TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Հայաստանն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը․ SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է ներկայացնում Դուշանբեում կայացած ՀԱՊԿ նիստից

22:13 16.09.2021

Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Դուշամբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տաջիկստան կատարած եռօրյա աշխատանքային այցի առաջին օրվա մանրամասները՝ ռեպորտաժում:

̰ ̰
Որոտան գյուղի մոտ ստեղծված իրավիճակը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հրատապությունը․ Զախարովա

19:17 16.09.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ շարունակելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը։

̰
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17:00 16.09.2021

Արտաշատի ոստիկաններից պահանջվեց մեկուկես ժամ. բնակարանային գողությունը բացահայտված է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Տանտիրուհու նախկին ընկերը կրակելով կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին․ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

15:50 16.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 06.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճ: […]

̰
Այո՛, մենք անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով․ Վահան Քերոբյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի խնդիրների մասին

15:15 16.09.2021

Տնտեսության վրա ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Գորիս-Կապան ճանապարհին առաջացած խնդիրները․ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում թեմային անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
̰ ̰
Կրակոցներ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է

15:57 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22.10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդես է եկել տարեկան ամփոփիչ զեկույցով

14:40 15.09.2021

«Ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացին կունենա այն ընկալումը, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու համար մենք ունենք բավարար զգայունություն»,- այսօր կայացած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարեկան ամփոփիչ զեկույցում այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովն այս պահին հնարավորություն ունի ստանալ 9000 պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկատվություն, և որ մեթոդաբանությունը խոստանում […]

̰
Սիսիանի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

14:24 15.09.2021

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում։ Հայտնաբերվեցին մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։ Նույն քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև Սիսիանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին տոպրակով, փաթեթներով ու տուփերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, […]

̰ ̰
Իրանը մեծ ուշադրությամբ հետևում է Սյունիքի զարգացումներին. իրանահայ գործիչ

23:27 14.09.2021

Սյունիքյան զարգացումներին հետևում են նաև Իրանում: Սագօ Արեանը թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի  խմբագիր Արամ Շահնազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են

17:25 14.09.2021

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ «Տելեգրամ»-ի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Նրա մոտ մեթամֆետամին կար։ Այնուհետև հայտնաբերվեց 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց […]

̰
Գողության փորձեր՝ նույն խանութից. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:18 14.09.2021

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել. պարեկային կարգախմբի ծառայողները նկատել էին, որ Տիգրան Մեծի պողոտայի կոշիկի և պայուսակի խանութի ապակին կոտրված է, ներսում էլ` անկանոն վիճակ: Մեկնած օպերատիվ խմբին ընկերության մենեջերը հաղորդում էր տվել, որ գիշերը ապակին կոտրել ու դրամարկղից փորձել էին գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չէին հասցրել և […]

̰
Գրիբոյեդովի փողոցի պահեստներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

15:50 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

15:43 14.09.2021

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևան քաղաքում

14:56 14.09.2021

Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով ոչ սթափ վիճակում, 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]

̰
Անցկացվում է Երևանի ավագանու հերթական նիստը

13:31 14.09.2021

Երևանի քաղաքապետարանում անցկացվում է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելուն, տրանսպորտային ոլորտը բարելավելուն, ապօրինի շինարարությունները կասեցնելուն, վիրավոր զինծառայողներին և Ստեփանակերտին օժանդակելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարիամ Գալստյանը` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. խորհրդարանն ընտրեց

12:29 14.09.2021

Խորհրդարանն այսօր շարունակել է աշխատանքը և Մարիամ Գալստյանին ընտրել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ընտրությունը կազմակերպվել է փակ-գաղտնի: Մինչ այդ ավարտին է հասցվել այդ հարցի քննարկումը, որը կիսատ էր մնացել երեկ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Այսօր ընդամենը մեկ ելույթ է հնչել, և եզրափակիչ ելույթով հանդես է եկել թեկնածուն:

̰
̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

22:00 13.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

̰ ̰
Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

20:52 13.09.2021

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս: Ըստ 57-ամյա տղամարդու՝ կանեփ աճեցրել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ֆրանսիական պատվիրակության հետ

17:53 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին: Հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը: Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող […]

̰
Ոստիկանության զորքերի ծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունքներ

17:22 13.09.2021

Սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրել են գործնական հրաձգության պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին։

̰
BACK_TO_TOP