TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Մեկ շաբաթում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 215 տրանսպորտային միջոց

13:30 20.10.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 11-18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 951 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 183 անձ։ 90 տրանսպորտային միջոց շահագործվել […]

̰ ̰
Թմրանյութ՝ անչափահասի գրպանում. ոստիկանների բացահայտումը

20:47 19.10.2021

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

20:15 19.10.2021

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Նրանցից 3–ին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:  

̰
Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակը կենսաթոշակառուի՝ Հայաստանից բացակայելու դեպքում

17:44 19.10.2021

Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակը կենսաթոշակառուի՝ Հայաստանից բացակայելու կամ սահմանված ժամանակահատվածում բանկ չներկայանալու դեպքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել:

̰
Հայտարարվել է մրցույթ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով

17:38 19.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում […]

̰
Հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել էր սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվորուհին. Վայքի ոստիկանների բացահայտումը

17:30 19.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում: Ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի […]

̰
Բացահայտվել են համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավված ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

10:27 19.10.2021

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, […]

̰
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ ՊԵԿ

15:41 18.10.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Ինչպես Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և […]

̰
Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կին էր. ոստիկանների բացահայտումը

14:52 18.10.2021

Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20։05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից՝ 159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ […]

̰
Պեկինի 2022-ի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակը վառվել է Հին Օլիմպիայում

13:18 18.10.2021

Պեկինի 2022 թվականի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակը վառվել է Հին Օլիմպիայում։ Միջոցառումը տեղի է ունենում Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ղեկավար Սպիրոս Կապրալոսի, այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Հանդիսականներին արարողությանը թույլ չեն տվել մասնակցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանափակումների պատճառով: Կրակը վառվել է Արեգակի ճառագայթներից […]

̰
Ժայթքումից չորս շաբաթ անց Լա Պալմա հրաբուխը շարունակում է լավայի արտանետումը

14:26 17.10.2021

Իսպանիայի Լա Պալմա կղզում գտնվող Կումբրե Վիեխա հրաբուխը շարունակում է լավա արտանետել՝ սկզբնական ժայթքումից չորս շաբաթ անց: Սեպտեմբերի 19 -ին սկսված ժայթքումն արդեն ավերել է գրեթե 600 հեկտար տարածք:  

̰
Հայտնվել են տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խմբի Երկիր վերադարձի կադրերը

11:59 17.10.2021

Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խումբը վերադառնում Երկիր։ Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին մոտ երկու շաբաթ մնացել են Միջազգային տիեզերակայանում։ Փրկարարներն օգնել են Երկիր վերադարձող նկարահանող խմբին դուրս գալ «Սոյուզ» տիեզերանավից։ «Ռոսկոսմոսը» հայտնում է, որ վայրէջք կատարած անձինք լավ են զգում: Նրանց […]

̰
Սելարայանի «Կոլամբուսը» ջախջախել է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիին»

11:16 17.10.2021

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախել է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիին»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը, մեկ գոլով աչքի է ընկել Սանթոսը, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել  հյուրերի ֆուտբոլիստ Գոնսալես Պիրեսը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցել է հանդիպմանը առաջին րոպեներից և […]

̰
«Աչքով չտանք», Քլինթոնի մոտ ամեն ինչ կարգին է. Բայդեն

22:22 16.10.2021

ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի  հետ պարբերաբար կապի մեջ են, նրա մոտ ամեն ինչ կարգին է, և «աչքով չտալու» համար նա թխկթխկացրել է փայտին: «Ես  գիտեմ, որ դուք հարցեր ունենք  Բիլ Քլինթոնին ուղղված: Մենք  հաճախ ենք խոսում հեռախոսով: Աստծո  կամքով, կարծես թե, նրա մոտ ամեն ինչ լավ […]

̰
Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է Դևիդ Բեքհեմի հետ երկար ու երջանիկ ամուսնության գաղտնիքը

20:42 16.10.2021

Բրիտանացի մոդել և Spice Girls- ի նախկին վոկալիստ Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմի հետ երջանիկ ամուսնության գաղտնիքը: 47-ամյա Բեքհեմն ամուսնու հետ հարաբերությունների մասին պատմել է Good Morning America ծրագրում, որը հրապարակվել է YouTube-ում: Վիկտորիա Ադամսը և Դևիդ Բեքհեմը ամուսնացել են 1999 թվականին, իսկ 2021 թվականի հուլիսին նրանք նշել են իրենց միության 22-ամյակը: […]

̰
Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

15:30 16.10.2021

Բաքվի կենտրոնական մասում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի տարածքում, հայտնում է Sputnik Ադրբեջանը: Հրդեհի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի, կազմել է 300 քմ: Հրդեհի մարման համար գործի է դրվել 21 հրշեջ մեքենա և պետական ​​հրշեջ ծառայության 105 աշխատակից: Պետական ​​հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կրակը տարածվել է մոտակա մի քանի օբյեկտների վրա: Հարևան […]

̰
̰ ̰
Բրիտանացի պատգամավորը սպանվել է եկեղեցում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ

21:00 15.10.2021

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էյմսը, որը ներկայացնում է Սաութենդ Ուեսթը, սպանվել է  իր ընտրատարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած  հարձակման հետևանքով: Այս մասին Twitter- ում հայտնել է Էսեքս շրջանի ոստիկանությունը։ «Մենք հասանք դեպքի վայր և գտանք վիրավոր տղամարդու … Նրան օգնեցին շտապ օգնության ծառայողները, սակայն, ցավոք, նա տեղում մահացավ»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը․Պուտինը՝ Արցախի շուրջ ստեղծված իրադրության մասին

20:28 15.10.2021

Նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում նա անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Երասխ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներին

18:05 15.10.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներին և դրանց հետևանքներին. «ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: Այսօր՝ 2021թ. հոկտեմբերի 15-ին, գյուղը կեսօրից հետո կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն […]

̰
BACK_TO_TOP