20:40 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին` ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և ավտոսանդուղք։ […]
20:27 27.10.2021
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է […]
17:17 27.10.2021
Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Ոստիկանության ծառայողները, բացի դիմակներ բաժանելուց, շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային […]
17:04 27.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
16:27 27.10.2021
2021թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով BMW մակնիշի, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենա, օրենքով սահմանված կարգով փորձել են կանգնեցնել այն, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը, ով Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ է, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, տևական ժամանակ չի ենթարկվել […]
15:15 27.10.2021
Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում բնակարանային գողություն են արել: Հանցագործության վերաբերյալ ո՛չ հաղորդում էր եղել, ո՛չ ահազանգ: Տեղեկությունը ստուգելու և այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից` տեղեկությունը հաստատվեց, նաև պարզվեց, որ 50-ամյա մի տղամարդ, օգտվելով բնակարանի մուտքի դռան չկողպված […]
11:22 27.10.2021
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 […]
22:40 26.10.2021
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք ՝ անջատողականների հրետանու ոչնչացման համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է կամավոր Ռոման Դոնիկը և լրագրող Յուրի Բուտուսովը։ Նրանց խոսքով ՝ անջատողականները հնարավոր առավելագույն հեռահարությունից (15+կմ) գնդակոծել են Դոնեցկի մարզի Գրանիտնոյե գյուղը և նրանց դիրքերը հայտնաբերելու համար օդ են բարձրացրել «Բայրաքթարը»: Դրա շնորհիվ հայտնաբերվել է […]
20:15 26.10.2021
Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից […]
17:55 26.10.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Նաև հիշեցնում են՝ դիմակը պետք է կրել այնպես, որ փակի քիթն ու բերանը։ Ոստիկանության ծառայողները նաև շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ […]
17:12 26.10.2021
Ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներով օժտված ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի […]
16:54 26.10.2021
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Երասխահուն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Քիչ անց հեռախոսագիր է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժնից. հիշյալ տղամարդը «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Երասխահուն գյուղի բնակիչ, 41-ամյա տուժողը հիվանդանոցում ոչինչ չի հայտնել: Արմավիրի և Վաղարշապատի […]
16:25 26.10.2021
Հոկտեմբերի 12-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար գյուղ տանող ճանապարհին փայտանյութով բարձված ավտոմեքենա է ընթանում: Կարճ ժամանակ անց ոստիկանները Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերեցին մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մեքենա։ Գանձաքարցի 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա Նավուրի անտառպետության […]
15:48 26.10.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին Բաղրամյան գյուղի 25-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա եղբոր ու երկու ընկերների հետ 2019-ից 2021 թվականը հանրապետության տարբեր մարզերում մեկ տասնյակից ավելի գողություն […]
23:53 25.10.2021
Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա: Այս թեմայով այսօր մամուլի ասուլիս էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունը հաղթահարած մարդկանց շուրջ 60 տոկոսի մոտ 3 ամսից ավելի պահպանվում են մկանային ցավեր, ընդհանուր թուլություն, կողմնորոշման և հիշողության խանգարումներ։ Առողջապահության համակարգի համար, սակայն, ամենամտահոգիչը շարունակում է մնալ օրեցօր աճող հիվանդների քանակն ու մահերի […]
20:15 25.10.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ։ 27 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը […]