդ գնելու համար։ Կարանտինային ճամբարներում մարդկանց պահում են փոքր կոնտեյներային տնակներում՝ փայտե մահճակալով և զուգարանով, որտեղ նրանք պետք է […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:12 12.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կադրեր երեկ սահմանում տեղի ունեցած միջադեպից

16:12 12.01.2022

Armtimes.com-ը կադրեր է հրապարակել երեկ սահմանում տեղի ունեցած միջադեպից։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով […]

̰
̰
Բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցավոր խմբավորում․ ՊԵԿ

11:42 12.01.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Վերջիններս օգտվել են հարկային օրենսգրքով սահմանված […]

̰

10:28 12.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում […]

̰
Հրդեհի բռնկմամբ վթար Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ

10:20 12.01.2022

Հունվարի 12-ին, ժամը 07։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota Altezza» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հարվածել է արտաքին լուսավորման սյանը […]

̰ ̰
Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:55 11.01.2022

Հունվարի 9-ի գիշերը Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում կանգնեցրել են 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդն» ու ստուգել։ Այն բարձված է եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ `

̰
BACK_TO_TOP