TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նախարարությունը շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել ՀԿ-ներին

16:50 01.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Ծառայություններից օգտվել է շուրջ 15 հազար քաղաքացի: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:

̰
2022 թվականի բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը. ՀՀ կառավարություն

14:15 01.01.2022

Ավելի քան 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի գլխավոր թվերն են, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։ Ճանապարհների, կամուրջների ու ջրային ենթակառուցվածքների շինարարության սպասվելիք ծախսերին զուգահեռ ավելացել է նաև գիտության ֆինանսավորումը՝ 10 տարվա դադարից հետո վերանայվել է գիտնականների բազային աշխատավարձը։ Բարձրացվել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստները»։ Մանրամասները՝ ՀՀ […]

̰
Պատերազմի ու COVID-ի հետևանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը․ Փաշինյան

10:08 01.01.2022

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարեվերջյան ուղերձում, որի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, […]

̰
Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը. Արմեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը

21:30 31.12.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան: Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:47 31.12.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 31-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

̰
Արցախի քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը

18:32 31.12.2021

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

̰
8-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նստաշրջանում ընդունվել է 98 օրենք

19:47 30.12.2021

Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել դեկտեմբերի 16-ին: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 98 օրենք, որից 2-ը՝ մայր օրենք, 82-ը՝ փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում, իսկ 14-ը՝ օրենք-համաձայնագրեր:

̰
ՀՀ ԱԺ նախագահի 2021 թվականի աշխատանքային օրակարգի առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

19:18 30.12.2021

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական գործընթացներին զուգահեռ հագեցած է եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  աշխատանքային օրակարգը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Տեղի են ունեցել բազմաթիվ պաշտոնական ու աշխատանքային փոխայցեր: Քննարկումների առանցքում եղել են հայկական օրակարգի կարևոր հարցերն ու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

̰

17:54 30.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021թ․-ի վերջին՝ եզրափակիչ նիստը։ Օրակարգի հարցերից բացի, կառավարության անդամներն ամփոփել են տարբեր գերատեսչությունների արձանագրած արդյունքները։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, կառավարության այս տարվա վերջին նիստի սկզբում խոսվել է 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի ցուցանիշի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների մասին: Վարչապետը ՊԵԿ նախագահից նախ հետաքրքրվել […]

̰
Ինչպիսի՞ն է Մոսկվայի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում․ Զախարովան պատասխանել է «Հորիզոնի» թղթակցի հարցին

15:03 30.12.2021

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել, այդ կարգավորման գործում դեր խաղալ։

̰
Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար. վարչապետ

21:06 29.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև սովորաբար պետական համակարգի աշխատանքից բողոքում […]

̰
ՔՈԳՎ ծառայողները բնակարանային և այլ գողությունների, ավազակության, ավտոառևանգման դեպքեր են բացահայտել

20:29 29.12.2021

Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել։ Հափշտակել էին ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, բջջային հեռախոս և այլն։ Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածվողներին հայտնաբերելու միջոցառումները գլխավոր վարչության ծառայողները […]

̰
̰
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

18:04 28.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան […]

̰ ̰
Տարին հատկանշվել է մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ. ՊԵԿ

12:15 28.12.2021

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։ Սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել […]

̰
Տելեգրամյան օգտատիրոջն օժանդակում էր թմրամիջոց իրացնել. ոստիկանների բացահայտումը

23:24 27.12.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել: Նա տվել է ոչ միայն […]

̰
Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը

19:54 27.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը.  «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: […]

̰
̰
Ոստիկանությունում ավարտվել են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

16:10 27.12.2021

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունում մեկնարկել էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։ Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության […]

̰
Ջեյմս Ուեբ աստղադիտակը դուրս է եկել Երկրի ուղեծիր. պատմական առաքելություն

10:00 26.12.2021

Ջեյմս Ուեբ ուղեծրային աստղադիտակը անջատվել է Ariane 5 հրթիռից, որն արձակվել է շաբաթ oրը ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: Դրանից հետո, ըստ Եվրոպական տիեզերական գործակալության, աստղադիտակը չորս շաբաթվա ընթացքում կշարժվի իր նշանակետը՝ Լագրանժի երկրորդ կետը։ Այն գտնվում է Երկրից չորս անգամ ավելի հեռու, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել […]

̰
Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածի ժայռապայթեցումը

20:19 25.12.2021

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ներկայացրել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածի ժայռապայթեցումը։ Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

̰
Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որը պատերազմին իբր անհետ կորել էր

17:55 25.12.2021

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։     Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի […]

̰
Արցախի դատախազությունը ադրբեջանցի զինծառայողի կողմից Ճարտար համայնքի բնակչի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցներ է ներկայացրել

16:12 25.12.2021

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր […]

̰
Վարազդատ Հարոյանի և «Կադիսի» ֆուտբոլիստների շնորհավորանքը սուրբծննդյան տոնի առթիվ

14:48 25.12.2021

Իսպանական «Կադիսը» Սուրբ Ծննդի առթիվ պատրաստել է տեսահոլովակ ֆուտբոլիստների և մարզիչների շնորհավորանքներով։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

̰
Տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը

12:30 25.12.2021

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը սկսվել է Հայաստանի օրհներգի կատարմամբ, այնուհետ քաղաքապետնիպահ արտասանել է երդման տեքստը, որն ի պահ է տրվել Երևանի պատմության թանգարանին: Մինչ այդ թանգարանից հանդիսասրահ է բերվել քաղաքապետի խորհրդանշանական լանջաշղթան: Այն ընդունելուց հետո Հրաչյա Սարգսյանը ելույթ է ունեցել, նշել, որ մեծ պատասխանատվություն է […]

̰
Պետք է ուղեկցումներ կազմակերպվեն. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին

10:45 25.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եռակողմ բանակցություններում գլխավորը իրավական կարգավորումների խնդրին լուծում գտնելն է: Այս մասին նա ասել է առցանց ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ եթե իրավական կարգավորումների հարցում լինի համաձայնության, մնացած խնդիրները դառնում են տեխնիկական: «Մենք պետք է ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա ՀՀ-ին կբերի […]

̰
«Կարենի նկատմամբ իմ տածած սերը, կարծես, մի կաթիլ էր ժողովրդի անհուն սիրո մեջ»․ Ռիմա Դեմիրճյանի հուշերից

22:06 24.12.2021

Դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել նրա հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, մշակութային գործիչներ, այլ քաղաքացիներ: Ռիմա Դեմիրճյանը զբաղվում էր դասախոսական գործունեությամբ: Նա նաև տնօրինում […]

̰
Ոստիկանությունում շարունակվում են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

19:30 24.12.2021

Շարունակվում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։ Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին […]

̰
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը շարունակվում է. ՀՀ ոստիկանություն

19:00 24.12.2021

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրին հերթական ստուգայցը։ Այս անգամ նրանք այցելեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու: Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային […]

̰
BACK_TO_TOP