14:50 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր […]
12:28 24.11.2021
Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ: Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել […]
15:03 23.11.2021
Նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 01.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ: Գողություն էր եղել: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը: Խաղատան աշխատակիցը հայտնել էր, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը անհայտ եղանակով բացել էր խաղային սարքի փականը և գողացել դրամարկղը, որի մեջ 16 հազար դրամ էր: Բաժնի և […]
12:50 23.11.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ: Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե […]
22:10 22.11.2021
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, […]
17:48 22.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ տեսապատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:43 22.11.2021
Բժիշկների գործը կարող է ավելի հեշտանալ, եթե շատ քաղաքացիներ գնահատեն սեփական առողջությունն ու փորձեն կանխարգելել հիվանդությունը: Համավարակի դեմ առայժմ միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Այն հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող ու տարեց մարդկանց համար: Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութը:
15:56 22.11.2021
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջիկ տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերում և իրացնում։ Նոյեմբերի 10-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին 29-ամյա աղջկան, որը մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում էր։ Նրանք բերման ենթարկվեցին Կենտրոնական […]
13:33 22.11.2021
Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել […]
19:45 20.11.2021
Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցում է «Միկուլասի» հետ: Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 2:0 հաշվով: 37-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ րոպեներ անց հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել: Հաղորդում է Armsport.am-ը։
18:05 20.11.2021
ԱՄՆ-ի Սան Դիեգոյի ավտոճանապարհներից մեկում զրահապատ ինկասացիայի մեքենայից դուրս են թռչել փողերը։ Այս մասին հայտնել է Fox5 հեռուստաալիքը՝ հղում անելով Կալիֆորնիայի պարեկային ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Քենոն Ռոուդից հյուսիս գտնվող Կարլսբադում։ Վարորդները, կանգ են առել մայրուղում և ճանապարհի եզրին սկսել են դոլարները հավաքել, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինկասացիայի մեքենայի վարորդը […]
17:08 20.11.2021
Նոյեմբերի 20-ին Չինաստանը ուղեծիր է ուղարկել Gaofen-11-03 հեռակառավարվող արբանյակը: Արձակումն իրականացվել է CZ-4B հրթիռի միջոցով Շանսի նահանգի հյուսիսում գտնվող Տայյուան տիեզերակայանից, հայտնում է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան: Սա այս շարքի 397-րդ մեկնարկն է: Արբանյակը կօգտագործվի քաղաքաշինության և գյուղատնտեսության կարիքների համար, ինչպես նաև հողերի հետազոտության, ճանապարհաշինության, բնական աղետների կանխարգելման և վերացման համար։ Այժմ ուղեծրում […]
19:26 19.11.2021
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի […]
19:18 19.11.2021
14-ամյա Ադելիա Պետրոսյանը դարձավ պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, որը պաշտոնական մրցումների ժամանակ հանդես եկավ քառակի ռիթբերգեր հնարքով։ Դա տեղի է ունեցել Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության հինգերորդ փուլում։ Էթերի Թութբերիձեի սանը այս հնարքը կատարել է ազատ ծրագրի ժամանակ: Այս ելույթի ժամանակ Ադելիան ստացել է 147,15 միավոր և երկու ծրագրերի հանրագումարով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հաղթել […]
17:25 19.11.2021
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20.23-ի սահմաններում, ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։ Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ […]
11:10 19.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
23:01 18.11.2021
Նոյեմբերի 15-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանությունում ահազանգ ստացվեց Արարատի մարզի Արբաթ գյուղի մի բնակչուհուց: Անհայտ անձը մտել էր նրա տուն և գողացել պայուսակը: Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Տեղազննումը ցույց տվեց, որ տուն էին մտել եվրոպատուհանը հրել-բացելու միջոցով: Արդյունավետ էր նաև տուժած տանտիրուհու հետ զրույցը, ինչից հետո ոստիկաններն արդեն վարկած ունեին: Գիշերվա […]
19:06 18.11.2021
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախ՝ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային […]
19:00 18.11.2021
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց։ «Սակայն հայ-ադրբեջանական սահմանին […]
18:30 18.11.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 13-ին: Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, բերման ենթարկեցին նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել […]
18:26 18.11.2021
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, նույն զանգվածի հետքերով կաթուցիչ, կռփազենք ու գաղտնի փականով դանակ։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում […]
17:58 18.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հավելենք, որ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ համապատասխան միջադեպը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 3-ին Ծաղկաձոր քաղաքում, որի ժամանակ կրակոցներ էին արձակվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքից օրեր անց […]
15:21 18.11.2021
Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ: Արարատի մարզային վարչության և բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Արարատի Սալակիթների փողոցում ծագած վիճաբանության ժամանակ Ոսկետափ գյուղի բնակիչ, […]