16:59 12.11.2021
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև վեճ է տեղի ունեցել։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ […]
13:11 12.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ […]
19:42 11.11.2021
Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել են, որ ապաշրջափակումից հետո էլ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք, Ադրբեջանն ու Թուրքիան անդրդվելին են և շարունակում են օգտագործել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում այս անհամապատասխանությունը: «Հեռանկարում» հարցն է ուղղվել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Միջանցք մի […]
19:20 11.11.2021
Իր վերջին հարցազրույցում խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ գործընթացում կարևոր են իրավական հիմքերը, և եկել են այն եզրակացության, որ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հաստա՞տ են արդյոք այդ փաստաթղթերը հայկական և ադրբեջանական կողմերի համար, թե՞ դարձյալ վիճելի իրողություններ […]
18:58 11.11.2021
Տարածաշրջանում ակտիվ քննարկվում է «3+3» ձևաչափը: Թբիլիսին ու Բաքուն էլ չեն շտապում իրենց հստակ կարծիքն ասել այդ մասին, մինչդեռ Անկարան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին Թուրքիայի ՊՆ-ն է հայտարարել Շուշիում: Ի՞նչ տեսակետ ունի այդ ձևաչափի վերաբերյալ Երևանը։ «Այս պահին գոյություն ունեցող ֆորմատում քննարկվող հարցերը չեն կարող «3+3»-ում քննարկվել»,- ասել է […]
18:37 11.11.2021
Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։ […]
18:31 11.11.2021
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը, և տեղեկությունը ստանալու օրը՝ երեկոյան, Վանաձորի բնակիչ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։ Ոստիկանությունում նա խոստովանեց, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, […]
18:28 11.11.2021
Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:00 11.11.2021
ԵՎՐՈ Մ21-ի որակավորման H խմբի վեցերորդ տուրի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի Մ21 հավաքականը մարզում է անցկացրել Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանն ու Արտյոմ Գյուրջյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիա Մ21 – Հայաստան Մ21 հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի […]
16:32 11.11.2021
Քննչական կոմիտեն Քանաքեռում 4 անձի սպանության դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի […]
23:55 10.11.2021
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Իջևանի բաժնում անձնական ունցվածքի գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց: Տուժողները Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ էին, որոնց հաղորդման համաձայն՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գյուղում կայանված «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի իրենց մեքենաներից մարտկոցներ էին գողացել: Իրավապահները դեպքի վայր մեկնեցին, զրուցեցին գյուղացիների հետ, արձանագրեցին` որ մեքենան որտեղ է եղել կայանված: Որոնողական աշխատանք սկսվեց: Քրեական […]
20:40 10.11.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել: Նոյեմբերի 4-ին քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Վիլնյուսի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ ևս մեկ փաթեթ՝ նմանատիպ բուսական զանգվածով ու կաթուցիչ: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի […]
20:27 10.11.2021
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ […]
17:59 09.11.2021
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները Տաշիրի խճուղուց կասկածանքով բերման էին ենթարկել Արջուտ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր երկու կռփազենք` շեղբով, նաև թմրանյութի նմանվող զանգվածներով թղթե երեք փաթեթ: Նա հայտնել էր, որ փաթեթներում, իսկապես, թմրանյութ է: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ երիտասարդը թմրայութը ձեռք է բերել […]
17:50 09.11.2021
Նոյեմբերի լույս 6-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Նալբանդյան փողոցում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին կասկածելի երեք տղամարդու, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով` նետել էր ձեռքի փաթեթն ու կաթուցիչը: Պարեկայինները, պահպանելով դեպքի վայրը, օպերատիվ խումբ էին կանչել: Րոպեներ անց պարեկայինները ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնցից մեկը` Վեդի […]
17:45 09.11.2021
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ քաղաքի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողացել են հաճախորդներից մեկի հանդերձասրահում թողած պայուսակն ու տոպրակը, որի մեջ փող, բանկային քարտ, արծաթյա երեք զարդ և այլ իրեր են եղել: Գողությունը բացահայտվել է համայնքային ոստիկանների արագ և […]
12:51 08.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի […]
22:53 07.11.2021
Հրապարակվել է Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու սրճարանում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը։ Կադրերը վերցված են դրսի տեսախցիկներից։ Երևում է, թե ինչպես է հզոր պայթյուն տեղի ունենում շենքերից մեկում։ Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուսկի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ պայթյունի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Պայթյունի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։