21:31 07.11.2021
Ղազախստանի Ակտաու քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Շենքն ամբողջությամբ փլուզվել է, հայտնել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչությունը։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
21:04 06.11.2021
Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը շաբաթ տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։ «Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի սննդի ընդունման տեսանյութը։ Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է սնունդ և բնական […]
16:42 06.11.2021
Ուրբաթ երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 33 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 4-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով: Հանգստյան օրերին շրջայցերը […]
19:21 05.11.2021
Բելգրադում տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ, 54 կգ, 60 կգ, 67 կգ, 75 կգ, 86 կգ և +92 կգ քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Հիշեցնենք, որ այս անգամ եզրափակչում հայ մարզիկ կա: Գյումրեցի, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար կմենամարտի Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկու հետ։ 24-ամյա հայ […]
18:53 05.11.2021
Նոյեմբերի 4-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը կոտրել են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի դեղատան պատուհանը, գողացել համակարգչային տարբեր սարքավորումներ ու փող: Դեղատուն մեկնած օպերատիվ խումբն արձանագրել է՝ ինչպես է կատարվել գողությունը, որտեղից ինչ են հափշտակել։ Վնասի չափը մոտ 300 հազար դրամի էր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվել […]
18:15 05.11.2021
Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։ Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, Մասիսի ոստիկանները նոյեմբերի 4-ին նրանց հայտնաբերել են ու կասկածանքով բերման ենթարկել բաժին։ Պարզվել է, որ պատանիները արհեստանոցից էլեկտրական գործիքներ են գողացել ու վաճառել: Գողոնի […]
10:56 05.11.2021
Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես հավանություն տվեց COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցի օգտագործմանը․ այն կոչվում է «Մոլնուպիրավիր»: Այս մասին հայտնում է Դեղամիջոցների բրիտանական գործակալությունը։ Այս դեղամիջոցն օգնում է նվազեցնել մահվան և հոսպիտալացման վտանգը այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է, բայց կա բարդությունների բարձր ռիսկ։
20:35 04.11.2021
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունն՝ ուղղված Հայաստանում […]
19:05 04.11.2021
«Փոքրաթիվ բժիշկներ, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար: Ավանեսյանն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների և թեստավորման կարգի փոփոխությանը: Կրթության, գիտության, մշակույթի […]
18:30 04.11.2021
Netflix սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է «Թղթե տուն» հայտնի սերիալի հինգերորդ եթերաշրջանի երկրորդ մասի նոր թրեյլերը։ Հիշեցնենք, որ պրեմիերան ծրագրված է դեկտեմբերի 3-ին։ Սա «Թղթե տունը» սերիալի վերջին եթերաշրջանն է։ Հինգերորդ եթերաշրջանի առաջին մասը ցուցադրվել է սեպտեմբերի սկզբին։
17:48 04.11.2021
«Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացին այս անգամ մասնակցել են ՀՀ ԱԻ նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 60 աշխատակից: ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանների կողմից անցկացրած դասընթացի նպատակն էր բարձրացնել ՀԿԱԾ հեռախոսազանգերի սպասարկման արդյունավետության մակարդակը հոգեբանական գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
16:39 04.11.2021
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր […]
16:31 04.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. նոյեմբերի 3-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող […]
16:18 04.11.2021
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:25 04.11.2021
1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով 9 մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Այս մասին որոշում է կայացվել Կառավարության այսօրվա նիստում։ Համայնքերի համաչափ զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության և ամփոփ թվերի մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:01 04.11.2021
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը 2022 թվական պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանից, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեց նաև, թե ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի «3+3» տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ։ Փոխնախարարը պատասխանեց․ «Վերջին ժամանակներում ականատես ենք, որ միջազգային քաղաքականությունում տարածաշրջանացման գործընթացներ կան։ Եթե մի ժամանակ կարող էինք համաշխարհային խաղացողների հետ […]
10:16 04.11.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում […]
18:23 03.11.2021
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում Լերմոնտովո գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ մետրոյի կայարաններից մեկի գետնանցումում գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները բացահայտեցին հանցագործությունը՝ գողություն կատարելու կասկածանքով Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկելով նախկինում դատապարտված, 34-ամյա մի տղամարդու։ Նա […]
10:26 03.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում […]
19:59 02.11.2021
«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի […]
19:38 02.11.2021
Ե՞րբ կավարտվի Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, և այլընտրանքային ի՞նչ նոր ճանապարհներ են կառուցվելու․ դրանց ընթացքի ու արդյունավետության մասին մանրամասներ է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:49 02.11.2021
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։ Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։ […]
18:45 02.11.2021
Վեթինգի իրականացումը կրկին օրակարգում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով այսօր մասնագիտական քննարկում է տեղի ունեցել նախարարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբան գիտնականների միջև: Վերջիններս նշել են իրենց մտահոգությունները վեթինգի իրականացման իրավակարգավորումների վերաբերյալ: Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատել է, որ վեթինգը պետք է ներառի ողջ դատաիրավական ոլորտը, այդ թվում՝ նախաքննական ու փաստաբանական ուղղությունները: Մանրամասները՝ […]
18:19 02.11.2021
Արդյո՞ք գնաճը Հայաստանում պայմանավորված է հակամրցակցային տարրեր պարունակող ապրանքատեսակներով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել հավի ձվի, բենզինի, շաքարավազի, կարագի շուկաները։ Առայժմ գերիշխող դիրք զբաղեցնողներ չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում։