TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հարևանի խորդանոցից գողություն էր արել․ ոստիկանների բացահայտումը

13:51 25.10.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցի 53-ամյա մի բնակիչ գողություններ է անում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ անհրաժեշտ ճշտումներից հետո հոկտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին; Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել: Տուժողից ընդունվել է […]

̰
Հայ-ռուսական տակտիկական զորավարժություններ հանրապետության հարավում․ ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները

13:44 24.10.2021

Հայ-ռուսական տակտիկական զորավարժություններ հանրապետության հարավում։ Զորախաղերին ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները։ Բազմազգ զորավարժություն հանրապետությունից դուրս։ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասշտաբային հավաքներին։ Հայսատանը դիմավորել է իր մարզիկ զինվորներին։ Բրոնզե մեդալներ բանակայինների աշխարհի առաջնությունից։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։

̰ ̰
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում

13:48 23.10.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում: «Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

11:56 23.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության […]

̰ ̰
̰
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել

18:18 22.10.2021

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով […]

̰
Ոստիկանները Արմավիրի բնակչի տնից թմրանյութ են հայտնաբերել

18:11 22.10.2021

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ ցանում և աճեցնում է կանեփ։ Նույն օրը 62-ամյա տղամարդու տան բակի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են աճեցված, մշակված կանեփանման 17 բույս և 4,61 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 20-ին […]

̰
Շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը. Արարատ Միրզոյան

18:04 22.10.2021

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և […]

̰
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

17:47 22.10.2021

Օրերս Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման երկու դեպք է բացահայտվել: Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձորի բուսաբանական այգու տարածքից բենզասղոցի ձայն էին լսել, մոտեցել էին ու նկատել երկու քաղաքացու։ Պարզվել էր՝ նրանցից մեկը, որ Վանաձորի բնակիչ է, այգում բենզասղոցով կանգուն ծառ էր ապօրինի հատել։ 36-ամյա տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի […]

̰
Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում

15:45 22.10.2021

«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ: Ինչպես փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են անցած տարվա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հումանիտար հետևանքները

13:13 22.10.2021

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն […]

̰
Ապօրինի ծառահատման հերթական դեպքը. ոստիկանների բացահայտումը

23:45 21.10.2021

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստացել էին տեղեկություն, որն իրացրին բաժնի գործընկերների հետ: Ժամը 20.30-ին Վահագնի գյուղի վարչական տարածքում նրանք կանգնեցրին «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ էր, ինչի համար նույն գյուղի բնակիչ, 28-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չուներ: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, երկու օր առաջ բենզասղոցով հատել […]

̰ ̰
Բոլոր կորուստներից հետո ներկա փուլը բարգավաճելու փուլ պետք է լինի. Ռիչարդ Հովհաննիսյան

22:18 21.10.2021

Կարսի և Մոսկվայի պայմանագրերի կնքումից անցել է 100 տարի։ Ի՞նչ իրականություն է այսօր, ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ և ի՞նչ սպասել ապագայում։ Հետհայացք՝ հայոց պատմությանը․ Սագօ Արեանը զրուցել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

21:29 21.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարեւոր դերը միջազգային հարաբերությունների […]

̰
Որոշվել է ՉԼ խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլը

19:15 21.10.2021

Որոշվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլը: Լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի գոլը: Նա  աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում, որն ավարտվել էր 5-0 հաշվով:  

̰
Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է  Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի մոտ անցկացված ցույցի մասնակիցներին

19:08 21.10.2021

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց: Հաղորդում է 1tv.ge-ն։ Բանտում գտնվող Սաակաշվիլին բանտախցի պատուհանից ողջունել է ցուցարարներին: «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու կողմնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին: Նրանք ասում են, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի: Ակցիան նախաձեռնել էր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևը:

̰
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը

18:43 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարևորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը

18:35 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները […]

̰
Մրցավարի սուլոցը վախեցրել է Մբապեին

18:22 21.10.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ՊՍԺ-«Լայպցիգ» հանդիպումից առաջ զավեշտալի դրվագ է գրանցվել: Հանդիպման գլխավոր մարզիչ Մարկո Գուիդան բարձր սուլել է խաղադաշտ տանող միջանցքում՝ վախեցնելով փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին:

̰
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները թմրանյութ են հայտնաբերել

17:27 21.10.2021

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Եղվարդի 40-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման զանգված: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է Եղվարդի իր հողամասում աճած կանեփի թփերից` […]

̰
Պակիստանում գազավորված ըմպելիքների գործարանում հզոր պայթյուն է որոտացել

15:54 21.10.2021

Պակիստանի Լահոր քաղաքում գազավորված ըմպելիքների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է, հայտնում է Daily Times-ը: Հզոր պայթյունը տեղի ունեցել է հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ Մուլտան Ռոուդ արտադրամասում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կաթսաներից մեկի վնասումն է եղել: Տուժածները եղել են պատահական անցորդը և ձեռնարկության մեկ աշխատակից, ծանր վիրավորվել է […]

̰
̰ ̰
Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ

20:15 20.10.2021

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում, ընդ որում, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 […]

̰
Գերեզմանատնից գողություն էր արել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

18:30 20.10.2021

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերել են Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին: Պարզվել է, որ նա տարբեր ամիսներին ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից։ Փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

18:15 20.10.2021

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Գորիսի Երևանյան խճուղում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են Արևշատի փողոցի 43-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «Մերսեդես-Բենց 312 D» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հարևանին, որն էլ ձեռք էր բերել Սյունիքի […]

̰
Ճապոնիայում հրաբուխը ափ է հանել «ուրվական նավեր»

17:22 20.10.2021

Ճապոնիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորտակված «ուրվական նավերը» հայտնվել են Իվոձիմայի ափին, հաղորդում է Daily Mail-ը: Նավերը կղզու ափ են բարձրացել Սուրիբաչի հրաբխի առաջացրած ցնցումների հետևանքով: Խորտակված նավերն այժմ հրաբխային մոխրի վրա են: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին 24 ճապոնական տրանսպորտային նավ էր խորտակվել: https://www.youtube.com/watch?time_continue=166&v=uTGGhRrHo0Q&feature=emb_logo  

̰
BACK_TO_TOP