17:32 02.11.2021
17:25 02.11.2021
«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը Հայաստանում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի […]
17:14 02.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից իրականացվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի տեղամասի Երևանի անտառպետությունում հոկտեմբերի 19-ին հրդեհված տարածքի օդալուսանկարահանումը ԱԹՍ-ով։ Օդալուսանկարահանումը իրականացվել է հոկտեմբերի 28-ին DJI Mavic2 pro ԱԹՍ-ով, 120 մետր բարձրությունից։ Կազմվել են հրդեհված տարածքի պատկերը և 3D անիմացիան։ Հրդեհված տարածքի մակերեսը կազմում է 5,73 հա։
16:26 02.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և […]
12:21 02.11.2021
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։ Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը […]
19:36 01.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 25-ց նոյեմբերի 1-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 82, առանց վարորդական վկայականի 225 անձ։ 99 տրանսպորտային միջոց […]
14:05 01.11.2021
ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր համատեղ նիստում քննարկում են արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության 2022-ի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Դրանք ներկայացրել են ֆինանսների նախարարն ու ոլորտային պատասխանատուները, ինչից հետո հարցեր են ուղղվել զեկուցողներին: ԱԻ նախարարին հարցեր են ուղղվել նաև շինությունների սեյսմիկ վիճակի […]
12:44 01.11.2021
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված […]
12:17 01.11.2021
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական […]
11:05 01.11.2021
2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել […]
19:22 29.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում:
17:57 29.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել. «Հոգևոր հայր Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ նախևառաջ շնորհավորել Հայ […]
15:06 29.10.2021
Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր։ Երեք խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփել են լիագումար նիստերի աշխատանքներն ու պատասխանել նաև լրագրողների հարցերին։ Քանի որ օրերս խորհրդարանում է եղել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ընդդիմությունից հետաքրքրվել են, թե ինչ քննարկում են ունեցել դեսպանի հետ։ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է այն թեմաները, որոնց շուրջ քննարկում է ծավալվել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը տեղեկացրել […]
14:42 29.10.2021
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից հարցրել են Վլադիմիր Պուտինի այն հայտարարության մասին, թե Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանազատման հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, որոնք կան ռուսական բանակի գլխավոր շտաբում։ «Այդ քարտեզները մենք էլ ունենք»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
19:56 28.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, […]
18:20 28.10.2021
Ծայրահեղ լարված, այսպես է գնահատել վարչապետը համավարակային իրավիճակը Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, թե հնարավոր է խստացվեն դիմակ կրելու պահանջները, նաև արձանագրել, որ Հայաստանում կա բավարար քանակի պատվաստանյութ՝ բոլորին պատվաստելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:00 28.10.2021
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները […]
13:21 28.10.2021
Անգլիայի ֆուտբոլային լիգայի համակարգի հինգերորդ դիվիզիոնում, որը կոչվում է Ազգային լիգա, տարօրինակ միջադեպ է գրանցվել: «Ալթրինգհեմ»-«Սոլիհաուլ Մուրս» խաղում երկրպագուն դուրս է վազել խաղադաշտ և խափանել է մրցակից թիմի գրոհը: Սա տեղի է ունեցել 90-րդ րոպեին: Երկրպագուն վազելով մտել է խաղադաշտ և եզրային գծի մոտ սահանկումով գնդակը հեռացրել է հյուրերի ֆուտբոլիստի ոտքերի տակից: Այնուամենայնիվ, հյուրերը կարողացել […]
10:20 28.10.2021
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն […]