18:45 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, Ալավերդի քաղաքում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել նույն քաղաքի 29-ամյա մի բնակչի: Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը` կալանք: Քննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ […]
18:25 24.12.2021
Դեկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ մի թոշակառու ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Սեբաստիայի փողոցում նստել է երթուղային միկրոավտոբուս, որտեղ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կատարվածի մասին Մալաթիայի գործընկերներից տեղեկանալուն պես գործի են անցել։ Շուտով նրանց տեսադաշտում հայտնվել է կասկածվողը, որը Արմավիրի մարզի Արևաշատ […]
17:49 24.12.2021
Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ լինգով կոտրել են Քաջազնունու փողոցի սուպերմարկետի դուռը և փորձել գողանալ սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով` հեռացել են: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օպերատիվ խումբը մեկնեց Քաջազնունու փողոց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների մշակմամբ պարզվեց, որ […]
23:11 23.12.2021
Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 20-ին քրեական հետախույզները կասկածվողի տնամերձ հողամասում, տանը և կից շինություններում զննություն իրականացրին։ Տնից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ, իսկ նկուղից՝ նմանատիպ բուսական զանգվածով երկու պարկ, որոնց ընդհանուր քաշը 2.500 գրամից ավելի էր։ Ըստ […]
21:26 23.12.2021
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնում ապօրինի ծառեր են հատում: Պահաբաժին մեկնած ոստիկանները անտառի սկզբնամասում հայտնաբերեցին 12 խմ փայտանյութով բարձված բեռնատար և Տաշիր համայնքում բնակվող երեք տղամարդու, որոնք սոճիներ էին բենզասղոցով ապօրինի հատել ու բարձել բեռնատարը։ Նրանք փայտանյութի օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել և, մեքենայով հանդերձ, բերման […]
20:06 23.12.2021
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Տոտենհեմ» – «Վեստ Հեմ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել ֆանատների բախում «Տոտենհեմի» ստադիոնի մոտ։ Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հնարավոր եղել դադարեցնել անկարգությունները։ Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։ Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթել էր 2։1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Չելսիի» հետ։
16:44 23.12.2021
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի հավաքականի մարզիչների հետ: «Միշտ ազգի պատիվը բարձր եք պահել, ապրեք։ Միշտ ամենաշատ մեդալները դուք եք բերել, ապրեք։ Բայց աշխարհի այս վերջին առաջնությունը, որ մենք պայմանավորվածություն ունեինք, որ դուք գնում էիք՝ թիմային առաջին տեղը լինելու, մեդալ բերելու ու այսօր պիտի պատասխան տաք՝ ինչ կատարվեց։ Մենք սա […]
16:38 23.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել: Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող […]
15:40 23.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը: «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա […]
13:34 23.12.2021
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ։ Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների […]
17:35 22.12.2021
Բունդեսլիգայի յութուբյան ալիքը ներկայացրել է 17-րդ տուրի լավագույն գոլերը։ Լավագույնն են ճանաչվել Յուլիան Բրանդի, Մաքս Կրուզեի, Լերոյ Սանեի, Մարկո Ռիխտերի և Ռոբերտ Լևանդովսկիի գնդակները։
16:11 22.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 19:40-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «BMW X5», «Renge Rover» և «Opel […]
14:07 22.12.2021
Դեկտեմբերի լույս 15-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Տուժողը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին, որ Օդանավակայանի փողոցի տներից […]
13:01 22.12.2021
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության […]
19:18 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և […]
17:59 21.12.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ էր։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ […]
12:11 21.12.2021
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության […]
17:55 20.12.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Դեկտեմբերի 13-20-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1568 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 254 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 337 անձ։ 120 տրանսպորտային միջոց շահագործվել […]
17:45 20.12.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ […]
17:28 20.12.2021
Դեկտեմբերի 20-ից ոստիկանության օպերատիվ և արտաքին ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հանցագործությունների ու հասարակական կարգի խախտումների կանխման և բացահայտման նպատակով։ Հասարակական կարգի ապահովման, քրեական ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչությունների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների, պարեկային ծառայության Երևանի գնդի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ռեժիմով ծառայություն […]
16:23 20.12.2021
ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, […]
18:29 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշները հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով […]
18:07 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ […]
15:47 17.12.2021
Դեկտեմբերի 14-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ գիշերը Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան: Բաժնի և բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետքերը տարան Աշտարակի խճուղի, որտեղ էլ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 1-ի սահմաններում, մեքենան հայտնաբերվեց խճուղու հարակից հատվածում։ Մոտ մեկ ժամ անց Երևան-Երասխ […]