16:37 06.12.2021
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կոմիտասի պողոտայի 24-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե մահակ և գաղտնի փականով դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
16:23 06.12.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Սեպտեմբերի 13-ին […]
12:33 06.12.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ի համարանիշերը […]
19:42 05.12.2021
Բրյուսելի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ՝ ընդդեմ COVID-19-ի խստացման դեմ բողոքի ակցիաների, – ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ բողոքելու սանիտարահիգիենիկ միջոցառումների խստացման, մասնավորապես՝ կորոնավիրուսի անձնագրերի և պարտադիր պատվաստումների պահանջի դեմ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների […]
18:22 04.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]
15:27 04.12.2021
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը […]
14:02 04.12.2021
«2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. առաջնահերթությունը տալիս ենք ռիսկի խմբերին։ Խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել»,-հարցազրույցում նշել է ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում:
20:35 03.12.2021
NBA-ի կանոնավոր առաջնությունում «Մեմֆիս Գրիզլիսը» հաղթել է «Օկլահոմա Սիթիին» անսովոր 152:79 հաշվով: Հանդիպման ընթացքում «Մեմֆիսի» առավելությունը հասել է «+78»-ի, իսկ վերջնական արդյունքը NBA-ի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1991 թվականի դեկտեմբերին, երբ «Քլիվլենդ Կավալերսը» 148:80 (+68) հաշվով հաղթել էր «Մայամի Հիթին»։
19:23 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության […]
18:24 03.12.2021
Համավարակի պատճառով 1,5 տարվա դադարից հետո Ֆիջի եկած զբոսաշրջիկներին տեղացիները յուրահատուկ ընդունելություն են ցույց տվել: Հենց օդանավակայանում երգել են, պարել ու նվագել: Ֆիջիում ապրում է 1 միլիոնից քիչ մարդ, նրանց 90 տոկոսը պատվաստված է: Այստեղ տուրիզմը կազմում է տնտեսության 40 տոկոսը: Իսկ սահմանների փակ լինելու պատճառով բնակչության մոտ 10 տոկոսը անգործ էր մնացել: Երկիր մտնողները […]
18:12 03.12.2021
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն, հայտնում են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից: «Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել […]
17:27 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում […]
21:27 02.12.2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և […]
19:32 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության […]
17:52 02.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ […]
14:47 02.12.2021
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացավ […]
10:05 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության […]
14:23 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
11:00 01.12.2021
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, աշխատանք փնտրելու նպատակով միասին մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, որտեղ հայտնվել […]
17:55 30.11.2021
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ վանաձորցի 27-ամյա երկու տղամարդ քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վագոն-տնակից գողացել են արհեսագործական գործիքներ։ Նույն օրը կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանություն և խոստովանեցին, որ նոյեմբերի 26-ին իրենք են արել նշված գողությունը։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր:
17:33 30.11.2021
Երևանի ավագանին այս տարվա նախավերջին նիստն է գումարել: Օրակարգային հարցերի քննարկումը ավարտելուց հետո ավագանու անդամներն անցել են մտքերի փոխանակման: «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի առայժմ անփոփոխ վիճակին, այնուհետև համատիրությունների աշխատանքի ոչ բավարար որակին: Զաքարյանը նշել է, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտն աշխատում է շատ վատ: Մոտ 40 […]
17:05 30.11.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սևքար գյուղի 18-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։ Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 26-ին կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Ոստիկանությունում պարզվել է, որ նա հոկտեմբերի 30-ին Սևքար գյուղի առանձնատներից մեկի պատուհանով մտել և հյուրասենյակից փող էր գողացել։ Բերման […]
16:46 30.11.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Երևանի Քրիստափորի փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացնում։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, նախ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի քանի տղամարդու։ Բերման ենթարկվածներն ու նրանցից մեկի մեքենան խուզարկվել են։ […]