18:55 11.01.2022
Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվեցին։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք […]
18:28 11.01.2022
Հունվարի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։ Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում […]
17:51 11.01.2022
Հունվարի 8-ի երեկոյան մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի իր տնակից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ կոտրել են տնակի պատուհանը, գողացել լվացքի մեքենա ու սառնարան: Տանտիրուհին վերջին անգամ տնակում մոտ մեկ շաբաթ առաջ էր եղել։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, անկասկած, մեքենա էր […]
17:00 11.01.2022
Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որն ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։ Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը […]
16:46 11.01.2022
Հունվարի 7-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում […]
17:55 10.01.2022
Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի […]
17:53 10.01.2022
Հունվարի լույս 7-ի գիշերը՝ ժամը 04։10-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։ Դիլիջանի քրեական հետախույզների […]
17:41 10.01.2022
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ տանը զենք-զինամթերք ու թմրամիջոց է ապօրինի պահում։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բաժնում քրեական գործ հարուցվեց: Հունվարի 9-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և կից շինություններում: Տնից հայտնաբերվեց, նախնական տվյալներով՝ «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տ/չ […]
17:30 10.01.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գեղարքունիքի […]
17:20 10.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3552 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 46 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, […]
23:30 09.01.2022
Ճապոնացի գիտնական Մեյջի Միյասիտան ստեղծել է հեռուստատեսային էկրանի նախատիպ, որը կարող է փոխանցել դրա վրա պատկերված սննդի համը։ Այս մասին hայտնել է Reuters գործակալությունը։ Տոկիոյի պրոֆեսորի և նրա 30 ուսանողներից բաղկացած թիմի գյուտը կոչվում է Taste the TV (Taste the TV): Ցանկացողները կարող են զգալ ուտելիքի համը, եթե էկրանը լիզեն այն պահին, երբ այն ցուցադրվում […]
22:11 09.01.2022
Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում մահամերձ հիվանդը նկարահանել է բժիշկների ամանորյա «կորպորատիվը»: Ծանր վիճակում գտնվող հիվանդը որոշել էր պարզել, թե որտեղ է և ինչով է զբաղված բուժանձնակազմը։ Նա մի կերպ քայլելով՝ հիվանդանոցի սենյակներից մեկում գտել է Ամանորը նշող բուժանձնակազմին ու նկարահանել այն: Դռան ապակուց հնարավոր է տեսնել, թե ինչպես են բժիշկները ալկոհոլ օգտագործում։ Ըստ տեղեկությունների՝ «կորպորատիվ […]
15:43 08.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում։ Ռազմավարական նշանակության ավտոճանապարհների տաքացման կետերում նաև գիշերելու հնարավորություն կա։ Իսկ փրկարարները ոչ միայն վարորդներին և ուղևորներին են օգնության հասնում, այլև անհրաժեշտության դեպքում հարակից համայքների բնակիչներին։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
22:13 05.01.2022
Ղազախ առաջին տիեզերագնաց Տոկտար Աուբակիրովը կոչ է արել Ղազախստանում տիրող իրավիճակի ֆոնին դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը: «Ղազախստանում, պարզվեց, որ սեփական ուժերը պակասում են… ապա եկեք օգնենք նրանց, ում հետ մենք պայմանագիր ենք կնքել»,- ասել է նա։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է Sputnik-ը։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից […]
19:53 05.01.2022
ԵՄ-ն Ղազախստանի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից և բռնությունից, ասվում է միության արտաքին քաղաքականության խոսնակի հայտարարության մեջ: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության էսկալացիայի»,- ասվում է փաստաթղթում։
15:46 05.01.2022
Անցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։ Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող […]
18:17 04.01.2022
Կառավարական հանձնաժողովը Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքում ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը և նրանց պատասխանատվության չենթարկելու երաշխիքներ է տվել, երեքշաբթի օրը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նոր տարվա սկզբին Ղազախստանի արևմուտքում, նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել հեղուկ նավթի գների կրկնակի բարձրացման դեմ։ Երկրի […]
19:50 03.01.2022
Վաշինգտոնում այս ձմռանն առաջին անգամ ձյուն է տեղացել , հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ջերմաստիճանը կտրուկ նվազել է, զրոյից ցածր ջերմասիճան է հաստատվել, ինչն այս այս սեզոնին հազվադեպ է լինում, սակայն, ըստ կանխատեսումների՝ մինուս ցուցանիշները կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ, հիմնականում ՝գիշերը։ Միևնույն ժամանակ օդերևութաբանության ազգային բյուրոն զգուշացրել է վարորդներին ձնաբքի մասին՝ մինչև երկուշաբթի կեսօրվա վերջ սպասելով […]
18:20 03.01.2022
Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուկ լեռները հունվարի 1-ի առավոտյան ծածկվել են ձյունով: Տեղումներ են գրանցվել ջերմաստիճանի կտրուկ անկման պայմաններում։ Թե՛ բնակիչները, թե՛ զբոսաշրջիկները տեսանյութեր են տեղադրել Twitter-ում: Հանրապետության օդերևութաբաններն առաջիկայում առանձին շրջաններում կանխատեսում են ամպրոպ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան շարունակություն։ Սաուդցիներից շատերն իրենց կյանքում առաջին անգամ են ձյուն տեսնում։ Կատարի բնակիչները, հետևելով սոցցանցերի հաղորդագրություններին, […]
13:51 03.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, […]
15:33 02.01.2022
Հնդկաստանի Օդիշե ծովափին հայտնվել է հսկայական ավազե Սանտա Կլաուս։ Նա պաստառ ունի, որի վրա գրված է` «Վայելեք Սուրբ Ծնունդը COVID-ի ցուցումներով»։ Սանտայի ավազե արձանը պառկած վիճակում հեղինակել է տեղացի նկարիչ Պադմաշրի Սուդարշան Պատտնայակը։ Նա հայտնի է իր ավազե քանդակներով։ Սանտա Կլաուսի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 8,5 մետր։ Սանտայի գունավոր հագուստը պատրաստված է 5400 […]
12:48 02.01.2022
Երեք մարդ անհետ կորած է համարվում Կոլորադո նահանգի արվարձաններում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով, Բոլդեր շրջանում ավերվել է ավելի քան 1000 տուն, գրում է The Hill-ը։ Անհետ կորած համարվող բնակիչների տները ավերվել են հրդեհի հետևանքով, և մտավախություն կա, որ մարդիկ զոհվել են։ «Ես կասկածում եմ, որ մենք կունենանք մարդկային զոհեր՝ ելնելով այս հրդեհի մասշտաբներից, արագ տարածումից»,- […]
16:50 01.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Ծառայություններից օգտվել է շուրջ 15 հազար քաղաքացի: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:
14:15 01.01.2022
Ավելի քան 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի գլխավոր թվերն են, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։ Ճանապարհների, կամուրջների ու ջրային ենթակառուցվածքների շինարարության սպասվելիք ծախսերին զուգահեռ ավելացել է նաև գիտության ֆինանսավորումը՝ 10 տարվա դադարից հետո վերանայվել է գիտնականների բազային աշխատավարձը։ Բարձրացվել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստները»։ Մանրամասները՝ ՀՀ […]