16:40 30.11.2021
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկատեղի ծակած-կտրած, թափանցող վերքով 22-ամյա երիտասարդ բուժօգնության է տեղափոխվել: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները նախ պարզել են, թե դանակահարությունը որտեղ է եղել, ապա հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով սկսել են դեպքի վայրում օպերատիվ հարցումներ իրականացնել։ Ձեռք […]
17:58 29.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 11-28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1321 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 93 տրանսպորտային միջոց շահագործվել […]
17:52 29.11.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը […]
17:45 29.11.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի […]
15:39 27.11.2021
Ալիրեզա Բեյրանվանդը պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է «Բոավիշտայի» պաշտոնական կայքը: Իրանի հավաքականի կազմում Հարավային Կորեայի ընտրանու դեմ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը Բեյրանվանդը ձեռքով գնդակը նետել էր 61,66 մետր: Գինեսի գիրքում պաշտոնապես հաստատվել է, որ այս ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է: ??????? ????????? ?? ???????? ????? ???????!?? O guarda-redes entrou para o […]
14:42 27.11.2021
Գերմանիայում Բունդեսվերի նվագախումբը կանցլեր Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությանը կհնչեցի գերմանական փանկ-ռոք երաժիշտ Նինա Հագենի երգը։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ավանդույթի համաձայն՝ միջոցառման երաժշտական նվագակցությունը կանցլերն ինքն է ընտրել։ Փանկ ռոքեր Նինա Հագենի 1974 թվականի «You Forgotten the Color Film» (Du hast den Farbfilm vergessen) երգը հիթ էր […]
13:58 27.11.2021
Հրապարակվել է Աշխարհի 2023 թ․ կանանց առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Բելգիա-Հայաստան խաղի տեսանյութը։ Հիշեցնենք, որ մեր աղջիկները պարտվել են 0-19 հաշվով: Առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է 11-0, իսկ 18-րդ և 19-րդ գոլերը Բելգիայի հավաքականը խփել է արդեն ավելացված ժամանակում՝ 91-րդ և 94-րդ րոպեներին:
12:26 27.11.2021
Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում […]
00:14 27.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք՝ Ռուսաստանում: Եվ ինչպես մենք մեր եռակողմ հանդիպումից հետո նշեցինք, և կարծում եմ՝ Դուք ևս համամիտ եք, հանդիպումն օգտակար էր […]
18:53 26.11.2021
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստուգել են Գորիս քաղաքի 33-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ։ Ըստ վարորդի` Կապանի վարչական տարածքի անտառում ապօրինի հատել էր ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Նոյեմբերի 24-ին ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Գորիսի […]
12:30 26.11.2021
Նոյեմբերի 25-ին ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ, Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարեցին։ Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և […]
20:12 25.11.2021
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի և հիմա Արազի փողոցում է: 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Ըստ նրա՝ թմրամիջոցն անձնական օգտագործման համար էր: Նույն օրը բաժնի պարեկապահակետային ծառայության […]
16:16 25.11.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
15:46 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, […]
14:26 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված […]
14:10 25.11.2021
Սյունիքի այլընտրանքային 7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջությամբ պատրաստ է և երթևեկելի, իսկ 6 ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Վարչապետի առաջարկությամբ Սյունիքում դիտարկվում է ևս 3 նոր ճանապարհների կառուցման հարցը։ Այլընտրանքային ճանապարհների և Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել կառավարության այսօրվա նիստին։ Ավելին՝ տեսանյութում։
15:10 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, […]
14:50 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր […]
12:28 24.11.2021
Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ: Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել […]