16:42 12.12.2021
Վերադարձ բնականոն կյանք՝ կրթվելու և աշխատելու նոր հնարավորություններով. պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
16:05 12.12.2021
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտնել է, որ իր Neuralink ընկերության կողմից ստեղծված ուղեղի իմպլանտը կարող է սկսել փոխպատվաստվել մարդկանց արդեն հաջորդ տարի՝ FDA-ի հաստատումից հետո։ Այն հստակեցնում է, որ չիպը հաջողությամբ կիրառվել է այնպիսի կենդանիների վրա, ինչպիսիք են խոզերն ու կապիկները, և շուտով պատրաստ կլինի մարդկանց փորձարկումներին։ «Իմպլանտը լավ է աշխատում կապիկների վրա, իրականում մենք […]
15:47 12.12.2021
Այսօրվանից մայրաքաղաքում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում ավտոբուսների առաջին երթի տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք՝ նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային 3, 20, 97, 99 երթուղիները: Քաղաքապետարանը հիշեցնում է նոր ավտոբուսներից օգտվելու կարգը՝ համաձայն որի պետք է մուտք […]
17:55 11.12.2021
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ․ բողոքում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունների հայտարարած սահմանափող միջոցների դեմ, այս մասին հատնում է РИА Новости-ին։ Ցուցարարները կրում են պաստառներ, որոնց վրա գրված են «Ձեռքերդ հեռու մեր երեխաներից», «Պարտադիր պատվաստումը բռնապետություն է», « Վիրուսը հաղթում է պատվաստմանը, իսկ մե՞նք», «Ուսուցիչները դեմ են պարտադիր պատվաստումներին» և այլն։ Վիեննայում […]
16:46 11.12.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումների արդյունքում։ Բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում Մբապեն դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, ՊՍԺ-ն հաղթել էր 4։1 հաշվով։ Մրցանակին հավակնում էին նաև «Լիլի» կիսապաշտպան Ժոնատան Իկոնեն, «Վիլյառեալի» կիսպաշտպան Առնո Դանջուման և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: ? Kylian […]
13:12 11.12.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 29-ամյա Հայկ Միրզոյանը: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, Հայկ Միրզոյանը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել բացատրություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
20:15 10.12.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը։ Արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես՝ հրացանի, ինքնաձիգի պահունակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի փամփուշտների։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրի բաժնում արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, […]
18:41 10.12.2021
Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո, Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ, Այսօր ինձ պատիվ է ընձեռվել ներկա […]
17:34 10.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն […]
20:13 09.12.2021
Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։ […]
19:40 09.12.2021
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով անցկացվել է «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկում, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց […]
18:28 09.12.2021
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է ապօրինի շինությունների դեմ պայքարում իրավական մեխանիզմների ապահովում: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ այդ խնդիրը տարիներ շարունակ չի կարգավորվել: Որպես հետևանք՝ աղճատվել է շատ քաղաքների քաղաքաշինական կերպարը, խնդիրներ են ծագել անվտանգության հետ կապված: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:
14:33 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21։10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. […]
23:15 07.12.2021
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները երկու տասնյակից ավելի գողություններ բացահայտեցին։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 24-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում։ Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա 2019 թվականից մինչև 2021 թվականը տարբեր մակնիշի մեքենաներից 15 մարտկոց է […]
14:38 07.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության […]
21:31 06.12.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիս է տվել։ Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են։ Դպրոցում լինելու է մեկ տնօրեն և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն առաձնացվում է, իսկ տնօրենից պահանջը լինելու է խիստ բովանդակային. պետք է ապահովվի կրթության բարձր որակ։ Մեր դպրոցն այսօր լուծու՞մ է իր առջև […]
18:10 06.12.2021
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութն առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի։ «Սպուտնիկ լայթը» կիրառվելու է որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ: «Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիներն այն կստանան անվճար: Առաջիկա շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու […]
17:46 06.12.2021
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05։30-ին, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց […]
17:12 06.12.2021
Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում օծվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համայնքի երեք հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Դավիթ Դանիելյան, Արթուր Ղազարյան և ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյան։ Նրանք կռվեցին հանուն հայրենիքի ու հերոսաբար զոհվեցին։ Խաչքարի օծման արարողությանը ներկա էին զոհվածների հարազատները, համայնքի բնակիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ։ Նշենք, որ Խաչատուր Աղաջանյանը […]
16:37 06.12.2021
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կոմիտասի պողոտայի 24-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե մահակ և գաղտնի փականով դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
16:23 06.12.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Սեպտեմբերի 13-ին […]
12:33 06.12.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ի համարանիշերը […]